Մերի Քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Քար
Ծնվել էհունվարի 16, 1955(1955-01-16)[1] (69 տարեկան)
ԾննդավայրGroves, Ջերֆերսոն շրջան, Տեխաս, ԱՄՆ[2]
Մասնագիտությունբանաստեղծուհի, պատմաբան, գրող, ակնարկագիր և համալսարանի դասախոս
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԳոդդարդ քոլեջ և Մաքալիսթեր քոլեջ
ԱշխատավայրՍիրաքյուսի համալսարան
Պարգևներ
Կայքmarykarr.com

Մերի Քար (անգլ.՝ Mary Karr հունվարի 16, 1955(1955-01-16)[1], Groves, Ջերֆերսոն շրջան, Տեխաս, ԱՄՆ[2]), ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ և հուշագիր։ Արևելյան Տեխասից է[3]։ Հայտնի է իր բեսթսելլեր հուշի համար՝ «Ստախոսների ակումբ»։ Սիրաքյուսի համալսարանում անգլերեն գրականության պրոֆեսոր է[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստախոսների ակումբը» լույս է տեսել 1995 թվականին։ Նյու Յորք Թայմսի լավագույն վաճառվող գրքերից է և ճանաչվել է տարվա լավագույն գրքերից։ Նրանում նկարագվում է հեղինակի անհանգիստ մանկությունը, որի մեծ մասը անցել է 1960-ականներին՝ Հարավարևելյան Տեխասի արդյունաբերական մասում։ Ընկեր Թոբիաս Վոլֆը խորհուրդ է տվել նրան գրել անձնական պատմությունը[5]։

Այս գրքին հետևում է մեկ այլ հուշ՝ «Բալ» (2000 թվական), ուշ պատանեկության և վաղ կանացիության մասին[6]։

Երրորդ հուշը՝ «Լույս, Հուշ», որում մանրամասնում է` «Իմ ճանապարհը սևամորթ մեղավորից և ցմահ ագրոստիկից մինչև անհավանական կաթոլիկ»[7]։ Գիրքը լույս է տեսել 2009 թվականի նոյեմբերին։ Հուշագիրը նկարագրում է իր ժամանակահատվածը, երբ նա արբեցող էր և փրկվում է այդ չարորակ սովորությունից կաթոլիկ դառնալով[8]։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին արժանանում է Ուայտին մրցանակին։ 2005 թվականին Գուգենհայմի գործընկերն էր, և արժանանում է Պուշկարտի մրցանակին ինչպես պոեզիայի, այնպես էլ շարադրությունների համար։ Քարը հրատարակել է պոեզիայի հինգ հատոր՝ «Աբակուս», «Սատանայի շրջագայություն» (The Devil's Tour), «Մեղավորների ողջունը» (Sinners Welcome) և «Արևադարձային թշվառություն» (Tropic of Squalor): Նրա բանաստեղծությունները հայտնվել են գրականության խոշոր ամսագրերում, ինչպիսիք են «Պոեզիա», «Նյու Յորք» և «Ատլանտյան ամիսներ»[9][10][11]։

Կարի Պուշկարտի մրցանակակիր էսսեն՝ «Ընդդեմ դեկորացիայի», սկզբնապես լույս է տեսնում եռամսյակային ակնարկում 1991 թվականին, այնուհետև վերատպվում է։ Ակնարկում Քարը հանդես է գալիս ի օգուտ բովանդակության ոճի։ Նա պնդում է, որ զգացմունքները պետք է ուղղակիորեն արտահայտվեն, և պարզությունը պետք է լինի բառերի մեջ։ Կերպարները չափազանց մռայլ են, ներկայացված ֆիզիկական աշխարհը` «մառախլապատ», մեջբերումները` «ցնցող», իսկ մետաֆորները ստվեր են գցում ակնկալվող իմաստի և լեզվի տեխնիկայի վրա։

