Վլադիմիր Յագլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Յագլիչ
Վլադիմիր Յագլիչը «Մենք ապագայից ենք 2» ֆիլմի պրեմիերային
Ծնվել էհունվարի 14, 1983 (41 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան
ՄասնագիտությունԴերասան, հաղորդավար
Ամուսին(ներ)Սվետլանա Խոդչենկովա (2005-2010)
IMDbID 2402424

Վլադիմիր Վլադիմիր Յագլիչ (ռուս.՝ Владимир Владимирович Яглыч, հունվարի 14, 1983(1983-01-14), Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան, Առաջին ալիքով անցկացվող «Սառցե դարաշրջան-4» հեռուստաշոուի հաղթող, Ռոսիա 1 հեռուստաընկերության «Արտիստ» երաժշտական շոուի հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Յագլիչը ծնվել է 1983 թվականի հունվարի 14-ին Մոսկվա քաղաքում[1]։

2004 թվականին ավարտել է Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանը, Եվգենի Կնյազևի արվեստանոցում։

2003 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում լեյտենանտ Մալյուտինի դերում «Անանուն բարձունքի վրա» պատերազմական հեռուստասերիալում։ Նույն թվականին Վլադիմիր Յագլիչը նկարահանվել է «Իմ ամենամաքուր» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Սերգեյի՝ իշխանի և սպասուհու որդու կերպարը։

2013 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 29-ը մասնակցել է Առաջին ալիքով ցուցադրվող «Սառցե դարաշրջան-4» հեռուստաշոուին։

2013 թվականի դեկտեմբերի 29-ին Վլադիմիր Յագլիչը և Օկսանա Դոմնինան դարձել են «Սառցե դարաշրջան-4» շոուի հաղթող[2]։

2014 թվականի դեպտեմբերի 5-ից Վլադիմիր Յագլիչը վարել է Ռոսիա 1-ով ցուցադրվող «Արտիստ» երաժշտական շոուն։

Նկարահանվել է Լեսյա Յարոսլավսկու «Դարձիր իմ ամուսինը» (ռուս.՝ Стань мне мужем) տեսահոլովակում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005—2010 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Սվետլանա Խոդչենկովայի հետ[3]։

2013 թվականի դեկտեմբերին հարցազրույցներից մեկի ժամանակ Յագլիչը տեղեկացրել է իր և «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուում իր զուգընկերուհի Օկսանա Դոմնինայի սիրավեպի մասին[4]։

2014 թվականին Օկսանա Դոմնինան բաժանվեց Վլադիմիր Յագլիչից՝ վերադառնալով Ռոման Կոստոմարովի մոտ[5], որի հետ ամուսնացել է 2014 թվականի ապրիլի 25-ին[6]։

2015 թվականին Վլադիմիրը սիրային հարաբերություններ է սկսել Անտոնինան Պապերնայայի հետ[7][8]։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Ռեժիսորների և պլաստիկայի մանկավարժների գիլդիայի դիպլոմով «Մատրիցա» ցուցադրության համար և ճանաչվել է տասը ամենահեռանկարային արտիստ-շրջանավարտներից մեկը (2004 թվականի շրջանավարտ) Մոսկվայի թատերական բուհերի շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վլադիմիր Յագլիչը «Մարդիկ» նախագծում
  2. «Դոմնինան և Յագլիչը դարձել են «Սառցե դարաշրջան-4»-ի հաղթողներ». 7days.ru. 2013 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  3. «Սվետլանա Խոդչենկովան հեռացել է ամուսնուց». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  4. Օկսանա Դոմնինա. «Սառցե դարաշրջանը» փոխեց իմ կյանքը»
  5. Դոմնինան վերադարձել է Կոստոմարովի մոտ, 17 մարտի 2014
  6. Ռոման Կոստոմարովը և Օկսանա Դոմնինան ամուսնացել են// StarHit, 27 օգոստոսի 2014
  7. Օլգա Սումսկայան մեկնաբանել է դստեր սիրավեպը... // Сегодня.ua, 12 մայիսի 2015
  8. «10 փաստ Վլադիմիր Յագլիչի ընկերուհու՝ Անտոնինա Պապերնայայի մասին». HELLO! Russia. 2015 թ․ մարտի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]