Jump to content

Միգել Դիաս Կանել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միգել Դիաս Կանել
իսպ.՝ Miguel Díaz-Canel
 
Կուսակցություն՝ Կուբայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ University "Marta Abreu" of Las Villas? (1982)
Մասնագիտություն՝ ճարտարագետ, դասախոս և քաղաքական գործիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր ապրիլի 20, 1960(1960-04-20)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Պլասետաս, Villa Clara Province, Կուբա[2]
Քաղաքացիություն  Կուբա
Ի ծնե անուն իսպ.՝ Miguel Mario Díaz-Canel Bermúdez
Զավակներ Miguel Mario Díaz-Canel Villanueva?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա Ացտեկյան արծվի շքանշանի շղթա Ազատագրողի շքանշան Հո Շի Մինի շքանշան Order of the Welwitschia և Ագոստինյո Նետոյի շքանշան

Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդես (ապրիլի 20, 1960(1960-04-20)[1], Պլասետաս, Villa Clara Province, Կուբա[2]), կուբացի քաղաքական և պետական գործիչ։ 2018 թվականի ապրիլի 19-ից Կուբայի նախարարների խորհրդի նախագահ և Կուբայի Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 2018 թվականի ապրիլի 19-ից 2019 թվականի հոկտեմբերի 10-ը Կուբայի Պետական Խորհրդի նախագահը։ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից Կուբայի Հանրապետության նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ավարտել է համալսարանը, ստանալով էլեկտրիկ ինժեների կրթություն։ 1982-1985 թվականներին ծառայել է Հեղափոխական զինված ուժերում, հետո դասավանդել է Լաս Վիլյասի «Մարտա Աբրեու» Կենտրոնական համալսարանում։ 1986 թվականին աշխատել է Կուբայի երիտասարդ կոմունիստների միության մեջ որպես համալսարանական կոմերիտական կոմիտեի քարտուղար։ Նույն թվականին Դիաս Կանելը դարձել է գավառական բյուրոյի անդամ՝ գաղափարախոսական բնագավառում աշխատելու համար։ Մասնակցել է Նիկարագուայի քաղաքացիական պատերազմում որպես կուբացի խորհդական։ 1987 թվականին վերադարձել է Կուբա, ինչից հետո շարունակել է կոմերիտական կարիերան, գրավելով մի շարք ղեկավար պաշտոններ, մասնավորապես՝ Վիլյա Կլարայի գավառի ՍՄԿ կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը[3]։

1992-1993 թվականներին Դիաս Կանելը ՈՀԿ Ազգային բյուրոյի անդամ էր։ 1993 թվականի հոկտեմբերին ավարտել է կոմերիտական կարիերան, դառնալով Կուբայի Կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) ֆունկցիոներ։ 1994 թվականի ընտրվեց Վիլյա Կլարա գավառի ԿԿԿ առաջին քարտուղար, իսկ 2003 թվականին՝ Օլգին գավառի կուսկոմի քարտուղար[4]։

2009 թվականի մայիսին նշանակվել է Կուբայի ավագ կրթության նախարար, աշխատելով այդ պաշտոնում մինչև 2012 թվականի մարտը։ 2012-2013 թվականներին եղել է տեղակալ, իսկ 2013 թվականի փետրվարի 24-ին ընտրվել է որպես Կուբայի նախարարների խորհրդի ու Պետական խորհրդի նախագահ՝ Ռաուլ Կաստրոյի տեղակալ[5]։ Դիաս Կանելին այդ պաշտոնին նշանակելուց հետո, մի շարք մասնագետներ համարում էին, որ նա Ռաուլ Կաստրոյից հետո կդառնա երկրի ղեկավարը[6]։ Այլ անալիտիկներ կարծում էին, որ այդ եզրակացությունները վաղաժամ են[7]։

2013 թվականի փետրվարի 24-ին, Ռաուլ Կաստրոյի Կուբայի Պետական խորհրդի նախագահի պաշտոնին վերընտրումից հետո, Միգել Դիաս Կանելը ընտրվել է երկրի Պետխորհրդի նախագահի առաջին տեղակալ։ Այժմ նա Կուբայական հեղափոխությանը չմասնակցած Կուբայի քաղաքական գործիչներից ամենաբարձրաստիճանն է[8]։

Երկրի ղեկավարի պաշտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 19-ից Պետական խորհրդի (բարձրագույն մարմին, որը կատարում է պետության ղեկավարի պարտականությունները) և նախարարների խորհրդի նախագահն է․ Կուբայում պետության ու կառավարության ղեկավարների պաշտոնները համատեղված են։ Նրա նախակարապետը այդ պաշտոնին՝ Ռաուլ Կաստրոն, պահպանում է իր պարտականությունների մի մասը, քանի որ ԿԿԿ առաջին քարտուղար է։ Պետության նոր ղեկավարը շարունակել է սոցիալիստական տնտեսության մասնավոր լիբերալիզացիան։

2018 թվականի հուլիսին ժողովրդական իշխանության Ազգային ասամբլեան ընդունել է նոր Սահմանադրություն, որը խոշոր փոփոխություններ է կատարել, 1976 թվականին ընդունած օրենքների համեմատ։ Կուբայում փոփոխությունների համաձայն ընդունվում է մասնավոր սեփականությունը, առևտուրը և ազատ շուկան, ու անմեղսունակության պրեզումպցիան, սեքսիզմի, էթնիկ ծագման ու հաշմանդամության պատճառով դիսկրիմինացիայի վրա արգելքը։ Օտարերկրյա ներդրումներն ընդունվում են որպես տնտեսական աճման կարևոր գործոն։ Բացի այդ, վերականգնվում են վարչապետի և նախագահի պաշտոնները, և վերջինս իրավունք ունի զբաղեցնել այդ պաշտոնը երկու անգամից ոչ ավել։ ԿԿԿ-ն շարունակում է մնալ միակ օրինական քաղաքական ուժը («հասարակությանը ուղղող հիմնական ուժ»)։ 2019 թվականի փետրվարի 24-ին կայացել է նոր Սահմանադրության հավանության համար հանրաքվե։ Նորամուծություններին կողմ էին ընտրողների 87%-ը[9]։

2019 թվականի հոկտեմբերի 10-ին Կուբայի պառլամենտը ընտրել է Միգել Դիաս Կանելին Կուբայի Հանրապետության նախագահ[10]։

Առաջին կարգի Ազատարարի շքանշան (Վենեսուելա, 2018 թվական)[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  2. 1 2 https://www.excelsior.com.mx/opinion/pascal-beltran-del-rio/miguel-diaz-canel-el-discreto-ascenso/1233671
  3. ↑ «Villa Clara - Los candidatos del pueblo». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  4. ↑ «En sustitución de Juan Vela es designado Miguel Díaz Canel ministro de Educación Superior | Cuba News Headlines. Cuban Daily News». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  5. ↑ «Nota oficial». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  6. ↑ «Кастро назвал преемника - В мире - Интерфакс». Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  7. ↑ «Обещанного 5 лет ждать: что оставит Кубе Рауль Кастро».
  8. ↑ Рауль Кастро переизбран главой Кубы — Lenta.ru
  9. ↑ На Кубе прошёл референдум за новую конституцию
  10. ↑ Мигель Диас-Канель стал президентом Кубы / РИА «Новости»
  11. ↑ «Cuban President Diaz Canel awarded Libertadores Order in Venezuela». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Դիաս Կանել» հոդվածին։