Մո'Նիկ
Մո'Նիկ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 11, 1967[1] (56 տարեկան) |
Ծննդավայր՝ | Woodlawn, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0594898 |
therealmoworldwide.com |
Մոնիկ Անժելա Էյմս (անգլ.՝ Monique Angela Imes, դեկտեմբերի 11, 1967[1], Woodlawn, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ)[2], ավելի հայտնի է որպես Մո'Նիկ (անգլ.՝ Mo'Nique), ամերիկացի դերասանուհի և կատակերգուհի։ «Օսկար», «Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիա» (BAFTA), «Ոսկե գլոբուս», «Անկախ ոգի» (Independent Spirit) և «Էկրանի դերասանների գիլդիայի» (Screen Actors Guild) մրցանակների դափնեկիր՝ «Գանձը» (2009) ֆիլմում դերի համար։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մո'Նիկը ծնվել է Վուդլոունում, Մերիլենդ նահանգ, Սթիվեն Էյմս կրտսերի՝ թմրանյութերից կախվածության հարցերի խորհրդատուի և ինժեներ Էլիս Էյմսի ընտանիքում[3]։ Նա չորս երեխաներից ամենափոքրն է։ Ավարտել է Բալթիմորի Միլֆորդ Միլ ավագ դպրոցը և Մորգան պետական համալսարանը[4]։ 1987 թվականին ավարտել է Մերիլենդ նահանգի Ռադիոհեռարձակման ինստիտուտը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ դերասանական գործունեություն սկսելը Մո'Նիկը աշխատել է որպես հեռախոսավարուհի։ Նա հաջողության հասավ ՅՈՒՓՆ ամերիկյան հեռարձակող ցանցի «Փարքերները» սիթքոմում իր գլխավոր դերակատարմամբ, որտեղ նա նկարահանվեց 1999-2004 թվականներին։ Այդ ժամանակվանից ի վեր նա նկարահանվել է աֆրոամերիկյան մի քանի ֆիլմերում, մինչ հաջողության է հասել «Գանձը» ֆիլմում իր դերակատարմամբ։ 2009 թվականին նա բացեց իր սեփական շոուն «ԲԵՏ»-ում։ Նախագիծը փակվեց 2011թվականին։
2010 թվականին Մոնիկը արժանացել է «Օսկար» մրցանակի և բազմաթիվ այլ մրցանակների՝ Լի Դենիելսի «Գանձը» ֆիլմում, Գաբուրի Սիդիբեի կատարմամբ գլխավոր հերոսուհու չարակամ մոր կերպարը մարմնավորելու համար։ Սակայն հաջորդ հինգ տարիների ընթացքում Մո’Նիկը էկրաններին չի հայտնվել։ 2015 թվականին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ ֆիլմում իր դերի համար ստացել է ընդամենը հիսուն հազար դոլար, իսկ ֆիլմի արտադրական ստուդիան՝ Lionsgate-ը, գովազդային արշավի շրջանակներում հրաժարվել է վճարել իր Կանն ուղևորության համար[5]։ Դրա շնորհիվ Մո'Նիկը հայտնի դարձավ որպես խնդրահարույց դերասանուհի, ինչի պատճառով զրկվեց դերերից Հոլիվուդում։ Այնուամենայնիվ, Լի Դենիելսը առաջարկեց նրան տիկնոջ դերը «Ծառայապետ» ֆիլմում և տատիկի դերը Ռիչարդ Փրայորի կյանքի մասին ֆիլմում[6]։ Երկու դերերն էլ ի վերջո բաժին հասան Օփրա Ուինֆրիին։
2014 թվականին Մո'Նիկը խաղացել է միասեռական դեռահասի կրոնական մոր դերը «Սև կեռնեխ» անկախ ֆիլմում։ Նա նաև նկարահանվել է Քուին Լատիֆայի և Խանդի Ալեքսանդրի հետ Բեսսի Սմիթիի կյանքի մասին պատմող HBO-ի «Բեսսի» կենսագրական ֆիլմում՝ մարմնավորելով Մա Ռեյնիին։ Դերը արժանացավ քննադատների լավ գնահատականին և առաջադրվեց «Էմմի» մրցանակի։ Շուտով Մո'Նիկեն վերադարձավ մեծ էկրան՝ Universal Pictures-ի կատակերգական դրամայում «Մայերսների Սուրբ Ծնունդը», որտեղ գլխավոր դերերը կատարում էին Քիմբերլի Էլիզը և Գաբրիել Յունիոնը[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մո'Նիկն ամուսնացած է երկրորդ անգամ և ունի երեք երեխա[8]։ Առաջին ամուսինը՝ Մարկ Ջեքսոնն է։ Նրանք ամուսնացած են եղել 1997-2001 թվականներին։ Այս ամուսնությունից Մո'Նիկն ունեցել է որդի՝ Շելոն Ջեքսոնը (ծն. 1990)։ Երկրորդ ամուսինը՝ Սիդնի Հիքսն է, դերասան։ Ամուսնացած են 2006 թվականի մայիսի 20-ից։ Այս ամուսնության ընթացքում Մո'Նիկը լույս աշխարհ բերեց ևս երկու որդի՝ երկվորյակներ Ջոնաթան Հիքսին և Դեյվիդ Հիքսին (ծնվ․ 2005 թվականի հոկտեմբերի 3-ին)։
