Ախ, այս երեխաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ախ, այս երեխաները'
Rugrats
Rugrats logo2.png
Տեսակ հեռուստասերիալ
Ժանր արկածներ, ընտանեկան, մանկական հեռուստատեսական մուլտսերիալ
Ստեղծող Արլին Կլասկի, Գաբոր Չուպո, Պոլ Ջերմեյն
Ձայնագրում Cheryl Chase
Կերպարներ Tommy Pickles
Պատմվածքի վայր Կալիֆոռնիա
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզու անգլերեն
Հեռուստաալիք Nickelodeon, СТС, ТНТ, Культура[1]
Եթերաշրջաններ 9 եթերաշրջան
Սերիաների քանակ 172
Ընկերություն Klasky Csupo
Էկրաններին է օգոստոսի 11, 1991-ից
Սերիայի տևողություն 25 րոպե
Հաջորդ All Grown Up!
Պարգևներ Daytime Emmy Award for Outstanding Game/Audience Participation Show
nick.com/shows/rugrats


Ախ, այս երեխաները կամ Չարաճճի երեխաներ (անգլ.՝ Rugrats՝)՝ մուլտսերիալը ստեղծվել է Klasky Csupo ստուդիայի կողմից Nickelodeon հեռուստալիքի համար, որն էլ թողարկվել է 1991 թվականից մինչև 2004 թվականը: Այս մուլտսերիալի հիման վրա ստեղծվել է «Չարաճճի երեխաներ» մանկական ամսագիրը: Ինչպես նաև մուլտսերիալի հիման վրա ստեղծվել է 3 լիամետրաժ մուլտֆիլմ: Որպես մուլտսերիալի գլխավոր հերոսներ հանդես են գալիս երեխանները՝ Թոմի Պիկլզ, Չակի Ֆինստեր, Ֆիլ և Լիլ Դևիլները, Անժելիկա Պիկլզև և նրանց ծնողները: Երեխաները հաճախ են հայտնվում արկածների մեջ, բայց միշտ ելք են գտնում: Նրանց սպասվում են շատ արկածներ, որոնց համար նրանք միշտ ելք ինչպես միշտ կգտնեն:

Մուլտֆիլմի սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմին սողալով հասնում էր իր շշին և հանդիպում է խաղալիք կատվին: Չակին նստած է փոշեկուլի վրա, Ֆիլը և Լիլը չարաճճիություն են անում, իսկ Անժելիկան տիկին է ձևացնում շուն Սպայկի հետ: Չակին պոկում է փոշեկուլի խողովակը և Անժելիկան հայտնվում է ամբողջությամբ փոշու մեջ: Գալիս են Դիդին և Ստյուն, Թոմին սողում է նրանց մոտ և կաթով է տալիս նրանց: Ընդհանուր սյուժեն սա է բոլոր սերիաներում, բացառությամբ «Կախարդական երեխա» սերիայի:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմի Պիկլզ՝ միամյա ճաղատ երեխա, հաճախ նաև խիզախ: Չակիի լավագույն ընկերը: Շուտով նա կունենա փաքր եղբայր՝ Դիլը:
  • Չակի Ֆինստեր՝ երկամյա շիկահեր երեխա, ակնոց է կրում, շատ անկեղծ և վախենալու երեխա է: Թոմիի լավագույն ընկերն է:
  • Ֆիլ և Լիլ Դևիլներ՝ երկվորյակներ(քւյր և եղբայր), սիրում են կեզտոտվել և չարություն անել: Հաճախ են կռվում, բայց շուտ են հաշտվում: Սիրում են ուտել որդեր:
  • Անժելիկա Պիկլզ՝ երեքամյա երեխա է: Թոմիի զարմուհին է: Շատ ինքնահավան է, սիրում է ղեկավարել երեխաներին: հաճախ է խաբում երեխաներին, պատմելով սուտ պատմություններ, նեղանում է, երբ իր մտահաղցումները չեն կարևորում: Համարում է իրեն նորաձև: Ունի սիրելի խաղալիք՝ տիկնիկ Սինտիյա: Սիրում է ուտել թխվածքներ: Միակն է երեխանների մեջ, ով նորմալ խոսում է:
  • Սյուզի Կարմայքլ՝ սևամորթ երեխա է, Անժեիկայից մի քիչ տարիքով փոքր, հայտնվում է 2-րդ եթերաշրջանի վերջում: Թոմիի և Չակիի հարևանն է բազմաերեխատար ընտանիքում ապրող: միշտ պատրաստ է օգնել երեխաներին: Անժելիկայի մրցակիցն է: Հաճախ է նրա հետ վիճում:
  • Կիմի Ֆինստեր՝ Չակիի խորթ քույրը: Շատ աշխույժ երեխա է, հաճախ է օգնում իր եղբորը՝ Չակիին:

Հայտնվում են հաջոր եթերաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիլ Պիկլզ՝ Թոմի կրտսեր եզբայրը(հայտնվում է 6-րդ եթերաշրջանում), շատ փոքրիկ է: Չի խոսում ոչ մեկի հետ, սիրում է փուչիկներ անել քթով և բերանով:
  • Բաստեր՝ Սյուզիի ավագ եղբայրը, շատ աշխույժ երեխա է: Սիրում է կատակել ավագ քրոջ՝ Ալիսայի հետ:
  • Ալիսա՝ Սյուզիի ընտանիքը ավագ երեխան: Նա 16 տարեկան է: Համարում է նրան մեծ, սակայն հաճախ է նրան պահում երեխայի նման:

Ծնողներ և մեծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիդի Պիկլզ՝ Տոմիի և Դիլայի մայրը: Ունի տարօրինակ հարդարանք:
  • Ստյու Պիկլզ՝ Դիդիի ամուսինը, Թոմի և Դիլայի հայրիկը: Վախկոտ է, բայց կարողանում է փրկել Թոմիին:
  • Լուի Պիկլզ՝ Թոմիի, Անժելիկայի, Դիլայի պապիկը: Հաճախ է քնում հեռուստացույց դիտելիս, սիրում է ձկնորսությունը:
  • Չարլզ Ֆինստեր՝ Չակիի հայրը: Ակնոց է կրում և շատ է նման Չակիին: Վախկոտ է:
  • Դրյու Պիկլզ՝ Լուի տղան է և Ստյուի ավագ եղբայրը: Աշխատում է իրավաբան:
  • Շարլոտտա Պիկլզ՝ Անժելիկայի մայրիկը և Դրյուի կինը:
  • Բեթի Դեվիլ՝ Ֆիլայի և Լիլի մայրիկը: Շատ խելոք և խիզախ կին է:
  • Գովարդ Դեվիլ՝ Ֆիլի և Լիլի հայրիկը, Բեթիի ամուսինը:
  • Սպայկ՝ Ստյուի և Դիդիի շունը, սիրում է խաղալ Թոմիի և մյուսների հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]