Մենք ապագայից ենք (ֆիլմ)
Մենք ապագայից ենք ռուս.՝ Мы из будущего | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | ռազմական, մարտական, դրամա, Ֆանտաստիկա |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ, ճանապարհորդություն ժամանակով և պատահական ճանապարհորդություն |
Թվական | փետրվարի 21, 2008[1] |
Պրեմիերա | փետրվարի 21, 2008 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրեյ Մալյուկով |
Պրոդյուսեր | Սերգեյ Շումակով Լյուդմիլա Կոկոբա Անգելինա Պավլիչենկո |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Շևցով Էդուարդ Վոլոդարսկի Կիրիլ Բելևիչ |
Դերակատարներ | Դանիլա Կոզլովսկի, Վլադիմիր Յագլիչ, Եկատերինա Կլիմովա, Անդրեյ Տերենտև և Դմիտրի Վոլկոստրելով |
Օպերատոր | Օլգա Լիվինսկայա |
Երաժշտություն | Իվան Բուրլյաև |
Պատմվածքի վայր | Ռուսաստան |
Տևողություն | կինոթատրոնային տարբերակը՝ 120 րոպե Հեռուստատեսային տարբերակը՝ 167 րոպե |
Բյուջե | 5 միլիոն դոլար |
Շահույթ | 8 228 500 $ |
Հաջորդ | Մենք ապագայից ենք 2 |
IMDb | ID 1192431 |
ԿինոՊոիսկ | ID http://www.kinopoisk.ru/film/260315/ |
Պաշտոնական կայքէջ |
Մենք ապագայից ենք (ռուս.՝ Мы из будущего), 2008 թվականին Անդրեյ Մալյուկովի նկարահանած ֆանտաստիկ ժանրի ֆիլմ՝ ժամանակի մեջ տեղափոխվելու մասին։ Ֆիլմի ռուսական և համաշխարհային առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 21-ին։ Զուգահեռաբար ֆիլմը նկարահանվել է հեռուստատեսային տարբերակով, որոնցում ներառվել են լրացուցիչ տեսարաններ, որի առաջին ցուցադրումը տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 9-ին Ռոսիա 1 հեռուստաալիքով։ Սկզբնական տարբերակները ֆիլմի անվանման եղել են՝ «Սև հետախույզները» և «Մինչև առաջին արյունը»։ 2010 թվականին նկարահանվել է ֆիլմի շարունակությունը՝ «Մենք ապագայից ենք 2[2]»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]21-րդ դար Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում՝ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ, ռազմական գործողություններ տեղի ունեցած վայրերում, չորս ընկեր զբաղվում են պեղումներով՝ առևտրական նպատակներով (այսինքն սև հողափորները). գտնված պարգևների և զենքերի դիմաց շատ գումար են վճարում։ Կազմակերպիչ՝ պատմության ֆակուլտետի դոցենտ Սերգեյ Ֆիլատով՝ Բորման կեղծանունով (կեղծանունը ի պատիվ Մարտին Բորմանի- Երրորդ ռայխի հասարակական և պետական գործիչ) (դերը խաղում է Դանիլա Կոզլովսկին)։ Նա լավ գիտի Մեծ Հայրենական պատերազմի պատմությունը և մարտերի տարածքները՝ թե որտեղից կարելի է շահույթ ստանալ։ Բորմանի օգնականը՝ Սպիրտ (ռաստաֆարական կեղծանունով) (Անդրեյ Տերենտև)։ Խմբի երկու այլ մասնակիցներ՝ Չուխա (Դմիտրի Վոլկոստրելով) և Չերեպ (Վլադիմիր Յագլիչ)։ Չերեպ՝ Սպիտակ իշխանության սափրագլուխ՝ ուսի վրա դաջվածքով։ Իսկ Չուխան՝ Բորմանի մանկության ընկերն է։
