Մինա Կումարի
Մինա Կումարի հինդի՝ मीना कुमारी | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1933[1][2] |
Ծննդավայր | Dadar, Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | մարտի 31, 1972[1][2] (38 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Գերեզման | Մումբայ |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասանուհի, բանաստեղծուհի, հագուստ ձևագծող և երգչուհի |
Ամուսին(ներ) | Kamal Amrohi? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մինա Կումարի (հինդի` मीना कुमारी, իրական անունը` Մահջաբին Բանո, օգոստոսի 1, 1933[1][2], Dadar, Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 31, 1972[1][2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, Filmfare Awards-ի քառակի մրցանակակիր՝ կանացի լավագույն դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինա Կումարին ծնվել է Բոմբեյում։ Նրա հայրը երաժիշտ էր, իսկ մայրը՝ պարուհի։ Նա ուներ երկու ավագ քույրեր։ Մինա Կումարիին հաճախ անվանում են «ողբերգության թագուհի»` իր դրամատիկական դերերի և նույնքան էլ դրամատիկ կյանքի պատճառով[3]։ 1939-1972 թվականների ընթացքում նա նկարահանվել է մոտ 100 ֆիլմում։ Հիշարժան են նրա դերերը «Բայջու Բավրա» (1952 թ.), «Ամուսնացածը» (1953 թ.), «Երկու բիգհ հող» (1953 թ.), «Ազադ» (1955 թ.), «Աարտի» (1962 թ.), «Ստվերներ» (1965 թ.), «Քար և ծաղիկ» (1966 թ.), «Թշնամին» (1971 թ.), «Կուրտիզանուհին» (1972 թ.) ֆիլմերում։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինա Կումարին 1952-1964 թվականներին ամուսնացած է եղել սցենարիստ, ռեժիսոր և բանաստեղծ Քամալ Ամրոհիի հետ։ Այնուհետև կարճատև սիրավեպեր է ունեցել ռեժիսոր Գուլզարի և դերասան Դհարմենդրայի հետ։ Կյանքի վերջին տարիներին տրվել է ալկոհոլին՝ ցանկանալով մոռացության տալ իր դժբախտ կյանքը։ Մահացել է 1972 թվականի մարտի 31-ին լյարդի ցիրոզից՝ 39 տարեկանում։
Ֆիլմագրության ընտրանին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1952 | Ալադինի կախարդական լամպը | Aladdin Aur Jadui Chirag | Հանուման Պատալ Վիջայ |
1952 | Բայջու Բավրա | Baiju Bawra | Գաուրի |
1953 | Ամուսնացածը | Parineeta | Լալիտա |
1953 | Երկու բիգհ հող | Do Bigha Zamin | Թհակուրանի (տիրուհի) |
1953 | Արահետ | Foot Path | Մալա |
1955 | Ազադ | Azaad | Շոբհա |
1955 | Արդար Ջահանգիրը | Adil-E-Jahangir | - |
1957 | Միս Մերի | Miss Mary | Միս Մերի, Լակշմի |
1957 | Շարադա | Sharada | Շարադա Ռամ Շարան |
1958 | Հրեուհին | Yahudi | Հաննա, Լիդիա |
1959 | Կինը | Ardhangini | Չհայա |
1959 | Չորս ճանապարհ | Char Dil Char Raahein | Չավլի |
1959 | Սեփական երեխան | Chirag Kahan Roshni Kahan | Ռատնա |
1962 | Աարտի | Aarti | Աարտի Գուպտա |
1962 | Տերը, տիրուհին և ծառան | Sahib Bibi Aur Ghulam | Չհոտի Բահու |
1963 | Սրտի տաճարը | Dil Ek Mandir | Սիտա |
1964 | Բենազիր | Benazir | Բենազիր |
1964 | Սիրո երգը | Gazal | Նազ Արա Բեգում |
1964 | Մայրամուտ և արևածագ | Sanjh Aur Savera | Գաուրի |
1965 | Ստվերներ | Kaajal | Մադհավի |
1965 | Պուրնիմա | Purnima | Պուրնիմա |
1966 | Քար և ծաղիկ | Phool Aur Patthar | Շանտի Դևի |
1967 | Կրտսեր հարսնացուն | Majhli Didi | Հեմա |
1970 | Պատասխան քայլ | Jawab | Վիդյա |
1971 | Փնտրում եմ քեզ | Mere Apne | Անանդի Դևի, Աաջի |
1971 | Թշնամին | Dushmun | Մալտի |
1972 | Կուրտիզանուհին | Pakeezah | Նարգիս, Սահիբջան |
1972 | Գոմատիի պարգևը | Gomti Ke Kinare | Գանգա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #142358371 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
- ↑ «tragedy queen of bollywood». bollywoodnews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինա Կումարի» հոդվածին։ |
|