Մենդելե Մոյխեր-Սֆորիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենդելե Մոյխեր-Սֆորիմ
իդիշ՝ מענדעלע מוכר ספרים
Ծնվել էդեկտեմբերի 21 1835 (հունվարի 2 1836) կամ հունվարի 2, 1836(1836-01-02)[1]
ԾննդավայրԿոպիլ, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 25 (դեկտեմբերի 8), 1917 (81 տարեկան) կամ դեկտեմբերի 8, 1917(1917-12-08)[2] (81 տարեկան)
Վախճանի վայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ռուսական հանրապետություն[3]
ԳերեզմանՕդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ և ռաբբի
Լեզուեբրայերեն և իդիշ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶավակներՄիխայիլ Աբրամովիչ
 Mendele Mocher Sforim Վիքիպահեստում

Մենդելե Մոյխեր-Սֆորիմ (իսկական ազգանունը՝ Բրոյդե, ըստ անձնագրի՝ Շոլոմ-Յակով Աբրամովիչ, դեկտեմբերի 21 1835 (հունվարի 2 1836) կամ հունվարի 2, 1836(1836-01-02)[1], Կոպիլ, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 25 (դեկտեմբերի 8), 1917 կամ դեկտեմբերի 8, 1917(1917-12-08)[2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ռուսական հանրապետություն[3]), հրեա գրող։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես գրել է իվրիտով։ 1860 թվականին լույս է տեսել նրա «Աշխարհի դատաստանը» բանաստեղծությունների և հոդվածների ժողովածուն՝ ուղղված կրոնական մոլեռանդության և կահալների (հրեական համայնքի ժողով) պարագլուխների բռնությունների դեմ։ Գրողն այդ ժամանակ կանգնած էր լուսավորականության դիրքերում։ Պրոպագանդել է բնական գիտությունները, կազմել եռահատոր «Բնության պատմություն»-ը (1862-1867)։ 1862 թվականին գրել է «Լավ սովորեք» (2-րդ, ընդլայնված խմբագրությամբ՝ «Հայրեր և որդիներ», 1868) վիպակը։ 1860-ական թվականներին նրա հայացքները լուսավորական-նարոդնիկականից դարձել են հեղափոխական-դեմոկրատական։ Այդ շրջանում Մենդելե Մոյխեր-Սֆորիմն սկսել է գրել իդիշով՝ ժողովրդի խոսակցական լեզվով։ «Փոքրիկ մարդուկը» (1864) վիպակում ծաղրել է հարստության ձգտող խարդախներին։ Նույն ոգով է գրված նաև «Գորշուկաշուն կամ Քաղաքային բարերարների հրոսակ» (1869) դրամատիկական պամֆլետը, որտեղ պատկերված են հրեական միջավայրի դասակարգային բախումները։ Աշխատավորների նկատմամբ սիրով է տոգորված «Կաղ Ֆիշկան» (1869) վիպակը։ 1870-ական թվականների իր ստեղծագործության մեջ Մենդելե Մոյխեր-Սֆորիմը շարունակել է երգիծանքը («Յաբու», 1873, «Բենիամին Երրորդի ճանապարհորդությունը», 1878)։ «Երդմնադրյալ մատանի» (մաս 1-2, 1888), «Շլոյմե րեբ Հայիմ» (1894-1917, «Հայրեր և որդիներ»-ի վերամշակված տարբերակը) երկերում պատկերված է հրեա ժողովրդի կյանքը։ Մենդելե Մոյխեր-Սֆորիմը հրեական նոր գրականության առաջին դասականը, գրական լեզվի հիմնադիրն է։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել հրեական գրականության զարգացման վրա, թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 Менделе Мойхер-Сфорим // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 458