Դեպքերի զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեղումների վայր գալիս է գյուղացի տատիկը, ով տղաների մոտ սկսում է որոնողական շարժումներ անել և ասում է, որ կռվի ժամանակ այս վայրում կորել է նրա որդին, ով ուներ արծաթե պորտսիգար՝ կարմիր քարերով։ Հարբած երիտասարդները ուրախ ծիծաղում են և խոստանում, որ որդուն գտելուն պես կվերադարձնեն նրան։ Պեղումների ընթացքում թիմը հայտնաբերում է բունկեր՝ աճյուններուվ, և սեյֆ՝ փաստաթղթերուվ։ Փաստաթղթերում (զինվորական գրքույկներում) սև հողափորները տեսնում են սեփական անունները և նկարները։ Մտածելով, որ այս բոլորը ալկոհոլից առաջացած գալուցինացիա է, երիտասարդները վազում են մոտակա լիճ՝ զգաստանալու հույսով։ Սուզվելով ջրի մեջ նրանք ընկնում են 1942 թվական։ Մերկ լողացողներին ընդունում են մոտակայքում գտնվող զինվորական զորամասի շարքերը։ Ղեկավարությունը կարծում է, որ տղաները՝ պնդող, որ իրենք ապագայից են, պարզապես հոգեկան ծանր շոկի են ենթարկվել և քանի որ փաստաթղթերը կան նարանց տալիս են հագուստ և զենք։ Հերոսներին պարզ չէ, թե ինչ կերպով կարող են (կամ ընդհանրապես կարող են) վերադառնալ իրենց ժամանակը։ Քառյակը փորձում է վերադառնալ ետ (իրենց ժամանակը)՝ կրկին սուզվելով լճի մեջ, բայց վերադարձ տեղի չի ունենում։ Ընկնելով պատերազմական անցյալ, տղաները սկսում են մասնակցել ռազմական իրադարձություններին։ Հմայիչ Բորմանը և բուսաբան Չուխան սիրահարվում են գեղեցիկ բուժքրոջը՝ Նինային (Եկատիրինա Կլիմովա)։ Սպիրտը զինվորներին զբաղեցնում է երգերով, իսկ Չերեպն ամբողջ սրտով ատում էր գերմանացիներին և այդ պատճառով անհամբեր ցանկանում է պաշտպանել հայրենիքը։ Գյուղացի տատիկի հանկարծակի հայտնվելը քառյակին գցում է շոկի մեջ։ Շրջապատող զինվորները և հրամանատարները բացատրում են տատիկին, որ դա կոնտուզիա է, և այդ ժամանակ տղաները հասկանում են, որ նրանց անցյալում հայտնվելը կապված է նրանց տված խոստումից, որը նրանք կատակով տվել են տատիկին. գտնել նրա որդուն, կարմիր բանակի զինվոր և Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ կորած Սոկոլովին։ ՆԿՎԴ-ն վտանգ կանխագուշակելով ավագ սերժանտի գլխավորությամբ քառյակին ուղարկում է հետախուզման։ Մինչև հետախուզումը Ֆիլատովը իր ժամացույցով հաշվում է այն ժամանակաչափը, թե երբ պետք է պայթի բունկերը։ Ետդարձի ճանապարհին ավագ Եմելյանովը (Բորիս Գալկին) հերոսաբար մահանում է, իսկ քառյակը գերի