Մլավա
լեհ.՝ Mława | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Հիմնադրված է | հուլիսի 13, 1429[1] թ. | ||||
Մակերես | 35,5 կմ² | ||||
ԲԾՄ | 180 մետր | ||||
Բնակչություն | 31047 մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 06-500 | ||||
Ավտոմոբիլային կոդ | WML | ||||
Պաշտոնական կայք | mlawa.pl | ||||
| |||||
Մլավա (լեհ.՝ Mława), քաղաք Լեհաստանում, որը ներառված է Մազովեցյան վոևոդության կազմում, Մլավայի շրջան[2]։ Այն ունի քաղաքային համայքի կարգավիճակ։ Զբաղեցնում է 34,86 կմ² տարածք։ Բնակչությունը 31.047[3] մարդ է ։ Քաղաքը գտնվում է Վկրա գետի վտակ Մլավկա գետի ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ Մլավա քաղաքը հիշատակվում է որպես Մազովիայի երեք իշխանների 1426 թվականի հունիսի 2-ին հանդիպման վայր, որտեղ նրանք ժամանել են տեղի դատարանի ժողովի համար։ Հայտնի չէ՝ արդյոք Մլավան այդ ժամանակ քաղաքային կենտրոն էր, սակայն երեք տարի անց 1429 թվականին, Մլավան արդեն ունեցել է քաղաքի կարգավիճակ։ 1521 թվականին լեհ-տևտոնական պատերազմի ժամանակ քաղաքը գրավել և թալանել են խաչակիրները։ 1659 թվականին քաղաքը շվեդական զորքերը հրդեհել են այն, իսկ 1795 թվականին՝ Լեհաստանի բաժանումից հետո, Մլավան դարձավ Պրուսիայի մաս։
Նապոլեոնյան պատերազմներից հետո Մլավան ընդգրկվել է Ռուսաստանի կայսրության կազմում, որտեղ նա մնացել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Քանի որ 1914 թվականին քաղաքը գտնվել է ռուս-գերմանական սահմանի մերձակայքում, Մլավայի շրջանում ծանր մարտեր են տեղի ունեցել, և քաղաքը ձեռքից ձեռք է անցել տասնչորս անգամ։ Միջպատերազմյան շրջանում Լեհաստանի երկրորդ հանրապետության կառավարությունն այստեղ կառուցել է մի քանի ամրոց, և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական ընթացքում գերմանական վերմախտը Մլավիայի շրջանում հանդիպել է լեհական բանակի ուժեղ դիմադրությանը։ Օկուպացիայի ժամանակ Մլավայի հրեական գերեզմանովը ամբողջությամբ քանդվել է։ Հրեաների հանդեպ ատելությունն այնքան ուժեղ էր, որ պատերազմից հետո Հոլոքոստի զոհերի հուշարձանը Մլավայում մի քանի անգամ վնասել են լեհերը։
1991 թվականին քաղաքը դարձել է գնչուների դեմ խոշոր ջարդերի վայր։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մլավան հանդիսանում է հետևյալ քաղաքների քույր քաղաքը.
Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Շուկա
-
-
-
Շուկա
-
-
Շուկա
-
Շուկա
-
-
Շուկա
-
Եկեղեցի
-
-
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.mlawa.pl/artykul/z-historii-mlawy-fakty-daty-wydarzenia
- ↑ «Wolfram|Alpha: City Data for Mlawa, Poland: demographics, maps»։ Wolframalpha.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-09-ին։ Վերցված է 2012-05-30
- ↑ Populacja - Mlawa 31-12-2021r. www.polskawliczbach.pl
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Млава, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Официальная страница города
|