Մեյբանկ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյբանկ Անդերսոն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1845(1845-02-16)[1]
ԾննդավայրՔինգսթոն ապոն Թեմս, Municipal Borough of Kingston-upon-Thames, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 15, 1927(1927-04-15)[1] (82 տարեկան)
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունակտիվիստ և սուֆրաժիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներHarry Wolstenholme?
 Maybanke Anderson Վիքիպահեստում

Մեյբանկ Սյուզանա Անդերսոն (անգլ.՝ Maybanke Susannah Anderson, հայտնի նաև որպես Մեյբանկ Վոլստենհոլմ, փետրվարի 16, 1845(1845-02-16)[1], Քինգսթոն ապոն Թեմս, Municipal Borough of Kingston-upon-Thames, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 15, 1927(1927-04-15)[1]),սիդնեյցի բարեփոխիչ, որը ներգրավված է եղել կանանց ընտրական իրավունքի և դաշնության մեջ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյբանկ Անդերսոնը, ծնյալ՝ Սելֆ, ծնվել է Լոնդոնի մեձակայքում գտնվող Քինգստոն-ըփոն-Թեմզ քաղաքում։ Հանդիացել է Նորման Սելֆի քույրը և Էդվարդ Մեյբրիջի զարմուհին։ Ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա ազատ վերաբնակիչների կարգավիճակով, երբ Մեյբանկը ինը տարեկան էր։ Տասներկու տարի անց, 1867 թվականի սեպտեմբերին ամուսնացել է փայտանյութի վաճառական Էդմունդ Քեյ Վոլստենհոլմի հետ։ 1868 - 1879 թվականների ընթացքում զույգն ունեցել է յոթ երեխա, որոնցից չորսը մահացել են մինչև հինգ տարեկանը սրտի հետ կապված խնդիրներից։ Որդին՝ Հարրի Վոլստենհոլմը, փաստաբան էր և հմուտ սիրողական թռչնաբան։ Վոլստենհոլմները մեծ տւն են կառուցել Մարիքվիլում, սակայն նրանց ամուսնության վերջին տարիները դժբախտ են եղել․ Էդմունդը բիզնեսում մի շարք ձախողումներ է ունեցել ու դարձել հարբեցող, որից հետո 1884 թվականին հեռացել է ընտանիքից։Մեյբանկը ստիպված է եղել սպասել 1892 թվականին «Ամուսնալուծության փոփոխման և երկարացման ակտի» ընդունմանը, որպեսզի կարողանա ամուսնալուծվել Էդմունդից «երեք տարվա լքվածության» հիմքով․ ամուսնալուծվել են 1893 թվականին[2]։ Ամուսնալուծվելուց հետո նրան ֆինանսապես օգնել է եղբայրը՝ անվանի ինժեներ Նորման Սելֆը, որի հետ նա հետագայում կրթության բարեփոխումներին ուղղված քարոզարշավ է սկսել[3]։

1885 թվականին իր տանը բացել է Մեյբանկի աղջիկների դպրոցը, որտեղ աղջիկներին նախապատրաստել է Սիդնեյի համալսարանի ընդունելության քննությանը։ 10 տարի գործելուց հետո դպրոցը հայտնի է դարձել որպես Մեյբանկի քոլեջ[4]։

Անդերսոնի պատվին անվանակոչված Մեյբանկի մանկապարտեզը Պիրմոնտում, Նոր Հարավային Ուելս (նահանգ)

