Սուրեն Պետրոսյան (ԽՍՀՄ հերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Պետրոսյան
դեկտեմբերի 15, 1916(1916-12-15) - նոյեմբերի 25, 1996(1996-11-25) (79 տարեկան)
ԾննդավայրԼեռնային Ղարաբաղ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Զորատեսակairborne forces?
Կոչումկապիտան
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Սուրեն Գրիգորի Պետրոսյան (դեկտեմբերի 15, 1916(1916-12-15), Լեռնային Ղարաբաղ - նոյեմբերի 25, 1996(1996-11-25), Երևան, Հայաստան), 2-րդ ուկրաինական ճակատի 52-րդ բանակի 5-րդ գվարդիական օդադեսանտային բրիգադի գումարտակի հրամանատար, գվարդիայի ավագ լեյտենանտ[1], Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսյանը ծնվել 1916 թվականի դեկտեմբերի 15-ին գյուղացու ընտանիքում։ Ազգությամբ հայ է։ 1939 թվականից ծառայել է Կարմիր բանակում։ 1942 թվականին անցել է անձնակազմի կատարելագործման դասընթացներ։ 1942 թվականի սեպտեմբերից կռվել է Հայրենական մեծ պատերազմի ճակատներում։

Հատկապես աչքի է ընկել Դնեպրի համար անցկացվող մարտում։ 2-րդ ուկրաինական ճակատի 5-րդ գվարդիական օդադեսանտային բրիգադի 3-րդ գումարտակը Պետրոսյանի գլխավորությամբ բրիգադի կազմում ափ էր իջեցվել Չերկասիի մարզի Չերկասիի շրջանում, գրավել և պահում էր Դնեպրի արևմտյան ափին գտնվող մարտահենադաշտը։ Մինչև 1943 թվականի նոյեմբերի 20-ը գումարտակը ռեյդեր է իրականացրել հակառակորդի թիկունքում։ 2 ամիս տևող կռվում Պետրոսյանի գումարտակը ոչնչացրել է հակառակորդի գումարտակը Պոտոկ գյուղում, հարձակվել Նիկոլաևկա գյուղի վրա, գրավել Ելիզավետկայի և Դուբիևկայի հենակետերը։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով 1944 թվականի ապրիլի 24-ին գերմանաֆաշիստական ուժերի դեմ մղած մարտերում ցուցաբերած արիության, խիզախության և հերոսության համար գվարդիայի ավագ լեյտենանտ Սուրեն Գրիգորի Պետրոսյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի և համար 2731 «Ոսկե աստղ» շքանշանների պարգևատրմամբ[2]։

1945 թվականից կապիտան Պետրոսյանը գտնվել է պահեստազորում։ Աշխատել է կուսակցության Կիրովականի շրջկոմում։ Այնուհետև ծառայել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մարմիններում, որտեղից ազատվել է 1973 թվականին ոստիկանության փոխգնդապետի կոչումով։ Ապրել է Երևանում։ Մահացել է 1996 թվականի նոյեմբերի 25-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. На момент представления к присвоению звания Героя Советского Союза.
  2. Книга о героях. Ереван, 1985

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
  • Золотые Звёзды Азербайджана. Баку, 1975.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]