Մերի Քար
Մերի Քար | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Groves, Ջերֆերսոն շրջան, Տեխաս, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, պատմաբան, գրող, ակնարկագիր և համալսարանի դասախոս |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Գոդդարդ քոլեջ և Մաքալիսթեր քոլեջ |
Աշխատավայր | Սիրաքյուսի համալսարան |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | marykarr.com |
Մերի Քար (անգլ.՝ Mary Karr հունվարի 16, 1955[1], Groves, Ջերֆերսոն շրջան, Տեխաս, ԱՄՆ[2]), ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ և հուշագիր։ Արևելյան Տեխասից է[3]։ Հայտնի է իր բեսթսելլեր հուշի համար՝ «Ստախոսների ակումբ»։ Սիրաքյուսի համալսարանում անգլերեն գրականության պրոֆեսոր է[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ստախոսների ակումբը» լույս է տեսել 1995 թվականին։ Նյու Յորք Թայմսի լավագույն վաճառվող գրքերից է և ճանաչվել է տարվա լավագույն գրքերից։ Նրանում նկարագվում է հեղինակի անհանգիստ մանկությունը, որի մեծ մասը անցել է 1960-ականներին՝ Հարավարևելյան Տեխասի արդյունաբերական մասում։ Ընկեր Թոբիաս Վոլֆը խորհուրդ է տվել նրան գրել անձնական պատմությունը[5]։
Այս գրքին հետևում է մեկ այլ հուշ՝ «Բալ» (2000 թվական), ուշ պատանեկության և վաղ կանացիության մասին[6]։
Երրորդ հուշը՝ «Լույս, Հուշ», որում մանրամասնում է` «Իմ ճանապարհը սևամորթ մեղավորից և ցմահ ագրոստիկից մինչև անհավանական կաթոլիկ»[7]։ Գիրքը լույս է տեսել 2009 թվականի նոյեմբերին։ Հուշագիրը նկարագրում է իր ժամանակահատվածը, երբ նա արբեցող էր և փրկվում է այդ չարորակ սովորությունից կաթոլիկ դառնալով[8]։
Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին արժանանում է Ուայտին մրցանակին։ 2005 թվականին Գուգենհայմի գործընկերն էր, և արժանանում է Պուշկարտի մրցանակին ինչպես պոեզիայի, այնպես էլ շարադրությունների համար։ Քարը հրատարակել է պոեզիայի հինգ հատոր՝ «Աբակուս», «Սատանայի շրջագայություն» (The Devil's Tour), «Մեղավորների ողջունը» (Sinners Welcome) և «Արևադարձային թշվառություն» (Tropic of Squalor): Նրա բանաստեղծությունները հայտնվել են գրականության խոշոր ամսագրերում, ինչպիսիք են «Պոեզիա», «Նյու Յորք» և «Ատլանտյան ամիսներ»[9][10][11]։
Կարի Պուշկարտի մրցանակակիր էսսեն՝ «Ընդդեմ դեկորացիայի», սկզբնապես լույս է տեսնում եռամսյակային ակնարկում 1991 թվականին, այնուհետև վերատպվում է։ Ակնարկում Քարը հանդես է գալիս ի օգուտ բովանդակության ոճի։ Նա պնդում է, որ զգացմունքները պետք է ուղղակիորեն արտահայտվեն, և պարզությունը պետք է լինի բառերի մեջ։ Կերպարները չափազանց մռայլ են, ներկայացված ֆիզիկական աշխարհը` «մառախլապատ», մեջբերումները` «ցնցող», իսկ մետաֆորները ստվեր են գցում ակնկալվող իմաստի և լեզվի տեխնիկայի վրա։
Մեկ այլ ակնարկը՝ «Զոհասեղանի առջև, Պոեզիա և Աղոթք»-ը, սկզբնապես լույս է տեսել 2005 թվականին։ Այս ակնարկում Քարը պնդում է, որ պոեզիան և աղոթքը բխում են մեր ներսում նույն աղբյուրներից[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարը ծնվել է 1955 թվականի հունվարի 16-ին Տեխաս նահանգի Գրովս քաղաքում և ապրել այնտեղ։ 1972 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ Նույն տարում ընդունվում է Մինեսոտայի Սենթ Պոլսի Մակալեսթեր քոլեջ, որտեղ սովորում է երկու տարի և հանդիպում բանաստեղծ Էթերիջ Նայթին, առաջին դաստիարակներից մեկը[13] : Նա հաճախել և ավարտել է Գոդարդի քոլեջը, որտեղ սովորել է բանաստեղծների՝ Ռոբերտ Հասսի և Ստեֆան Դոբինսի հետ[14]։
Քարը ամուսնացած է եղել բանաստեղծ Մայքլ Միլբուրնի հետ 13 տարի։ Որոշ ժամանակ հարաբերություններ է ունենում Դեյվիդ Ֆոսթեր Ուոլասի հետ, և նրան նկարագրում է որպես «Անսահման խանդ» վեպի կերպարի ոգեշնչող[15]։
Չնայած կաթոլիկություն դարձած կրոնին՝ Կարը սատարում է տեսակետներին, որոնք հակասում են կաթոլիկ եկեղեցու ուսմունքին։ Հղիության արհեստական ընդհատումը նրա համար նախընտրելի էր, խոսել է ի օգուտ կանանց քահանայության կանոնադրության։ 12 տարեկանից Քարը իրեն նկարագրել է որպես ֆեմինիստ[8]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուայթին մրցանակ( Whiting Award) 1989
