Դանիլա Կոզլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիլա Կոզլովսկի
Danila Kozlovsky 2016.jpg
Ծնվել էմայիսի 3, 1985(1985-05-03) (34 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունմոդել, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Ուրշուլա Մագդալենա Մալկա
Պարգևներ և մրցանակներՈսկե արծիվ, Նիկա, Ոսկե դիմակ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Դանիլա Վալերիի Կոզլովսկի (մայիսի 3, 1985(1985-05-03), Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի մայիսի 3-ին Մոսկվայում[1]։ Բացի նրանից՝ ընտանիքում կա ևս երկու եղբայր՝ ավագը՝ Եգորը, և կրտսերը՝ Իվանը։ Դանիլայի հայրը՝ Վալերի Իվանի Կոզլովսկին, ՌԴ մշակույթի վաստակավոր աշխատավոր է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, Մոսկովյան համալսարանի գովազդի ամբիոնի, ինչպես նաև Ռուսաստանում առաջին Գովազդի բարձրագույն դպրոցի և սոցիալական գովազդի առաջին Ռուսական ուսանողական փառատոնի կազմակերպիչ։

Մանկուց զբաղվել է պարով և վոկալով։ Սաքսոֆոն և ալտ է նվագում։ 6 տարվա ընթացքում ծնողների ցանկությամբ՝ Դանիլան սովորել է Կրոնշտատդի ծովային կադետական կորպուսում և ավարտել է ուսումը 2002 թվականին։ Դերասանը կինոյում սկսել է նկարահանվել 1998 թվականին։ Նրա առաջին դերը եղել է «Հասարակ ճշմարտություններ» սերիալում։ Հենց դա էլ դարձել է որոշիչը Կոզլովսկու կյանքում հետագա մասնագիտության ընտրության հարցում։ Այդ իսկ պատճառով, կադետական կորպուսում ուսումն ավարտելուց հետո Դանիլան, հակառակվելով բոլոր տեսակ համոզումներին և ուրիշների կողմից իրեն հետ պահելուն, ընդունվում է Սանկտ Պետերբուրգի Թատերական ակադեմիա, դերասանա-ռեժիսորական կուրսը՝ Լև Դոդինի ղեկավարությամբ (բուհն ավարտել է 2007 թվականին)։ Սկսած երկրորդ կուրսից՝ դերասանը պարբերաբար նկարահանվում է ֆիլմերում։ Երբեմն մեկ տարվա ընթացքում նրան հնարավորություն է ընձեռվում նկարահանվել միանգամից 3-4 ֆիլմերում։ 2006 թվականին Դանիլա Կոզլովսկին արժանացել է ռուսական կինոքննադատության և կինոմամուլի «Սպիտակ փիղ» մրցանակին «Garpastum» կատարած դերի համար։ Այսօր (2015) Կոզլովսկին արդեն նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում։

Գլխավոր դերերն է խաղում Սանկտ Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոնում՝ Եվրոպայի թատրոնում, ինչպես նաև նկարահանվում է ֆիլմերում։

Կոզլովսկու հոլիվուդյան դեբյուտը կայացել է Մարկ Ուոթերսի «Վամպիրների ակադեմիա» (Vampire Academy) ֆիլմում, որը ստեղծվել է՝ հիմնվելով ամերիկուհի գրող Ռայչել Միդի գրքերի վրա։ Կոզլովսկին ֆիլմում խաղացել է Դմիտրի Բելիկովի դերը։

Քիրա Նայթլիի հետ նկարահանվել է Շանելի գովազդային հոլովակում[2][3]։

Զբաղվում է բարեգործությամբ[4][5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի աշնանը ամուսնացել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի դերասանուհի Ուրշուլա Մագդալենա Մալկայի հետ։ 2011 թվականին ամուսնալուծվել է։ 2013 թվականի փետրվարին հայտնել է իր և Յուլիա Սնիգիրի սիրավեպի մասին։ 2015 թվականին հայտնի է դարձել Դանիլայի և դերասանուհի Օլգա Զուևայի հարաբերությունների մասին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Բնօրինակ վերնագիր Տարեթիվ Դեր Ծանոթագրություններ
Հասարակ ճշմարտություններ Простые истины 1999 Դենիս Հեռուստասերիալ
Ես ինքս ամեն ինչ կորոշեմ. ալիքների վրա պարողը Я всё решу сама: Танцующая на волнах 2003 Վալերա Հեռուստասերիալ
Улицы разбитых фонарей 2003 Պոպով Հեռուստասերիալ
Sissi: The Rebel Empress Sissi, l'impératrice rebelle 2004 Երիտասարդ Ֆրանց Յոզեֆ Հեռուստաֆիլմ
Վերին Մասլովկայում На Верхней Масловке 2004 Մոդիլիանի
Գարպաստում Гарпастум 2005 Nikolai
Ալկա Алька 2006 Lenya Astakhov TV miniseries
Преступление и погода 2006 Victor
Լենինի կտակը Завещание Ленина 2007 Սերգեյ Հեռուստատեսային մինիսերիալներ
Մենք ապագայից ենք Мы из будущего 2008 Սերգեյ "Բորման" Ֆիլատով Հայտնի է նաև Վերադարձ ժամանակի միջով անվամբ
Ուրախները Весельчаки 2009 Լյուսյա
Ա. Դ. А. Д. 2009 Դանիիլ Ագեև
Одиночка 2010 Անդրեյ Գրոմով
Покушение 2010 Եվգենի Կոստին Հեռուստասերիալ
Մոսկվա, ես քեզ սիրում եմ! Москва, я люблю тебя! 2010 Տաքսու վարորդ
Գոլֆստրիմը այսբերգի տակ Гольфстрим под айсбергом 2011 Արի Բրիլսկի
21-րդ դարի Համլետ Гамлет XXI век 2011 Լաերտ
Мишень 2011 Միտյա
Հինգ հարսնացու Пять невест 2011 Ալեքսեյ Կավերին
Шхера-18 2011 Անդրեյ Եգորով
Raspwutinb Распутин
Raspoutine
2011 Մեծ դուքս Դմիտրի Պավլովիչ Ռուս-ֆրանսիական համատեղ արտադրություն
Լրտես Шпион 2012 Egor Dorin
Ոգիless Духless 2012 Մաքս Անդրեև
Լեգենդ No. 17 Легенда № 17 2012 Վալերի Խարլամով
Ամեն ինչ սկսվեց Խարբինում Всё началось в Харбине 2013 Բորիս Եյբոժենկո Հեռուստաֆիլմ
Привычка расставаться 2013 Vadim Հեռուստաֆիլմ
Դուբրովսկի Дубровский 2014 Վլադիմիր Դուբրովսկի Feature film and TV mini-series
Վամպիրների ակադեմիա Академия Вампиров 2014 Դմիտրի Բելիկով
Ոգիless 2 Духless 2 2015 Մաքս Անդրեև
Հրոսակախումբ Экипаж 2015 Ալեքսեյ Գուշչին
The Decorator Չկա ալբոմ 2016 Էրաստ Ֆանդորին
Viking Չկա ալբոմ 2016 Վլադիմիր Մեծ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]