Խանդի Ալեքսանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խանդի Ալեքսանդեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1957(1957-09-04) (66 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունQueensborough Community College? և Springfield Gardens High School?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, պարուսույց, պարուհի և թատրոնի դերասանուհի
 Khandi Alexander Վիքիպահեստում

Խանդի Ալեքսանդեր (անգլ.՝ Khandi Alexander, սեպտեմբերի 4, 1957(1957-09-04), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, խորեոգրաֆ և պարուհի։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանդի Ալեքսանդերը ծնվել է Նյու Յորքում։ Queensborough Community College-ում կրթություն ստանալուց հետո հայտնվել է մի քանի բրոդվեյ մյուզիքլներում[1]։ 1988-1992 թվականներին՝ իր համաշխարհային շրջագայության ընթացքում, Ուիթնի Հյուսթոնի կողմից նշանակվել է խորեոգրաֆ[2], ինչպես նաև հայտնվել է մի քանի ֆիլմերում և երաժշտական տեսանյութերում[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննսունական թվականների սկզբին Խանդի Ալեքսանդերը կենտրոնացել է իր դերասանական կարիերայի վրա և սկսել է ակտիվորեն հայտնվել կինոյում և հեռուստատեսությունում։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «ՍիԲի 4. Չորրորդ կապալ», «Ջոշուայի ծառը», «Սպառնալիք հասարակությանը», «Ինչ կարող է անել սերը», «Բանաստեղծական արդարություն», «Շուգար Հիլ», «Տնային խնջույք 3» և «Ագահություն»։ 1995 թվականին ստացել է «Լրատվական ռադիո» կատակերգական սերիալի կենտրոնական դերերից մեկը, որտեղ նկարահանվել է չորս եթերաշրջանների ընթացքում։ Նույն ժամանակահատվածում «Շտապ օգնություն» հայտնի հեռուստասերիալում սկսել է կատարել Ջեքի Ռոբինս դերը[1]։ Նաև հայտնվել է «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս», «Նյու Յորքի ոստիկանություն» և «Նրա անունը Նիկիտա է» սերիալներում։

Ալեքսանդրը 2000 թվականի HBO հեռուստաալիքի «Անկյուն» քրեական մինի-սերիալում գլխավոր դեր է խաղացել, որի համար բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել քննադատներից, ինչպես նաև արժանացել է մի քանի մրցանակների[1]։ 2002 թվականին Հանդի Ալեքսանդրը «C.S.I.: Մայամիի հանցագործության վայրը» հեռուստասերիալում ստացել է կորոներ Ալեքս Վուդսի դերը, որտեղ նկարահանվել է մինչև 2009 թվականը՝ շոուից հեռանալը։ Միաժամանակ նկարահանվել է «Կատարյալ ծրագիր», «Սև նշան», «Անիծված սեզոն», «Կատարյալ օտարներ» և «Նորածինը» ֆիլմերում։

2010 թվականին Ալեքսանդրը ստացել է HBO հեռուստաալիքի «Տրիմեյ» դրամատիկական հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։ Շոուն շարունակվել է մինչև 2013 թվականի վերջը։ 2012 թվականին «Հետաքննություն մարմնի վրա» հեռուստասերիալի երկու դրվագներում եղել է հրավիրված աստղ։ 2013 թվականին Շոնդա Ռայմսը Ալեքսանդրին հրավիրել է իր «Սկանդալ» հեռուստասերիալում կատարելու գլխավոր հերոսի մոր դերը[3][4][5]։ 2015 թվականին դերի շնորհիվ առաջադրվել է «Էմմի» մրցանակի[6]։ 2015 թվականին Քուին Լաթիֆայի և Մո՝Նիկի հետ միասին նկարահանվել է «Բեսսի» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Khandi Alexander- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2012-04-24 
  2. «Biography for Khandi Alexander»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2012-04-24 
  3. 17 HRS (November 17, 2011)։ «'Scandal' Casts 'Treme' Star to Play Olivia's Mother (Exclusive)»։ Hollywoodreporter.com։ Վերցված է November 6, 2013 
  4. «Khandi Alexander Will Play Olivia Pope's Mother On 'Scandal' | Shadow and Act»։ Blogs.indiewire.com։ Վերցված է November 6, 2013 
  5. Slezak Michael։ «Scandal Season 3: Khandi Alexander Cast as Olivia’s Mother — Is She Alive?»։ TVLine։ Արխիվացված է օրիգինալից November 6, 2013-ին։ Վերցված է November 6, 2013 
  6. «Emmy Award Nominations: Full List of 2015 Emmy Nominees»։ Variety։ 16 июля 2015։ Վերցված է 2015-07-17