Մասնակի ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1999-2000 | ս | Moesha | Նիկոլ «Նիկի» Փարքեր | |
1999-2004 | ս | The Parkers | Նիկոլ «Նիկի» Փարքեր | |
2000 | ֆ | 3 հարված | 3 Strikes | Դեիլիա |
2001 | ս | The Hughleys | Նիկոլ «Նիկի» Փարքեր | |
2001 | ֆ | Մանուկ | Baby Boy | Փեթրիս |
2001 | ֆ | Խաղ երկուսի համար | Two Can Play That Game | Դիդրա |
2002 | ֆ | Ո՛չ կենդանի, ո՛չ մեռած | Half Past Dead | Թվիտչի ընկերուհի |
2003 | ս | Լավ ցանկապատեր | Good Fences | Ռութ Քրիփ |
2004 | ս | The Bernie Mac Show | Լինեթ | |
2004 | ֆ | Հոգու ինքնաթիռ | Soul Plane | Յամիկա |
2004 | ֆ | Գեղեցկության խանութ | Hair Show | Пичес Уиттакер |
2004 | ֆ | Ստվերային բռնցքամարտիկ | Shadowboxer | Прешес |
2005 | ֆ | Դոմինո | Domino | Լատիշա Ռոդրիգես |
2006 | ֆ | Գարեջրի փառատոն | Beerfest | Չերի |
2006 | ս | Ախ, այս երեխաները | Rugrats: Tales from the Crib | Մորաքույր Մու (հնչյունավորում) |
2007 | ֆ | Պինգվինների ֆարսը | Farce of the Penguins | Վիկի, պինգվին (հնչյունավորում) |
2007 | ս | Մարմնի մասեր | Nip/Tuck | Իվետ Վաշինգտոն |
2007 | ս | Բոնդոկները | The Boondocks | Յամիկա (հնչյունավորում) |
2007 | ս | Տգեղ Բեթթին | Ugly Betty | Լ'Ամանդա |
2008 | ֆ | Բարի գալուստ տուն, Ռոսկո Ջենկինս | Welcome Home Roscoe Jenkins | Բեթի |
2009 | ֆ | Գանձը | Precious | Մերի Լի Ջոնսթոն |
2015 | ֆ | Բեսի | Bessie | Մա Ռեյնի |
2016 | ֆ | Մայերսների Սուրբ Ծնունդ | A Meyers Christmas |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 - «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - «Գանձը»
- 2010 - BAFTA երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - «Գանձը»
- 2010 - «Ոսկե գլոբուս» за երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - «Գանձը»
- 2010 - «Անկախ ոգի» за երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - «Գանձը»
- 2010 - Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուու համար- «Գանձը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Pallardy R. Encyclopædia Britannica
- ↑ Fernandez, Sofia M. (2011 թ․ օգոստոսի 1). «'Mo'Nique Show' Put on Indefinite Hiatus». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- ↑ John-Hall, Annette (2006 թ․ ապրիլի 8). «Proudly 'phat' actress has a new, plus-sized role». AZ Central.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Crockett, Sandra (1994 թ․ նոյեմբերի 19). «Comedian has fine time just being Mo'Nique Laughing out LOUD». The Sun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Tambay A. Obenson (2015 թ․ փետրվարի 27). «Mo'Nique Said She Was Paid $50,000 for 'Precious' + Responds to Lee Daniels "Play the Game" Advice». Shadow and Act. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Seth Abramovitch (2015 թ․ փետրվարի 19). «Mo'Nique: I Was "Blackballed" After Winning My Oscar». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Rebecca Ford (2015 թ․ հոկտեմբերի 27). «Mo'Nique Joins 'A Meyers Christmas' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Mo'Nique — Biography». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկյան կինեմատոգրաֆիա
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կեղծանուններ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