Մյուրիել Բարբերի
Ծնվել է | մայիսի 28, 1969[2][3][4] (55 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Կասաբլանկա, Մարոկկո[5] |
Մասնագիտություն | վիպասան, գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լականալ լիցեյ և Բարձրագույն նորմալ դպրոց[1] |
Աշխատավայր | Բուրգունդիայի համալսարան և Institut Universitaire de Formation des Maîtres? |
Պարգևներ | |
Կայք | murielbarbery.net |
Muriel Barbery Վիքիպահեստում |
Մյուրիել Բարբերի (ֆր.՝ Muriel Barbery, մայիսի 28, 1969[2][3][4], Կասաբլանկա, Մարոկկո[5]), ֆրանսիացի ժամանակակից բանաստեղծուհի, փիլիսոփայության պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուրելը ավարտել է ENS de Paris էլիտար բուհը, այնուհետև դասավանդել է Սեն-Լո-ի ինստիտուտում։
2000 թվականին ամուսնու պնդմամբ իր առաջին վեպի «Քաղցրավենիք» (ֆր.՝ Une Gourmandise) ձեռագիրը ուղարկել է Gallimard հրատարակչություն։
Նրա առաջնաելույթը հաջող էր, առաջին վեպը թարգմանվել է 14 լեզուներով։
Նրա երկրորդ գիրքը՝ «Ոզնու նրբագեղությունը» (ֆր.՝ L’Elégance du hérisson), Ֆրանսիայում դարձել է բացառիկ բեսթսելլեր։ Այն լույս է տեսել 2006 թվականին, նույն Gallimard հրատարակչությունում՝ 700 հազար օրինակով։ Հետագայում վեպը թարգմանվել է 31 լեզուներով և արժանացել մի շարք գրական մրցանակների։ 2009 թվականին վեպը էկրանավորվել է։ Երկրորդ գրքի առևտրային հաջողությունից հետո, բանաստեղծուհին տեղափոխվել է Ճապոնիա, քաղաք՝ Կիոտո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France Record #13565994j // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #123280710 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուրիել Բարբերի» հոդվածին։ |
|
- Մայիսի 28 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Ֆրանսիացի բանաստեղծուհիներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