Մո (ֆր.՝ Meaux), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն է Մառն դեպարտամենտում, Մառն գետի ափին, Փարիզից դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է մոտավորապես 15 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 54.991։
Անտիկ ժամանակներում Մոն սկզբում կոչվել է Յանտինում (Ջանտինում), այնուհետև՝ Civitas meldorum կամ Meldi[5] (գալլական մելդ ցեղի անունից)։ 4-րդ դարից եպիսկոպոսական նստավայր էր։ 923-ից 1361 թվականներին եղել է Շամպայնի կոմսերի տիրույթը։
1358 թվականի օգոստոսին քաղաքի պատերի տակ կոմս Գաստոն դե Ֆուայի և Ժան դը Գրայիի ջոկատը ոչնչացրեց ապստամբ «ժակերին » և նրանց միացած փարիզեցիներին ՝ փրկելով դքսուհիներ Ժաննա Նորմանդացուն և Բլանկա Օռլեանցուն.
Ուրկի ջրանցքը Մոյում
Մոն եղել է հուգենոտների շարժման առաջին օջախներից մեկը (1567 թվականին իշխան Կոնդեն այստեղ քիչ էր մնում բռներ Ֆրանսիայի թագավորին), որոնցից շատերը ոչնչացվեցին բարդուղիմեոսյան գիշերը։ Մոն նաև բրի պանրի բնօրրանն ու արտադրության հիմնական կենտրոնն է։
2018 թվականի տվյալներով Մոյի բնակչության թվաքանակը եղել է 55.416. այդ ցուցանիշով առաջին տեղն է գրավել Սեն է Մառն դեպարտամենտում՝ առաջ անցնելով նաև Շել քաղաքից (55.148 բնակիչ)[6]։
Եպիսկոպոսական պալատը (XII-XVII դդ.), որը վերածվել է նրանցից ամենահամբավվածի՝ Բոսյուեի («Մոյի արծիվ») թանգարանի. այստեղ պահպանվել են վերջինիս տապանաքարը և նրա մի քանի հուշարձանները։
2011 թվականի նոյեմբերի 11-ին բացվել է 1914-1918 թվականների Մեծ (Առաջին համաշխարհային) պատերազմի թանգարանը (Musée de la Grande Guerre du Pays de Meaux[9])։
Patrice Croisy: Bibliographie de Meaux (Meaux, 2006–2009). This database includes over 8 000 articles and books on Meaux and neighbourhood. Some of them are in English.