- Մարտա Էլբրենտի անվան մրցանակ (PEN/Martha Albrand Award) 1995, «Սուտասաների ակումբ» (The Liars' Club) հուշի համար
- Գուգենհայմի անվան կրթաթոշակ (Guggenheim Fellowship) 2005
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուշեր
- Ստախոսների ակումբ (անգլ.՝ The Liars' Club), Հասուն Վիկինգ (Viking Adult); (1995) 0-670-85053-5
- Բալ, Հուշ (անգլ.՝ Cherry: A Memoir), Պինգվինի գրքեր (Penguin Books); Reissue edition (2001) 0-14-100207-7
- Լույս, Հուշ (անգլ.՝ Lit: A Memoir), Harper Collins; (2009) 0-060-596996
- Պոեզիա
- Աբակուս, Wesleyan (1987)
- Սատանայի շրջագայությունը (անգլ.՝ The Devil's Tour), New Directions (1993) 0-8112-1231-9
- Վիպեր ռոմ (անգլ.՝ Viper Rum), Պինգվին (2001) 0-14-200018-3
- Մեղավորների ողջյունը (անգլ.՝ Sinners Welcome), Harper Collins (2006) 0-06-077654-4
- Արևադարձային թշվառության (անգլ.՝ Tropic of Squalor), Harper Collins (2018) {{ISBN|0-06-26998
- Պատմություններ
- «Սովորողի թույլտվությունը» «Learner's Permit». Nerve. 2015 թ․ ապրիլի 23.
- Ոչ գեղարվեստական
- «Հուշագրի արվեստը» The Art of Memoir. Harper. 2015 թ․ սեպտեմբերի 15. էջեր 256. ISBN 978-0-14-100207-1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Mary Karr». Poetry Foundation (ամերիկյան անգլերեն). Poetry Foundation. 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Dunham, Lena (2017 թ․ հունվարի 13). «The All-American Menstrual Hut: Lena Dunham and the memoirist Mary Karr talk bullying, Jesus, and bra technology». Lenny Letter. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Salon Magazine Interview, May, 1997 Արխիվացված Հուլիս 24, 2008 Wayback Machine
- ↑ Cherry : a Memoir by the Author of The Liars' Club. The Penguin Group, Penguin Putnam Inc. 2000. ISBN 9780670892747. OCLC 779617706.
- ↑ Times, The New York. «Stray Questions for: Mary Karr». ArtsBeat (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ 8,0 8,1 Edelstein, Wendy (2006-02-15). "An Improbable Catholic". UC Berkeley News. Retrieved 2010-2-08.
- ↑ «Mary Karr». Poetry Foundation (ամերիկյան անգլերեն). Poetry Foundation. 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ «Mary Karr». The New Yorker (ամերիկյան անգլերեն). The New Yorker. 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ «Mary Karr». The Atlantic (ամերիկյան անգլերեն). The Atlantic. 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Karr, Mary (2005). «Facing Altars: Poetry and Prayer». Poetry. 187 (2): 125–136. JSTOR 20607202.
- ↑ Almon, Bert. "Karr, Mary 1955–." American Writers: A Collection of Literary Biographies, Supplement 11, edited by Jay Parini, Charles Scribner's Sons, 2002, pp. 239-256. Gale Virtual Reference Library. Accessed 28 Jan. 2017.
- ↑ Smith, Wendy. «Mary Karr: A Life Saved by Stories» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Max, D.T. (March 9, 2009). "The Unfinished". The New Yorker. March 9, 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paris Review Interview
- Mary Karr Author Page on harpercollins.com Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
- Profile at The Whiting Foundation
- Mary Karr, Remembering The Years She Spent 'Lit', November 3, 2009, NPR, Fresh Air
- Mary Karr biography at enotes.com(չաշխատող հղում)
- NPR Interview with Karr for new poetry collection Sinners Welcome
- Salon Interview, May 1997
- Syracuse University - Faculty Biography page
- Rain Taxi Interview, Spring 2010
- Mary Karr Talks 'Tropic of Squalor,' Grinding Through Drafts, and Cellos, The Creative Nonfiction Podcast with Brendan O'Meara
|