է ընկնում գերմանացիներին։ Նրանց փակում են մի գոմում, որտեղ փակել էին նաև Կարմիր բանակի զինվոր Սոկոլովին։ Նա ծեծված էր, ուժասպառ և այդ պատճառով չէր կարող փախչել այդ վայրից իր իսկ փորած փոսով։ Այդ փոսով էլ քառյակը իրականացնում է փախուստը։ Սոկոլովը խնդրում է, որ իր հարազատներին փոխանցեն մի արծաթե պորտսիգար, որի մասին մի ժամանակ պատմել էր հանելուկային տատիկը։ Տղաները հասկանում են, որ նրանց տատիկի կողմից որդուն գտնելու հանձնարարությունը կատարվել է, և հիմա նրանք կարող են վերադառնալ իրենց իսկական ժամանակաշրջանը՝ լճի օգնությամբ։
Փախուստից հետո նրանք բարեհաջող վերադառնում են իրենց զորամաս և ստանում հրաման՝ մասնակցել պատերազմին՝ մյուս զինվորների հետ։ Կռվի ժամանակ Ֆիլատովի ժամացույցը ցույց է տալիս 00։00։00 և դրանից հետո բունկերը, որտեղ գտնվում էին բուժքույր Նինան, չորս զինվոր և վիրավոր հրամանատարը՝ պայթում է։ Թշնամու ԴՕՏ-ի պայթելուց հետո նրանք կրկին սուզվում են լիճ և վերջապես ընկնում են իրենց իսկական ժամանակը, բայց արդեն այլ անձնավորություններ դարձած։
Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի մամլո-հաղորդագրությունից[3]։
Բորման
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոսի անվանումը՝ Սերգեյ Ֆիլատով
- Դերասան՝ Դանիլա Կոզլովսկի
- Բնավորություն՝ Ի ծնե առաջնորդ, լավ պատրաստված (պատմության ֆակուլտետի դասախոս), լավ տիրապետում է գերմաներենին, հիասքանչ գիտի գրականություն, ուսումնասիրում է մարտական մեմուարներ, խելացի է, հաշվենկատ, հմայիչ, սիրում է մոդայիկ հագուստներ, հետևում է իր լարովի ժամացույցին, ամուսնացած չէ։
- Կոզլովսկին կերպարի մասին՝ «իմ հերոսը սովորական ռուս երիտասարդ է, այդպիսինները շատ են։ նա առաջնորդվում է հետևյալ կարգախոսով՝ «կյանքից վերցրու ամեն ինչ»։ Սովոր է հաղթել ամեն ինչում և սովոր չէ կասկածել իր ուժերին։ Հանկարծ այդ տղան ընկնում է մի իրավիճակում, որի մասին նա մտածել անգամ չէր կարող։ Նա հայտվում է անցյալում, ընկնում է Մեծ Հայրենական պատերազմի ամենաթեժ կետում, որտեղ ուրիշ կյանք է՝ ուրիշ կանոններով։ Նա հանդիպում է մի աղջկա, որին սիրահարվում է առաջին հայացքից… Նրա կյանքը ամբողջովին փոխվում է՝ ընդամենը մի քանի օրում»։
Սպիրտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոսի անվանումը՝ Անդրեյ Սմիրնով
- Դերասան՝ Անդրեյ Տերենտև
- Բնավորություն՝ հեշտ տրվում է օտար ազդեցությունների, ինքնահավան է, եսապաշտ, թաքուն, ոչ միշտ է իր տված խոստումը պահում, քենախնդիր, սիրում է սև երաժշտություն և դռեդլոկի տեր (որոնք կտրեց Չերեպը), շատ լավ կիթառահար է, շատ է սիրում կիթառ, չափից դուրս վախկոտ։
