Միգել Դիաս Կանել
Միգել Դիաս Կանել իսպ.՝ Miguel Díaz-Canel | |
Կուսակցություն՝ | Կուբայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University "Marta Abreu" of Las Villas? (1982) |
Մասնագիտություն՝ | ճարտարագետ, դասախոս և քաղաքական գործիչ |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | ապրիլի 20, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Placetas, Villa Clara Province, Կուբա |
Քաղաքացիություն | Կուբա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Miguel Mario Díaz-Canel Bermúdez |
Զավակներ | Miguel Mario Díaz-Canel Villanueva? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդես (ապրիլի 20, 1960[1], Placetas, Villa Clara Province, Կուբա), կուբացի քաղաքական և պետական գործիչ։ 2018 թվականի ապրիլի 19-ից Կուբայի նախարարների խորհրդի նախագահ և Կուբայի Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 2018 թվականի ապրիլի 19-ից 2019 թվականի հոկտեմբերի 10-ը Կուբայի Պետական Խորհրդի նախագահը։ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից Կուբայի Հանրապետության նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին ավարտել է համալսարանը, ստանալով էլեկտրիկ ինժեների կրթություն։ 1982-1985 թվականներին ծառայել է Հեղափոխական զինված ուժերում, հետո դասավանդել է Լաս Վիլյասի «Մարտա Աբրեու» Կենտրոնական համալսարանում։ 1986 թվականին աշխատել է Կուբայի երիտասարդ կոմունիստների միության մեջ որպես համալսարանական կոմերիտական կոմիտեի քարտուղար։ Նույն թվականին Դիաս Կանելը դարձել է գավառական բյուրոյի անդամ՝ գաղափարախոսական բնագավառում աշխատելու համար։ Մասնակցել է Նիկարագուայի քաղաքացիական պատերազմում որպես կուբացի խորհդական։ 1987 թվականին վերադարձել է Կուբա, ինչից հետո շարունակել է կոմերիտական կարիերան, գրավելով մի շարք ղեկավար պաշտոններ, մասնավորապես՝ Վիլյա Կլարայի գավառի ՍՄԿ կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը[2]։
1992-1993 թվականներին Դիաս Կանելը ՈՀԿ Ազգային բյուրոյի անդամ էր։ 1993 թվականի հոկտեմբերին ավարտել է կոմերիտական կարիերան, դառնալով Կուբայի Կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) ֆունկցիոներ։ 1994 թվականի ընտրվեց Վիլյա Կլարա գավառի ԿԿԿ առաջին քարտուղար, իսկ 2003 թվականին՝ Օլգին գավառի կուսկոմի քարտուղար[3]։
2009 թվականի մայիսին նշանակվել է Կուբայի ավագ կրթության նախարար, աշխատելով այդ պաշտոնում մինչև 2012 թվականի մարտը։ 2012-2013 թվականներին եղել է տեղակալ, իսկ 2013 թվականի փետրվարի 24-ին ընտրվել է որպես Կուբայի նախարարների խորհրդի ու Պետական խորհրդի նախագահ՝ Ռաուլ Կաստրոյի տեղակալ[4]։ Դիաս Կանելին այդ պաշտոնին նշանակելուց հետո, մի շարք մասնագետներ համարում էին, որ նա Ռաուլ Կաստրոյից հետո կդառնա երկրի ղեկավարը[5]։ Այլ անալիտիկներ կարծում էին, որ այդ եզրակացությունները վաղաժամ են[6]։
2013 թվականի փետրվարի 24-ին, Ռաուլ Կաստրոյի Կուբայի Պետական խորհրդի նախագահի պաշտոնին վերընտրումից հետո, Միգել Դիաս Կանելը ընտրվել է երկրի Պետխորհրդի նախագահի առաջին տեղակալ։ Այժմ նա Կուբայական հեղափոխությանը չմասնակցած Կուբայի քաղաքական գործիչներից ամենաբարձրաստիճանն է[7]։
Երկրի ղեկավարի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլի 19-ից Պետական խորհրդի (բարձրագույն մարմին, որը կատարում է պետության ղեկավարի պարտականությունները) և նախարարների խորհրդի նախագահն է․ Կուբայում պետության ու կառավարության ղեկավարների պաշտոնները համատեղված են։ Նրա նախակարապետը այդ պաշտոնին՝ Ռաուլ Կաստրոն, պահպանում է իր պարտականությունների մի մասը, քանի որ ԿԿԿ առաջին քարտուղար է։ Պետության նոր ղեկավարը շարունակել է սոցիալիստական տնտեսության մասնավոր լիբերալիզացիան։
2018 թվականի հուլիսին ժողովրդական իշխանության Ազգային ասամբլեան ընդունել է նոր Սահմանադրություն, որը խոշոր փոփոխություններ է կատարել, 1976 թվականին ընդունած օրենքների համեմատ։ Կուբայում փոփոխությունների համաձայն ընդունվում է մասնավոր սեփականությունը, առևտուրը և ազատ շուկան, ու անմեղսունակության պրեզումպցիան, սեքսիզմի, էթնիկ ծագման ու հաշմանդամության պատճառով դիսկրիմինացիայի վրա արգելքը։ Օտարերկրյա ներդրումներն ընդունվում են որպես տնտեսական աճման կարևոր գործոն։ Բացի այդ, վերականգնվում են վարչապետի և նախագահի պաշտոնները, և վերջինս իրավունք ունի զբաղեցնել այդ պաշտոնը երկու անգամից ոչ ավել։ ԿԿԿ-ն շարունակում է մնալ միակ օրինական քաղաքական ուժը («հասարակությանը ուղղող հիմնական ուժ»)։ 2019 թվականի փետրվարի 24-ին կայացել է նոր Սահմանադրության հավանության համար հանրաքվե։ Նորամուծություններին կողմ էին ընտրողների 87%-ը[8]։
2019 թվականի հոկտեմբերի 10-ին Կուբայի պառլամենտը ընտրել է Միգել Դիաս Կանելին Կուբայի Հանրապետության նախագահ[9]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կարգի Ազատարարի շքանշան (Վենեսուելա, 2018 թվական)[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Villa Clara - Los candidatos del pueblo». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «En sustitución de Juan Vela es designado Miguel Díaz Canel ministro de Educación Superior | Cuba News Headlines. Cuban Daily News». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Nota oficial». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Кастро назвал преемника - В мире - Интерфакс». Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Обещанного 5 лет ждать: что оставит Кубе Рауль Кастро».
- ↑ Рауль Кастро переизбран главой Кубы — Lenta.ru
- ↑ На Кубе прошёл референдум за новую конституцию
- ↑ Мигель Диас-Канель стал президентом Кубы / РИА «Новости»
- ↑ «Cuban President Diaz Canel awarded Libertadores Order in Venezuela». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Դիաս Կանել» հոդվածին։ |
|