Միխայիլ Ուլյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ուլյանով
Ծնվել է1927 նոյեմբերի 20
ԾննդավայրԲերգամակ, Օմսկի մարզ, Մուրոմցևի շրջան
Մահացել էՄարտի 26, 2007 (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1950)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
ԱզգությունՌուս
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1950-2007
Ամուսին(ներ)Ալլա Պարֆանյակ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0880761
ulianov.ru

Միխայիլ Ալեքսանդրովիչ Ուլյանով (ռուս.՝ Ульянов, Михаил Александрович, նոյեմբերի 20, 1927(1927-11-20)[4][2][3], Bergamak, Մուրոմցևսկի շրջան, Օմսկի մարզ - մարտի 26, 2007(2007-03-26)[1][2][3], Մոսկվա, Ռուսաստան[5]), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1986)[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Օմսկի թատերական ստուդիայում, 1950 թվականին ավարտել Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանը և ընդունվել Վախթանգովի անվան թատրոն, դարձել նրա առաջատար դերասանը։ Ուլյանովի կերտած կերպարներին հատուկ ժողովրդական բնավորությունների շիտակությունը և պարզությունը, հյութեղ հումորը, հոգու ջերմությունը և դրամատիզմը արտահայտվել են Իվանի (Միխալկովի «Վշտից վախեցողը բախտ չի գտնի», 1954), Սերաֆիմ Չայկայի (Սոֆրոնովի «Խոհարարուհին», 1959 և «Խոհարարուհին ամառանոցում», 1961), Բրիգելլայի (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ», 1963), Ստեպան Ռազինի (Շուկշինի «Ստեփան Ռազին», 1979) և այլ դերերում։

Ուշագրավ են դասական երկերի հերոսների՝ Ռագոժինի («Ապուշը», ըստ Դոստոևսկու, 1958), Դմիտրի Կարամազովի («Կարամազով եղբայրներ» կինոնկարում, 1969), Բարոնի (Պուշկինի «Ժլատ ասպետը», 1975), Անտոնիոսի, Ռիչարդ III-ի (Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա», 1971, «Ռիչարդ III», 1975) անձնավորումները։ Կերտել է Վ․ Ի․ Լենինի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մարդը» ներկայացման մեջ (1970) և «Լենինի ուղիով» կինոնկարում (1978, ԳԴՀ)։ Նա ստեղծել է կոմունիստների կերպարներ թատրոնում՝ Պավել Սուսլով (Սեյֆուլինայի և Պրավդուխինի «Վիրինեա», 1967), Դրույանով (Միշարինի և Վեյցլերի «Օրն ի բուն», 1974, ՌԽՖՍՀ Ստանիսլավսկու անվան մրցանակ, 1975), և կինոյում (նկարահանվում է 1956 թվականից)՝ Տրուբնիկով («Նախագահը», 1965, լենինյան մրցանակ, 1966), Ժուկով («Մեծ հայրենականը», 1977-1979, «Մոսկվայի ճակատամարտը», «Հաղթանակ», երկուսն էլ՝ 1984), Աբրիկոսով («Անձնական կյանք», 1982, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1983), որոնք ժամանակի լավագույն իդեալների կրողն են, ներքին լարված կյանքով ապրող անձնվեր մարդիկ։

1954 թվականից դասավանդել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանում։ Դերասանական արվեստի տեսական ու գործնական հարցերի մասին հոդվածներով հանդես է եկել մամուլում։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20070930192242/http://www.kommersant.com/p-10393/actor_died
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. Ульянов Михаил Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #121662977 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «СМИ: Михаил Ульянов умер из-за отказа от операции» (ռուսերեն). NewsRu. 27 марта 2007. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  7. «Он играл маршала Жукова. Биография Михаила Ульянова» (ռուսերեն). РИА Новости. 27 марта 2007. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Игнатьева Н. А. Михаил Ульянов. ВБПК, 1985.
  • Людмила Соколова Невидимые миру слезы: драматические судьбы русских актрис. — ОЛМА-ПРЕСС, 2002. — 319 с.
  • В. Ситников, В. Славкин, Л. Кашинская Кто есть кто в мире. — ОЛМА-ПРЕСС, 2003. — 1680 с.
  • Сергей Марков Михаил Ульянов. — Молодая гвардия, 2009. — 480 с.
  • Сергей Марков Михаил Ульянов в образе и жизни.
  • Виктор Розов Инсценировки; Мысли о прочувствованном и пережитом. — ОЛМА-ПРЕСС, 2001. — 510 с.
  • Михаил Ульянов Работаю актёром. — АСТ, 2008. — 445 с.
  • Михаил Ульянов Реальность и мечта. — Вагриус, 2007. — 400 с.
  • Феликс Медведев Мои великие старики. — БХВ-Петербург, 2012. — 448 с.
  • Неизвестный Михаил Ульянов. Жизнь великого актёра и человека. — М.: Зебра Е, РИПОЛ-классик, 2010. — 618 с. — ISBN 978-5-386-02157-3
  • Вишневская И. Л. Артист Михаил Ульянов. — М.: Советская Россия, 1987. — 224, [34] с. — (Люди Советской России). — 100 000 экз.
  • Владимир Карпов Маршальский жезл артиста [։ Михаил Ульянов] // Мой любимый актёр։ Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [։ сб.] / Сост. Л. И. Касьянова.։ Искусство, 1988. — С. 39—50.
  • Ирина Василинина Михаил Ульянов // Театр имени Евг. Вахтангова / Ред.-составитель Б. М. Поюровский.։ Центрполиграф, 2001. — С. 338—351, фото. — («Звёзды московской сцены») — ISBN 5-227-01251-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ուլյանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։