Մեկ այլ ակնարկը՝ «Զոհասեղանի առջև, Պոեզիա և Աղոթք»-ը, սկզբնապես լույս է տեսել 2005 թվականին։ Այս ակնարկում Քարը պնդում է, որ պոեզիան և աղոթքը բխում են մեր ներսում նույն աղբյուրներից[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարը ծնվել է 1955 թվականի հունվարի 16-ին Տեխաս նահանգի Գրովս քաղաքում և ապրել այնտեղ։ 1972 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ Նույն տարում ընդունվում է Մինեսոտայի Սենթ Պոլսի Մակալեսթեր քոլեջ, որտեղ սովորում է երկու տարի և հանդիպում բանաստեղծ Էթերիջ Նայթին, առաջին դաստիարակներից մեկը[13] : Նա հաճախել և ավարտել է Գոդարդի քոլեջը, որտեղ սովորել է բանաստեղծների՝ Ռոբերտ Հասսի և Ստեֆան Դոբինսի հետ[14]։

Քարը ամուսնացած է եղել բանաստեղծ Մայքլ Միլբուրնի հետ 13 տարի։ Որոշ ժամանակ հարաբերություններ է ունենում Դեյվիդ Ֆոսթեր Ուոլասի հետ, և նրան նկարագրում է որպես «Անսահման խանդ» վեպի կերպարի ոգեշնչող[15]։

Չնայած կաթոլիկություն դարձած կրոնին՝ Կարը սատարում է տեսակետներին, որոնք հակասում են կաթոլիկ եկեղեցու ուսմունքին։ Հղիության արհեստական ընդհատումը նրա համար նախընտրելի էր, խոսել է ի օգուտ կանանց քահանայության կանոնադրության։ 12 տարեկանից Քարը իրեն նկարագրել է որպես ֆեմինիստ[8]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուայթին մրցանակ( Whiting Award) 1989
  • Մարտա Էլբրենտի անվան մրցանակ (PEN/Martha Albrand Award) 1995, «Սուտասաների ակումբ» (The Liars' Club) հուշի համար
  • Գուգենհայմի անվան կրթաթոշակ (Guggenheim Fellowship) 2005

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշեր
Պոեզիա
Պատմություններ
  • «Սովորողի թույլտվությունը» «Learner's Permit». Nerve. 2015 թ․ ապրիլի 23.
Ոչ գեղարվեստական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Mary Karr». Poetry Foundation (ամերիկյան անգլերեն). Poetry Foundation. 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ այլ (link)
  4. Dunham, Lena (2017 թ․ հունվարի 13). «The All-American Menstrual Hut: Lena Dunham and the memoirist Mary Karr talk bullying, Jesus, and bra technology». Lenny Letter. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  5. Salon Magazine Interview, May, 1997 Արխիվացված Հուլիս 24, 2008 Wayback Machine
  6. Cherry : a Memoir by the Author of The Liars' Club. The Penguin Group, Penguin Putnam Inc. 2000. ISBN 9780670892747. OCLC 779617706.
  7. Times, The New York. «Stray Questions for: Mary Karr». ArtsBeat (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  8. 8,0 8,1 Edelstein, Wendy (2006-02-15). "An Improbable Catholic". UC Berkeley News. Retrieved 2010-2-08.
  9. «Mary Karr». Poetry Foundation (ամերիկյան անգլերեն). Poetry Foundation. 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ այլ (link)
  10. «Mary Karr». The New Yorker (ամերիկյան անգլերեն). The New Yorker. 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ այլ (link)
  11. «Mary Karr». The Atlantic (ամերիկյան անգլերեն). The Atlantic. 2018 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ այլ (link)
  12. Karr, Mary (2005). «Facing Altars: Poetry and Prayer». Poetry. 187 (2): 125–136. JSTOR 20607202.
  13. Almon, Bert. "Karr, Mary 1955–." American Writers: A Collection of Literary Biographies, Supplement 11, edited by Jay Parini, Charles Scribner's Sons, 2002, pp. 239-256. Gale Virtual Reference Library. Accessed 28 Jan. 2017.
  14. Smith, Wendy. «Mary Karr: A Life Saved by Stories» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  15. Max, D.T. (March 9, 2009). "The Unfinished". The New Yorker. March 9, 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]