- Տերենտեվը կերպարի մասին՝ «Չեմ կարող ասել, թե ինչպիսին է իմ հերոսը՝ հուսադրիչ թե ժխտողական։ Չեն լինում անձնավորություններ հարյուր տոկոսանոց վստահելի կամ լիարժեք ժխտական։ Հատկապես ժամանակակից մարդկանց մեջ։ Ինչ ել որ լիներ նա չէր ցանկանա ընկնել անցյալ։ Իր ժամանակաշրջան։ Ծանոթ և բարեկեցիկ կյանք։ Արդեն պարզ է ցանկությունների սկզբունքը։ Նրան սարսափելի էր այդ պատերազմում։ Բայց մտածում եմ, որ ցանկացած նորմալ մարդու համարել դա սարսափելի կլիներ։ Եվ նա ուզում էր փախչել, պատրաստ էր գնալ միայնակ՝ թողնելով ընկերներին։ Նա չափից շատ էր սիրում երաժշտություն։ Եվ նույնիսկ այստեղ՝ 1942 թվականին, երեկոյան ամբողջ զորամասի առաջ նա նվագում է իր երգը, համաձայնվում է նվագել կիթառ մարտից առաջ։ Նա տարբեր է, այդ Սպիտը։ Բայց կարծում եմ, որ այդ իրավիճակը՝ որում նա հայտնվել էր, նրան փոխել է»։
Չուխա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոսի անվանումը՝ Վիտալի Բեռոև
- Դերասան՝ Դմիտրի Վոլկոստրելով[4]
- Բնավորություն՝ փափուկ, անհավասարակշիռ, դյուրագրգիռ, սիրահարկոտ, աղջիկների հետ ամաչկոտ, անվճռական, պարզամիտ, սիրահարված է Նինային՝ ընկերոջ ընկերուհուն։
- Վոլկոստրելովը կերպարի մասին՝ «Մենք խաղում ենք «հյուրերը ապագայից»։ Եվ հարկարծ, ինչպես թվում է մեր հերոսներին, ոչ այս կողմ, ոչ այն կողմ (բայց այնուամենայնիվ դա այդպես չէ) նրանք հայտնվում են անցյալում։ Թվում է, թե ընդամենը 65 տարի առաջ՝ ոչ այդքան մեծ ժամկետ։ Բայց նրանք խոսում են ժամանակակից ժարգոնով և նրանց չեն հասկանում։ Երբ լռում են՝ թվում է, թե ամեն ինչ նորմալ է, իսկ երբ ինչ-որ բան են ասում՝ միանգամից պարզ է - օտարական են։ Նրանց ընդունում են դասալիք, իսկ նրանք աղոթում են, որ այդ ամենը լինի վատ երազ»։
Չերեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոսի անվանումը՝ Օլեգ Վասիլեվ
- Դերասան՝ Վլադիմիր Յագլիչ
- Բնավորություն՝ համառ, սկզբունքային, չի թողնում իր տված խոստումը (իր խոստումը կատարող), պարզ, գնացել է մեկուսարան, սիրում է դաջվածքներ, արհամարհում է թուլությունը, շատ դաժան է, ուժեղ, նվիրված ընկերներին, ամեն ինչում սովոր է գնալ մինչև վերջ, չի սիրում պարտվել։
- Յագլիչը կերպարի մասին։ «Իմ հերոսը առաջին հայացքից ամենադաժանն է թվում։ Այդպես էլ կա… Փող է վաստակում գտնված ռազմավար վաճառելով։ Ծանրակշիռ է։ Ընդհանրապես անզիջողական։ Եվ միևնույն ժամանակ նա ուժեղ է, շատ նվիրված ընկերներին։ Նա ունի իր սկզբունքները։ Իր օրենքները։ Բայց նա բոլորից շատ փոխվեց, դա ապացուցվեց նրա արժանի հարգանքի քայլով՝ երբ նա քարով ջնջեց իր դաջվածքը։ Մենք փոխվում ենք, երբ անցնում ենք ինչ-որ դժվար փորձությունով։ Նա գործնականում միակն է, որ մարտերի ժամանակ հիստերիկա չի ցուցաբերում, մնացած բոլորը ուզում են նույնիսկ նահանջելով լուծել խնդիրը, որի պատճառով նրանք հայտնվել են անցյալում և վերադառնան իրենց ժամանակը։ Եվ չորս ընկերներից մեկը ասում է նրան. «սափրագլուխը մեր հայրենասիրոջ հարցերը լուծեց»։ Չգիտեմ հայրենասիրոջ վերաբերյալ ինչ… Նրա համար այնքան սարսափելի է, որքան մյուս բոլորի համար»։
Նինա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոսի անվանումը՝ Նինա Պոլյակովա
- Դերասան՝ Եկատիրինա Կլիմովա
- Բնավորություն՝ վճռական, ասում է այն ինչ մտածում է, կարողանում է իրեն պաշտպանել, հրաժարվում է փոխադրվել աշխատել թիկունքային հիվանդանոցում։
- Կլիմովան կերպարի մասին՝ «ես խաղում եմ կանացի միակ դերը այս ֆիլմում, սակայն իմ հերոսուհու ճակատագիրը մեծ ազդեցություն է ունենում գլխավոր հերոս՝ Բորմանի վրա։ Նա առաջին հայացքից սիրահարվում է հերոսուհու վրա։ Նրանց մոտ ռազմադաշտային սիրավեպ է սկսվում։ Բայց նրանք տարբեր ժամանակներից են։ Նույնիսկ տարբեր դարաշրջաններից։ Եվ ցավոք սրտի նա գիտի իմ հերոսուհու կյանքի մասին մի քիչ ավելին։ Ավելին իր համար քան իրեն անհրաժեշտ է։ Իսկ հերոսուհին այն մասին թե ինչ կլինի հետո ոչինչ չգիտի։ Ուղղակի սիրում է, և վերջ»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար |
---|---|
Դանիլա Կոզլովսկի | Սերգեյ Ֆիլատով՝ «Բորման» |
Անդրեյ Տերենտև | Անդրեյ Սմիրնով՝ «Սպիրտ» |
Դմիտրի Վոլկոստրելով | Վիտալի Բիրոև՝ «Չուխա» |
Վլադիմիր Յագլիչ | Օլեգ Վասիև՝ «Չերեպ» |
Եկատիրինա Կլիմովա | Եմելյանով |
Դանիլ Ստրախով | ավագ սերժանտ Ալեքսեյ Դյոմին |
Սերգեյ Մախավիկով | քաղղեկ Կարպենկո |
Իգոր Չերնեվիչ | միայնակ հրամանատար Ժորին |
Ռալֆ Շիխա | Կուրգ Բոնխով |
Զոյա Բուրյակ | Կլավա |
Սերգեյ Մուխին | Դմիտրի Սոկոլով |
Անատոլի Պաշինին | սերժանտ Սերդյուկ |
Նիկոլայ Գարբունով | Լեյտենանտ Կնոբլոխ |
Թամարա Սպիրիչևա | Դմիտրի Սոկոլովի մայրը |
Լիդիյա Դոռոտենկո | Ավդոտյա |
Լեոնիդ Նիցենկո | գնորդ |
Գլորիա Ավգուստինովիչ | փոխարինող դերասանուհի |
Գենադի Մակոև | աճպարար |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Անդրեյ Մալյուկով
- Երկրորդ ռեժիսոր՝ Յուրի Լեբեդև
- Սցենարիստ՝ Ալեքսանդր Շևցով, Էդուարդ Վոլոդարսկի, մասնակցությամբ՝ Կիրիլ Բելևիչի
- Կոմպոզիտոր՝ Իվան Բուրլաև
- Օպերատոր՝ Օլգա Լիվինսկայա
- Պրոդյուսեր՝ Սերգեյ Շումակով, Լյուդմիլա Կոկոբա, Անգելինա Պավլիչենկո
Ստեղծողները ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսորը ֆիլմի մասին՝
- Սերգեյ Շումակովը (սցենարիստ) ֆիլմի մասին՝