Կանանց իրավունքների ակտիվիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնալուծությունից հետո Մեյբանկն ակտիվ դերակատարություն է ունեցել կանանց և երեխաների իրավունքների խթանման գործում։ Ակտիվություն է դրսևորել կանանց ընտրական իրավունքի շարժման մեջ․ նա հավատում էր, որ քվեարկությունը «միջուկն է բոլոր բարեփոխումների»։ Իր ընկերուհու՝ Ռոզ Սքոթի հիմնած կանանց գրական ընկերության փոխնախագահն էր։ Այդ ընկերության անդամներից շատերը հետգայում ստեղծելու էին Նոր Հարավային Ուելսի Կանանց ընտրական իրավունքի լիգան (WSL) 1891 թվականի մայիսի 6-ին[5]։ 1893 թվականին ընտրվել է այդ լիգայի նախագահ և նույն տարում հիմնադրել Ավստրալասիայի տնային ընթերցանության միությունը․ դա գյուղական վայրերում փոքր ուսումնական խմբերի կազմակերպումը խթանող ծրագիր էր։

1894 թվականին սկսել է հրատարակել «Կանանց ձայն» երկշաբաթյա թերթը, որը հրատարակվել է 18 ամիս ու ազգային և միջազգային մակարդակում կանանց ուշադրությունը հրավիրել ընտրական իրավունքի խնդիրների վրա։ 1895 թվականին որպես մանկապարտեզների միության նախագահ Վուլումուլուում հիմնել է Ավստրալիայում առաջին անվճար մանկապարտեզը՝ աշխատող մայրերի երեխաներին օգնելու նպատակով[6]։

Նոր Հարավային Ուելսի Կանանց ընտրական իրավունքի լիգայի փորձերը Նոր Հարավային Ուելսի կառավարության կողմից ընտրական իրավունքի կիրառման հարցում անպտուղ են եղել, սակայն 1897 թվականին Մեյբանկը որոշել է խնդրագիր ներկայացնել Ադելաիդայում կայացած դաշնային համագումարին՝ պատճառաբանելով, որ դրանով կանանց ձայնը գրանցել կտար դաշնային օրակարգում։ Այսպիսով, Հարավային և Արևմտյան Ավստրալիայի այն կանայք, ովքեր արդեն ունեին քվեարկության իրավունք, չէին կարող զրկվել դրանից և եթե դաշնային մակարդակով ընտրական իրավունք լիներ, այն կհասներ նաև նահանգներ։ Այս ժամանակ ընդգրկվել է նաև պրոֆեդերացիոն շարժման մեջ։ Նոր Հարավային Ուելսի Կանանց ընտրական իրավունքի լիգայից հրաժարական է տվել 1897 թվականին, իսկ 1902 թվականին ընտրական իրավունքը տարածվել է Նոր Հարավային Ուելսի կանանց վրա։

2001 թվականին Մեյբանկն ընդգրկվել է կանանց վիկտորիանական պատվո ցուցակում`ի ճանաչումն նրա նվաճումների։

Ամուսնություն և ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է Սիդնեյի համալսարանի փիլիսոփայության առաջին պրոֆեսոր սըր Ֆրենսիս Անդերսոնի հետ։ Նրանք ճանապարհորդել և միասին աշխատել են կամավոր նախագծերի վրա, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավմանն ուղղված քարոզչությունը։ Ակտիվություն է դրսևորել Նոր Հարավային Ուելսի կանանց ազգային խորհրդում և սերտորեն համագործակցել է համալսարանի կանանց ընկերության հետ[7]։ Մեյբանկը մահացել է Փարիզում 1927 թվականի ապրիլի 15-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Roberts, Jan (1993). Maybanke Anderson: SEX, suffrage and social reform. Sydney: Hale & Iremonger. ISBN 0868064955. p.37
  3. Roberts, 1993, էջ 54
  4. Nugent, A. 2001. Maybanke Anderson Feminist, Suffragist and Federationist, National Library of Australia News, Volume XI Number 8. p. 14
  5. «Federation Political Groups—to 1901 and beyond». Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Gardens for children and workshops for classrooms: Maybanke Anderson, Norman Selfe and the New Education - Hindsight, Radio National 16 August 2009». 2009 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  7. «Anderson, Maybanke (1845–1927) - Trove, National Library of Australia». Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roberts, Jan (1993). Maybanke Anderson: Sex, suffrage and social reform. Sydney: Hale & Iremonger. 0868064955.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյբանկ Անդերսոն» հոդվածին։