Մո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ֆր.՝ Meaux[1]
Զինանշան


Fiers de notre histoire[2]
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես14,98 կմ²
ԲԾՄ49 մետր
Բնակչություն55 616 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ77100[4]
Ավտոմոբիլային կոդ77
Պաշտոնական կայքville-meaux.fr(ֆր.)
НаградыԿաղապար:Военный крест 1914—1918 (Франция)
Մո (Ֆրանսիա)##
Մո (Ֆրանսիա)

Մո (ֆր.՝ Meaux), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն է Մառն դեպարտամենտում, Մառն գետի ափին, Փարիզից դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է մոտավորապես 15 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 54.991։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակներում Մոն սկզբում կոչվել է Յանտինում (Ջանտինում), այնուհետև՝ Civitas meldorum կամ Meldi [5] (գալլական մելդ ցեղի անունից)։ 4-րդ դարից եպիսկոպոսական նստավայր էր։ 923-ից 1361 թվականներին եղել է Շամպայնի կոմսերի տիրույթը։

1358 թվականի օգոստոսին քաղաքի պատերի տակ կոմս Գաստոն դե Ֆուայի և Ժան դը Գրայիի ջոկատը ոչնչացրեց ապստամբ «ժակերին » և նրանց միացած փարիզեցիներին ՝ փրկելով դքսուհիներ Ժաննա Նորմանդացուն և Բլանկա Օռլեանցուն.

Ուրկի ջրանցքը Մոյում

Մոն եղել է հուգենոտների շարժման առաջին օջախներից մեկը (1567 թվականին իշխան Կոնդեն այստեղ քիչ էր մնում բռներ Ֆրանսիայի թագավորին), որոնցից շատերը ոչնչացվեցին բարդուղիմեոսյան գիշերը։ Մոն նաև բրի պանրի բնօրրանն ու արտադրության հիմնական կենտրոնն է։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի տվյալներով Մոյի բնակչության թվաքանակը եղել է 55.416. այդ ցուցանիշով առաջին տեղն է գրավել Սեն է Մառն դեպարտամենտում՝ առաջ անցնելով նաև Շել քաղաքից (55.148 բնակիչ)[6]։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 6860—    
1800 6648−0.45%
1806 6573−0.19%
1821 7375+0.77%
1831 8537+1.47%
1836 7809−1.77%
1841 9000+2.88%
1846 9382+0.83%
1851 9900+1.08%
1856 10 491+1.17%
1861 10 762+0.51%
1866 11 343+1.06%
1872 11 202−0.21%
1876 11 739+1.18%
1881 12 525+1.30%
1886 12 291−0.38%
1891 12 833+0.87%
1896 13 520+1.05%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 13 690+0.25%
1906 13 921+0.34%
1911 13 600−0.47%
1921 13 541−0.04%
1926 14 190+0.94%
1931 14 169−0.03%
1936 14 429+0.36%
1946 14 223−0.14%
1954 16 767+2.08%
1962 22 251+3.60%
1968 30 167+5.20%
1975 42 243+4.93%
1982 45 005+0.91%
1990 48 305+0.89%
1999 49 421+0.25%
2007 48 466−0.24%
2012 53 623+2.04%
2017 54 991+0.51%
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոում գտնվում են հետևյալ տեսարժան վայրերը.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիել Չեկալդի (1927—2003) — կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Մոյում նրա անունով է կոչվել զբոսայգիներից մեկը։
  • Լյուկա Դին (ծնվ. 1993) — ֆուտբոլիստ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոյի քույր քաղաքներն են[10]՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. պատկերանիշ
  3. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. «Lateinisch-deutsches Taschenwörterbuch der neuern Geographie — Friedrich Adolf Ebert»։ Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին։ Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26 
  6. Téléchargement du fichier d'ensemble des populations légales en 2018, INSEE
  7. Cassini-Ehess|21801|Meaux
  8. Population en historique depuis 1968, INSEE
  9. Offizielle Seite des Musée de la Grande Guerre du Pays de Meaux
  10. «Jumelage»։ ville-meaux.fr (ֆրանսերեն)։ Meaux։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Patrice Croisy: Bibliographie de Meaux (Meaux, 2006–2009). This database includes over 8 000 articles and books on Meaux and neighbourhood. Some of them are in English.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]