Միխայիլ Ավիլով (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Ավիլով (այլ կիրառումներ)
Միխայիլ Ավիլով ռուս.՝ Авилов Михаил Иванович | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6 (18), 1882 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | ապրիլի 14, 1954[1][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1913) |
Մասնագիտություն | նկարիչ և ուսուցիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | պատմական գեղանկարչություն, Մարտանկարչություն, կենդանիների նկարչություն, բնանկար և ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Լև Դմիտրիև-Կավկազկի, Ֆրանց Ռուբո և Նիկոլայ Սամոկիշ |
Աշակերտներ | Aleksandr Atsmanchuk? և Q124131811? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա և ԽՍՀՄ նկարիչների միություն |
Mikhail Avilov Վիքիպահեստում |
Միխայիլ Իվանովիչ Ավիլով[3] (ռուս.՝ Авилов, Михаил Иванович, սեպտեմբերի 6 (18), 1882, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 14, 1954[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), ռուս և խորհրդային նկարիչ, ուսուցիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1953), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ (1947), Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր (1946)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ. Ավիլովը ծնվել է 1882 թվականի սեպտեմբերի 6-ին (18), Սանկտ Պետերբուրգում։ Եղել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։
1893 թվականին սովորել է Արվեստների խրախուսման կայսերական միության նկարչական դպրոցում։
1903 թվականին սովորել է Լ. Դմիտրև-Կավկազկու ստուդիայում։
1904 թվականին սովորել է Գեղարվեստի բարձրագույն դպրոցում, Ֆրանց Ռուբոի արվեստանոցում, 1910 թվականից` Նիկոլայ Սամոկիշի մոտ։
1913 թվականին նրան շնորհվել է նկարչի կոչում` «Ցարևիչը զբոսանքի ժամանակ» նկարի համար (1.11.1913)[4]
1916 թվականին ստացել է առաջին մրցանակը «Արվեստների խրախուսման միության» կողմից` «Օպրիչնիկները» նկարի համար։
1918 թվականին Սիբիրում (Իրկուտսկ, Տյումեն, Բառնաուլ) աշխատել է հրատարակչություններում, թատրոններում, դասավանդել տարբեր նկարչական դպրոցներում։
1921 թվականին դասավանդել է «Արվեստների խրախուսման միության» նկարչական դպրոցում և Գեղարվեստի ակադեմիայում։
1922 թվականին դասավադել է Լենինգրադի գեղարվեստական արդյունաբերության քոլեջում (մինչև 1930 թվականը)։
1923 թվականին եղել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ։
1941 թվականին աշխատել է շրջափակված Լենինգրադում (մինչև դեկտեմբեր)։
1947 թվականին դարձել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ։ Դասավանդել Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (մինչև իր մահը), ունեցել է պրոֆեսորի, արվեստագիրության դոկտորի կոչում[5]։
1953 թվականին ստացել է ՌԽՖՍՀ ժողովրդական նկարչի կոչում։
Մ. Ավիլովը մահացել է 1954 թվականի ապրիլի 14-ին։ Թաղված է Տիխվինսկի գերեզմանատանը։ Շիրմաքարը Ն. Դավիդկինի քանդակած կիսանդրին է։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1941)
- Մեդալ «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում բարեխիղճ աշխատանքի համար»
- ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1953)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1944)
- Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1946) «Լույսի մենամարտը Չելուբեյի հետ Կուլիկովյան դաշտում» նկարի համար (1943)
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերել է հիմնականում մարտանկարներ, պատմական կտավների վարպետ է։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առաջին ռազմաճակատային էսքիզները հրապարակվել են պետրոգրադյան «Նիվա», «Ռուսաստանի արևը» ամսագրերում։ Բազմաթիվ նկարներ ստեղծվել են որպես բազմաֆիգուր կոմպոզիցիաներ, ըստ հերոսապատմական սկզբունքների։ Ստեղծագործությունն ընդհանուր առմամբ նվիրված է ռուսական նշանակալի իրադարձություններին և քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանին։ Կատարել է նաև գրքերի գծապատկերման աշխատանքներ, 1920-ական թվականների բազմաթիվ պաստառների հեղինակ է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակի նկարները գտնվում են` Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, Պերմի նկարների պատկերասրահում, Դնեպրոպետրովսկի գեղարվեստի թանգարանում, Դնեպրեպետրովսկի Դ. Յավորնիցկու անվան պատմական թանգարանում, Վ. Վերեշագինի անվան Նիկոլաևյան գեղարվեստի թանգարանում, հանրային և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1908 թվականից, այդ թվում` Գեղարվեստի ակադեմիայի, Ա. Կուինջի անվան միության և այլ ցուցահանդեսների։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Авилов Михаил Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ Словарь собственных имён русского языка|Авилов Михаил|58
- ↑ Справочник Императорской Академии художеств, 1915, էջ 1
- ↑ Ленинградская школа живописи. Очерки истории. СПб, Галерея АРКА, 2019. С.340.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Авилов, Михаил Иванович // Ленинград. Энциклопедический справочник / Ред. Л.С. Шаумян. — М., Л.: Государственное научное издательство «Большая советская энциклопедия», 1957. — С. 409. — 808 с. — 75 000 экз.
- Двести лет Академии художеств СССР. Каталог выставки. — Л.-М.: Искусство, 1958. — С. 213.
- Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. А—В. Т.8. — СПб.: Palace Edition, 1997. — С. 17—18.
- С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 1. — 454 с.
- Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ավիլով (նկարիչ)» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 14 մահեր
- 1954 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային մանկավարժներ
- Ռուսական կայսրության նկարիչներ