Միչել Սալգադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միչել Սալգադո
իսպ.՝ Míchel Salgado
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Միչել Անխել Սալգադո Էռնանդես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1972 (51 տարեկան)
Ծննդավայր Գալիսիա, Իսպանիա
Հասակ 174 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-1995 Իսպանիա Սելտա B 20 (0)
1995-1999 Իսպանիա Սելտա 92 (3)
1996-1997  Իսպանիա Սալամանկա 36 (1)
1999-2009 Իսպանիա Ռեալ 254 (4)
2009-2012 Անգլիա Բլեքբերն 57 (0)
1994-2012 Ընդամենը 459 (8)
Ազգային հավաքական
1994 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 7 (0)
1995 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 2 (0)
1995 Իսպանիա Իսպանիա (մինչև 20) 5 (1)
1996-1998 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 10 (0)
1998-2006 Իսպանիա Իսպանիա 53 (0)
1994-2006 Ընդամենը 77 (1)
2005 Գալիսիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միչել Սալգադո (իսպ.՝ Miguel Ángel Salgado Fernández, հոկտեմբերի 22, 1975(1975-10-22)[1], As Neves, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Ամուսնացած է, այս պահին աշխատում է Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունում որպես փորձագետ[2]։

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալգադոն խաղացել է Սելտայի երիտասարդական կազմում, իսկ 1994-1995 թթ. մրցաշրջանում անցկացրել է իր առաջին հանդիպումը հիմնական թիմի կազմում։ 1996-1997 թթ. մրցաշրջանում Սալգադոն վարձավճարով տեղափոխվել է Սալամանկա։ Վերադանալով մեկ տարի անց՝ Սալգադոն ամրապնդվեց թիմի մեկնարկային կազմում։

Սելտայում անցկացրած 2 հիանալի մրցաշրջաններից հետո Միչել Սալգադոյով սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Մադրիդի Ռեալը և արդյունքում ֆուտբոլիստը տեղափոխվեց Ռեալ։ 1999։ Հենց առաջին մրցաշրջանում «Արքայական ակումբը» հաղթեց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, եզրափակչում թիմը ջախջախեց Վալենսիային։ Հաջորդ մրցաշրջանում դարձավ Լա Լիգայի հաղթող, իսկ 2001-2002 թթ. մրցաշրջանում Սալգադոն կրկին իր թիմի հետ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում էր, Գլազգոյում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց Ռեալի հաղթանակով Լևերկուզենի Բայերի նկատմամբ 2։ 0 հաշվով։ Հաջորդ մրցաշրջանում Սալգադոն միայն երեք խաղ բաց թողեց ներքին առաջնությունում, որում Ռեալը հաղթող հռչակվեց, իսկ Չեմպիոնների Լիգայում Սալգադոն հիանալի տպավորություն թողեց բոլոր 15 հանդիպումներում, որտեղ ակումբը կիսաեզրափակչում լքեց պայքարը՝ պարտվելով իտալական Յուվենտուսին։ Լա Լիգայի 2003-2004 մրցաշրջանում Սալգադոն բաց թողեց 3 հանդիպում, բայց չկարողացավ թիմին օգնել պահպանելու չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև Իսպանիայի գավաթի եզրափակչում, որտեղ թիմը պարտություն կրեց։ Այդուհաներձ պաշտպանւ խփեց իր առաջին գնդակը անցկացրած երեք տարիներում, մարտին գրավելով Սևիլյայի դարպասը։ 2009 թվականի օգոստոսի 19-ին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով Միչելը տեղափոխվեց Բլեքբերն, որի հետ կնքեց երկու տարվա պայմանագիր։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում իր առաջին հանդիպումն անցկացրեց 1998 թվականին 2000 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Կիպրոսի դեմ, որում իսպանացիները պարտվեցին 2։ 3 հաշվով, այդ խաղից ի վեր Սալգադոն մշտապես հրավիրվում էր հավաքական։ Անցկացրեց 4 հանդիպում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, սակայն չմասնակցեց Մունդիալ 2002-ին, քանի որ Միչելի մարզավիճակը չէր բավարարում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոյին։ Ինյակի Սաեսի օրոք Սալգադոն կրկին դարձավ հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ, միայն վնասվածքը Միչելին խանգարեց օգնել իր հավաքականին Եվրո-2004-ին։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Երկիր Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպական Գոլ Տիտղոս
Սելտա B Իսպանիա 1993-1994 20 0 0 1
Սելտա B Իսպանիա 1994-1995 0 0 0 0
Սելտա Վիգո Իսպանիա 1994-1995 14 1 0 0
Սելտա Վիգո Իսպանիա 1995-1996 18 4 0 0
Սալամանկա Իսպանիա 1996-1997 36 2 0 1
Սելտա Վիգո Իսպանիա 1997-1998 25 5 0 0
Սելտա Վիգո Իսպանիա 1998-1999 35 2 7 3
Ռեալ Մադրիդ Իսպանիա 1999-2000 29 4 15 0 Չեմպիոնների Լիգա
Ռեալ Մադրիդ Իսպանիա 2000-2001 27 0 11 1 Լա Լիգա, Իսպանիայի սուպերգավաթ
Ռեալ Մադրիդ Իսպանիա 2001-2002 35 5 14 0 Չեմպիոնների Լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ
Ռեալ Մադրիդ Իսպանիա 2002-2003 35 0 15 1 Լա Լիգա, Իսպանիայի սուպերգավաթ
Ռեալ Մադրիդ Իսպանիա 2003-2004 35 7 10 1
Ռեալ Մադրիդ Իսպանիա 2004-2005 30 1 9 2
Ռեալ Մադրիդ Իսպանիա 2005-2006 27 3 4 0
Ռեալ Մադրիդ Իսպանիա 2006-2007 16 0 1 0
Ռեալ Մադրիդ Իսպանիա 2007-2008 8 4 2 0 Լա Լիգա
Ռեալ Մադրիդ Իսպանիա 2008-2009 9 2 1 0 Լա Լիգա
Բլեքբերն Անգլիա 2009-2010 21 4 0 1
Բլեքբերն Անգլիա 2010-2011 36 1 0 0
Բլեքբերն Անգլիա 2011-2012 9 0 0 0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միչել Սալգադո» հոդվածին։