Միխայիլ Աբրամովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Աբրամովիչ
Ծնվել է1859
ԾննդավայրԲերդիչև, Կիևյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1940
Վախճանի վայրԲրյուսել, Բելգիա
Մասնագիտությունբանաստեղծ և փաստաբան
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Belgium.svg Բելգիա

Միխայիլ Աբրամովիչ (1859, Բերդիչև, Կիևյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - 1940, Բրյուսել, Բելգիա), հրեա բանաստեղծ և թարգմանիչ, իրավաբան, փաստաբան: Գրող Մենդելե Մոյխեր-Սֆորիմի որդին է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բերդիչևում, որտեղ ամուսնանալուց հետո ապրում էր նրա հայրը` գրող և ուսուցիչ Սողոմոն Աբրամովիչը: Սովորել է Ժիտոմիրի ռուսական գիմնազիայում[1], որը չի հասցրել ավարտել:

1877 թվականի մարտին նրան նրա հանդեպ հետաքննություն է սկսվել` «հանցավոր» տպագրությունների տարածման և Ժիտոմիրի հեղափոխական երիտասարդական խմբերի աշխատանքներին մասնակցության մեղադրանքով: 1877 թվականի ապրիլի 8-ից մինչև մայիսի 31-ը նա ենթարկվել է տնային կալանքի (գործը կարճվել է 1878 թվականի մարտի 30-ին): Տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ[2], որտեղ նույն տարվա օգոստոսի 30-ին կրկին հետաքննության է ենթարկվել Պետերբուրգի Պատժամշակման տան ձերբակալվածների հետ գաղտնի հարաբերություններ ունենալու, Վայնշտեյնի և Տարտակովսկու գործով մեղադրյալների հետ սերտ կապեր ունենալու մեղադրանքով (գործը դադարեցվել է 1879 թվականի հոկտեմբերի 4-ին), 1879 թվականի նոյեմբերի 27-ին աքսորվել է Արխանգելսկի նահանգի Պինեգա գյուղ: 1880 թվականին տեղափոխվել է Սամարայի նահանգ, 1881 թվականին` Կազանի նահանգ:

1886 թվականին իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո քննություն է հանձնել` իրավաբանության թեկնածուի աստիճան ստանալու համար: Որպես երդվյալ հավատարմատարի օգնական աշխատել է Պետերբուրգի շրջանում, այնուհետև` երդվյալ հավատարմատար` Սանկտ Պետերբուրգում: Բանաստեղծություններ սկսել է տպագրել 1870-ական թվականների կեսերին (այդ թվում և` Ֆանտազյոր մականունով[3][4]): Նրա «Բանաստեղծություններ» հավաքածուի մեջ տեղ են գտել աստվածաշնչյան սյուժեներով, ինչպես նաև` հրեական թեմատիկայով բանաստեղծություններ[5]:

Որոշ ժամանակ ապրել է Օդեսայում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո լքել է Ռուսաստանը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը` դրամատուրգ Մանեֆա Ավենիրովա Ֆրևիլը, «Դիրքում» դրամայի հեղինակն է: Ամուսնությունն ի սկզբանե չի գրանցվել` փեսայի հուդայական դավանանքի պատճառով, սակայն երբ նրանց որդուն որպես արտաամուսնական երեխայի, չեն ընդունել դպրոց, Մ. Աբրամովիչը քրիստոնեություն է ընդունել[6]:
  • Որդին օդաչու Վսևոլոդ Աբրամովիչն է:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стихотворения. — СПб: Типо-литография А. Е. Ландау, 1889. — 232 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Деятели революционного движения в России: Биобиблиографический словарь: От предшественников декабристов до падения царизма: [В 5 т.]. — М.: Изд-во Всесоюзного общества политических каторжан и ссыльно-поселенцев, 1927—1934.