Միհրան Բաստանջյան
Միհրան Բաստանջյան | |
---|---|
1913 - 1958 | |
Ծննդավայր | Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | շարքային |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Միհրան Միհրանի Բաստանջյան (1913, Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն - 1958, Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից, Խորհրդային Միության հերոս (փետրվարի 22, 1944 թվական), կարմիրբանակային։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհրան Բաստանջյանը ծնվել է 1913 թվականին Ռուսական կայսրության Քութայիսի նահանգի Սուխում քաղաքում (այժմ Աբխազիայի ինքնահռչակ և մասամբ ճանաչված հանրապետության մայրաքաղաքը)՝ աշխատավորի ընտանիքում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, աշխատել գործարանում։
1941 թվականի վերջին կամավոր անդամագրվել է Կարմիր բանակի շարքերում, որի կազմում 1942 թվականից եղել է Գերմանա-խորհրդային պատերազմի մարտադաշտերում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Կովկասի, Ուկրաինայի և Բելառուսի մարտերում, եղել Ստալինգրադի ճակատամարտի մասնակից։ Մարտերի ժամանակ ցուցաբերել է արիություն և հերոսություն։ Հատկապես աչքի է ընկել Դնեպրի ուժեղացման գործողության ժամանակ։ 1943 թվականի նոյեմբերի 26-ին Դնեպրով անցնելու ժամանակ 333-րդ Կարմրադրոշ Սինելնիկովյան դիվիզիայի 1118-րդ հրաձգային գնդի 1-ին հրաձգային գումարտակի մարտիկ շարքային Բաստանջյանը, ոչնչացնելով առաջնորդող պահակախումբը, սկսեց առաջ շարժվել։ Հակառակորդն անսպասելի անցավ հակագրոհի, սակայն չհուսահատվելով և խուճապի չմատնվելով՝ շարքայինը, գտնվելով գումարտակի ձախ թևում, կազմակերպեց թևի պաշտպանությունը՝ հետ մղելով թշնամու երեք հակագրոհ։ Այդ կերպ նա թույլ չտվեց թշնամուն մասնատել գումարտակը։
1943 թվականի նոյեմբերի 27-ին՝ գերմանական զորքերի հարձակման ժամանակ, Բաստանջյանը ստորաբաժանումում հակագրոհ սկսեց և հետ մղեց թշմանու առաջխաղացումը։ Ստորաբաժանման գործողությունների արդյունքում հակառակորդը մարտի դաշտում թողեց ավելի քան 1000 սպանված զինվոր և սպա։
Պատերազմից հետո Միհրան Բաստանջյանը վերադարձավ Սուխումի, որտեղ 1958 թվականին՝ 45 տարեկան հասակում, հանկարծամահ եղավ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհրան Բաստանջյանի զինվորական հմտությունները աննկատ չմնացին․ 1943 թվականի նոյեմբերի 30-ին զինվորական ղեկավարության առաջարկով շարքայինը ներկայացվեց պարգևատրման՝ Խորհրդային Միության բարձրագույն պարգևով։
1944 թվականի փետրվարի 22-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով «ռազմաճակատում գերմանական ֆաշիստական զավթիչների դեմ պայքարում հրամանատարական մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած քաջության ու հերոսության համար» շարքային Միհրան Միհրանի Բաստանջյանին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում՝ պարգևատրվելով Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (№ 3444)[1]։
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան
- Շքանշան «Ստալինգրադի պաշտպանության համար»[2]
- այլ շքանշաններ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչում ստացած հայերի ցանկ
- Հայրենական մեծ պատերազմ
- Ստալինգրադի ճակատամարտ
- Սուրեն Պետրոսյան (զինվորական գործիչ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Мир Наград». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Энциклопедия фонда «ХайАзг»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. — Ереван, 2005. — 202 с. — ISBN 99930-4-342-7
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. — 312 с. — ISBN 5-9676-0034-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միհրան Բաստանջյան «Երկրի հերոսներ» կայքում