Jump to content

Մլավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մլավա
լեհ.՝ Mława
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքMława County?
Հիմնադրված էհուլիսի 13, 1429[1] թ.
Մակերես35,5 կմ²
ԲԾՄ180 մետր
Բնակչություն31047 մարդ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ06-500
Ավտոմոբիլային կոդWML
Պաշտոնական կայքmlawa.pl(լեհ.)
Մլավա (Լեհաստան)##
Մլավա (Լեհաստան)

Մլավա (լեհ.՝ Mława), քաղաք Լեհաստանում, որը ներառված է Մազովեցյան վոևոդության կազմում, Մլավայի շրջան[2]։ Այն ունի քաղաքային համայքի կարգավիճակ։ Զբաղեցնում է 34,86 կմ² տարածք։ Բնակչությունը 31.047[3] մարդ է ։ Քաղաքը գտնվում է Վկրա գետի վտակ Մլավկա գետի ափին։

Առաջին անգամ Մլավա քաղաքը հիշատակվում է որպես Մազովիայի երեք իշխանների 1426 թվականի հունիսի 2-ին հանդիպման վայր, որտեղ նրանք ժամանել են տեղի դատարանի ժողովի համար։ Հայտնի չէ՝ արդյոք Մլավան այդ ժամանակ քաղաքային կենտրոն էր, սակայն երեք տարի անց 1429 թվականին, Մլավան արդեն ունեցել է քաղաքի կարգավիճակ։ 1521 թվականին լեհ-տևտոնական պատերազմի ժամանակ քաղաքը գրավել և թալանել են խաչակիրները։ 1659 թվականին քաղաքը շվեդական զորքերը հրդեհել են այն, իսկ 1795 թվականին՝ Լեհաստանի բաժանումից հետո, Մլավան դարձավ Պրուսիայի մաս։

Նապոլեոնյան պատերազմներից հետո Մլավան ընդգրկվել է Ռուսաստանի կայսրության կազմում, որտեղ նա մնացել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Քանի որ 1914 թվականին քաղաքը գտնվել է ռուս-գերմանական սահմանի մերձակայքում, Մլավայի շրջանում ծանր մարտեր են տեղի ունեցել, և քաղաքը ձեռքից ձեռք է անցել տասնչորս անգամ։ Միջպատերազմյան շրջանում Լեհաստանի երկրորդ հանրապետության կառավարությունն այստեղ կառուցել է մի քանի ամրոց, և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական ընթացքում գերմանական վերմախտը Մլավիայի շրջանում հանդիպել է լեհական բանակի ուժեղ դիմադրությանը։ Օկուպացիայի ժամանակ Մլավայի հրեական գերեզմանովը ամբողջությամբ քանդվել է։ Հրեաների հանդեպ ատելությունն այնքան ուժեղ էր, որ պատերազմից հետո Հոլոքոստի զոհերի հուշարձանը Մլավայում մի քանի անգամ վնասել են լեհերը։

1991 թվականին քաղաքը դարձել է գնչուների դեմ խոշոր ջարդերի վայր։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մլավան հանդիսանում է հետևյալ քաղաքների քույր քաղաքը.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.mlawa.pl/artykul/z-historii-mlawy-fakty-daty-wydarzenia
  2. «Wolfram|Alpha: City Data for Mlawa, Poland: demographics, maps». Wolframalpha.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  3. Populacja - Mlawa 31-12-2021r. www.polskawliczbach.pl
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.mlawa.pl/artykul/miasta-partnerskie-mlawy
  5. https://www.mlawa.pl/artykul/mlawa-bartoszyce
  6. http://www.krivapalanka.gov.mk/zbratimeni-gradovi
  7. https://www.mlawa.pl/artykul/wloskie-moscufo-wspiera-mlawe
  8. https://www.mlawa.pl/artykul/saverne-francja
  9. https://www.mlawa.pl/artykul/poznajcie-franconville-nowe-miasto-partnerskie-mlawy

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մլավա» հոդվածին։