Մամուլը ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական մամուլում ֆիլմը ստացել է չափավոր-հավանության գնահատական։ Ակնարկների մեծ մասը չեզոք կամ դրական էին[5][6][7]։ Բայց եղել են նաև կտրուկ բացասական ակնարկներ, օրինակ՝ «Աֆիշա» թերթում[8]։ Քննադատամոլների տրված տվյալներով, գրախոսության միջին գնահատականը եղել է 10[9] բալից 7,6։
- «Комсомольская правда» [1]՝ «Պատմությունը խոստումնալից է՝ գրավիչ և շատ թանկագին… Շուրջբոլորը պայթյուններ են, զենքերը կրակում են, վիրավորները հառաչում են և այդ ամենի ետևում՝ 21-րդ դարից եկած չորս փափկամորթ երիտասարդ… Այս ֆիլմի համար հառուստաալիք «Россия»-ն հրավիրել է կանադացի հիանալի բեմադրող Ջոն Ատարդին՝ որի հետ աշխատում են պրոֆեսիոնալ դերասաններ։ Պրեմիերայի ժամանակ Եկատերին Կլիմովային փոխարինում է անվախ կանադուհի Մարի–Ֆրանցը։ Նրա շնորհիվ, աղջիկը չցատկեց փոսից, սողաց կրակոցների տակով և չպայթեց ականի վրա…»
- «МК-Бульвар» ՝ «…Այնպիսի թատերաբեմ՝ ինչպիսին Անդրեյ Մալյուկովի նոր ֆիլմում է, կարելի է տեսնել «Փիկել շարքային Ռայանին» և «Բարակ, կարմիր ուղի» ֆիլմերում, իսկ մեր ֆիլմերում այդպիսի դրվագները քիչ են…»
- «Интернет радио - „Голос Питера [2] Արխիվացված 2010-07-19 Wayback Machine“»: ««Հոդվածի կտրվածքը [3] Արխիվացված 2010-07-19 Wayback Machine (90 տոկոսով այն, որ չի մտել «Մենք ապագայից ենք 2» ֆիլմ՝ պատճառ և հետևանք)»…Սցենարն ամբողջովին ընդունվել էր ստուդիայում։ Բայց, ինչպես երևում է, սցենարիստի մեջքի ետևում սցենարի էկրանային տարբերակն արմատապես փոփոխված է և նոր խմբագրված։ Դրա պատճառով մոտավորապես ողջ լավը, դինամիկան, բնականը վերացել է… Վերամշակումից հետո անհայտությունը վերացավ, ամբողջովին փոխվեց ավարտը, սիրային ուղին ձևավորվեց պրիմիտիվ եղանակով, ողջ ծաղրանք ու հումորը վերացրեցին… իսկ եթե դուք կարդաք սցենարը, կտեսնեք, թե ինչպիսի կենդանի զրույց էր այն։ Ֆիլմում դերասանները խոսում են շաբլոն։ Նրանք «իրական» չեն։ Առավել հաջողված դրվագները ողջ տեքստից հանվել են և լցրել են պրիմիտիվ ապուշություն։ Ֆիլմը կորել է…»
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի փետրվարի 21-ին թողնելով մեծ վարձույթ, ֆիլմը հավաքել է 7 626 400 դոլար (181 813 376 ռուբլի)[10] որին մասնակցել են 1.250.000 ունկնդիրներ։
Ֆիլմի «կինոթատրոնային» տարբերակը (արտադրված DVD տարբերակով) մեծ նյութական ծախսեր առաջացրեց։ «Թատրոնային» տարբերակի երկարությունը կազմում է 120 րոպե, իսկ հեռուստատեսային տարբերակինը 167 րոպե։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեզանից լավը այստեղ չկա»(«Лучше нас здесь нет») և «Իմ նոր քաղաքը»(«Мой новый город»), խմբի կատարող՝ Մարսել.
- «Դու և ես»(«Ты и Я»), կատարող՝ Ելենա Տեռլեվոի (խոսքերի և երաժշտության հեղինակ)
- «Ամեն ինչի համար շնորհակալ եմ սիրելի ընկեր»(«За всё спасибо, добрый друг») (բառերը՝ Ելիզաբետ Կաստանտինով Ստյուարտի ստեղծագործության հիման վրա, կատարող՝ Եկատիրինա Կլիմովա)
- «Զինվոր»(«Солдат»), կատարող՝ Անդրեյ Տերենտով
- «Վերջացավ պատերազմը»(«Кончилась война»), կատարող՝ Իգոր Լոբոնով (խոսքերի հեղինակ՝ Գանդուռաս, երաժշտության հեղինակ՝ Սերգեյ Բոգոլյուբսկի)
Գործիքային թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Բուռլաևի երաժշտությունը ձայնագրվել է 2007 թվականի նոյեմբերի 1-ին, 4-ին և 15-ին՝ «Մոսֆիլմ»-ի կինոհամերգի առաջին տոնստուդիայում՝ կինոմատոգաֆիայի Ռուսական պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա։ Ձայնագրությանը մասնակցել են նաև Մոսկվայի կամերային երգչախումբը, դիրիժոր՝ Լյուդմիլա Բոգոմոլովա։ Ձայնային ռեժիսոր՝ Գենադի Պապին։
Ֆիլմի ակնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում զետեղված են հետևյալ ակնարկները՝
- Դրվագում՝ որտեղ Բորմանին (Հերոս Դանիլ Կոզլովսկիին) հարց է տալիս գերմանացի սպան, Բորմանը արտաբերում է հայտնի նախատասությունը՝ «Առաջինից հետո ոչինչ չեմ ուտում»- մեջբերելով հենց այսպիսի արտահայտություն «Մարդու ճակատագիրը» ֆիլմից ( նկարահանված Միխայիլ Շոլոխովի պատվածքի հիման վրա), որտեղ նույն արտահայտությունը ասում է էլի սովետական զինվոր (գլխավոր հերոսը), ով գտնվում է ֆաշիստների ձեռքում, որպես պատանդ, և էլի այդ արտահայտությունն ասում էր իրեն օղի հյուրասիրող գերմանացի սպան։
- Երբ հարցաքննության ժամանակ "Բորմանը" հիշեցնում է, որ Գերմանիայի կապիտուլյացիան 1945 թվականին նաև ընդունել են ֆրանսիացիները, գերմանացի գնդապետը կրկնում է ֆելդ-մարշալ Կեյտելի իրական արտահայտությունը, որը ասվել է Գերմանիայի կապիտուլյացիայի Ակտի ստորագրման ժամանակ. «Ինչպե՞ս, դրանք նու՞յնպես հաղթել են մեզ ինչ է»։
- Վերջին հարձակման ժամանակ, լիազորը անում է մի շարժում, որն արվել է Մակս Ալպերտի «Կոմբատ» ֆիլմի լուսանկարում։
- Այն դրվագը, որտեղ չորս հոգի տանում են թաղելու զոհվաց զինվորներին, շատ նման է Անատոլի Մոռոզովի «Նրանք հինգն էին» հայտնի լուսանկարին։
- Դրվագներից մեկում, գլխավոր հերոսների խոսակցության ժամանակ նրանցից մեկը հարցնում է, թե ինչպես նրանք նորից կհայտնվեն իրենց ժամանակում, իսկ մյուսը պատասխանում է.«Տարեցտարի, սեփական քայլերով», մեջբերելով «Հյուրերը ապագայից» (1984) սերիալի վերջին հատվածից։
Նկարահանվել են նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinopoisk.ru/film/468123/
- ↑ «Актеры фильма на сайте А1 Кино Видео». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ http://www.kinopoisk.ru/name/1556973/
- ↑ КГ-Портал. Андрей Русанов. Рецензия на фильм «Мы из будущего»
- ↑ Дмитрий Пучков, Oper.ru Мы из будущего Արխիվացված 2009-12-16 Wayback Machine
- ↑ Алекс Экслер. Субъективные заметки о фильмах. Фантастическая драма «Мы из будущего»
- ↑ Афиша. Фильм Мы из будущего - рецензия. Софья Сапожникова. 23 февраля 2008
- ↑ Отзывы и рецензии на фильм Мы из будущего
- ↑ «Кассовые сборы фильма Мы из будущего (2008)». filmz.ru / настоящее кино. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
|