Էդվարդ Մեյբրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Մեյբրիջ
անգլ.՝ Eadweard Muybridge
Դիմանկար
Ծնվել էապրիլի 9, 1830(1830-04-09)[1][2][3][…]
ԾննդավայրՔինգսթոն ապոն Թեմս, Kingston upon Thames, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 8, 1904(1904-05-08)[2][3][4][…] (74 տարեկան)
Մահվան վայրՔինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանWoking Crematorium[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ[6]
Մայրենի լեզուանգլերեն
ԵրկերSallie Gardner at a Gallop?
Մասնագիտությունլուսանկարիչ, գյուտարար, կինոռեժիսոր, կինոդերասան և գրավաճառ
Պարգևներ և
մրցանակներ
 Eadweard Muybridge Վիքիպահեստում

Էդվարդ Մեյբրիջ կամ Մայբրիջ (անգլ.՝ Eadweard Muybridge, ապրիլի 9, 1830(1830-04-09)[1][2][3][…], Քինգսթոն ապոն Թեմս, Kingston upon Thames, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 8, 1904(1904-05-08)[2][3][4][…], Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի և ամերիկացի լուսանկարիչ։ Քրոնոլուսանկարչության հիմնադիրներից է, որը պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ կիրառել է մի քանի լուսանկարչական ապարատ։ Զոոպրակսիսկոպի գյուտարարն է. այն մի սարք է, որ նախատեսված է եղել ֆիլմերի պրոեկցիայի համար մինչև ցեուլոիդային ժապավենի ի հայտ գալը։

Հետազոտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Մեյբրիջը զբաղվել է շարժման ուսումնասիրմամբ ընդհանրապես և մասնավորապես կենդանիների շարժումներով, դրանց ֆիքսումով ու արտացոլմամբ։ Իր հետազոտություններում նա 1872-1878 թվականներին ձիերի լուսանկարման փուլային մեթոդն է կիրառել։ Մեյբրիջը հայտնի է դարձել լուսանկարչական մի քանի ապարատների համաժամանակյա կիրառմամբ, ինչի վրա հիմնված են եղել նրա մի շարք փորձեր։

Մեյբրիջի կողմից հատուկ ապարատի մշակման վերջին խթանը եղել է փորձը, որն իրականացվել է 1877 թվականին Կալիֆորնիայում (ԱՄՆ). ապարատը բազմաթիվ առանձին լուսանկարների միջոցով պետք է ցուցադրեր շարժում։ Սկզբնական շրջանում փորձը չի կրել գիտական բնույթ, այլ ընդամենը միջոց է եղել նահանգապետ Լիլենդ Սթենֆորդի հետ ունեցած վեճը լուծելու. նահանգապետը պնդում էր, որ քառարշավ սլացող ձին վազքի ժամանակ բոլոր ոտքերը կտրում է գետնից, իսկ նրա երկու ընդդիմադիրները` Ջեյմս Քեյնը և Ֆրեդերիկ Մակրելիշը, պնդում էին, որ ձիու գոնե մեկ ոտքը միշտ լինում է գետնին[8][9]։ Վեճը լուծելու համար Սթենֆորդը Պալո Ալտոյի իր ֆերմայում ձևավորում է հատուկ տարածք` «ֆոտոդրոմ», և վարձում է Մեյբրիջին, ով հայտնի էր Անտարկտիկային վերաբերող իր ֆոտոռեպորտաժներով։ Վազքուղու մի կողմից պատը ներկել են սպիտակ, իսկ մյուս կողմից 12 խցիկներում տեղադրել են լուսանկարչական ապարատներ, որոնց փակաղակները միացված են եղել թելերով` ձգված ձիերի վազքուղու երկայնքով։ Սև ձիերը, որոնք լավ նկատելի ե եղել սպիտակ ֆոնին, վազել են վազքուղով` քաշելով թելերը։ Ապարատների փակաղակները հերթով աշխատել են` արձանագրելով վազքի առանձին փուլերը։

Այս փորձը դարձել է քրոնոլուսանկարչության առաջին հաջողված փորձը, նախատիպը այն երևույթի, ինչ քսան տարի անց արեցին Լյումիեր եղբայրները` այն անվանելով կինեմատոգրաֆիա։ Նկարները լուծել են վեճը. լուսանկարներում հստակ տեսանելի է եղել, որ վազքի ընթացքում շատ կարճ ժամանակահատվածում կենդանու բոլոր չորս ոտքերը կտրված են լինում գետնից[9]։ Հետագայում Մեյբրիջը կատարելագործել է տեխնոլոգիան` ամեն վազքից 24 լուսանկար ստանալով 24 տարբեր ապարատներով։

«Ձին շարժման մեջ», Էդվարդ Մեյբրիջ

Էդվարդ Մեյբրիջի գաղափարը իր կիրառումն է ստացել սպորտում. ֆոտոֆինիշի օգնությամբ ներկայումս էլ որոշում են ձիավազքի հաղթողներին։

Այս փորձերի արդյունքում Էդվարդ Մեյբրիջը բացահայտել է այսպես կոչված զոոպրակսիսկոպը (անգլ.՝ zoopraxіscope հունարեն՝ ζῷον` կենդանի + πράξις` գործունեություն, շարժում + σκοπέω` դիտում եմ, հետևում եմ։ Որոշ աղբյուրներում հանդիպում է զուպրակսիսկոպ տարբերակը)` շարժվող կենդանիների դիտարկման սարքը[10]։

1887 թվականին լույս է տեսել Էդվարդ Մեյբիջի 11 հատորանոց ստեղծագործությունը` «Կենդանիների շարժումը։ Էլեկտրալուսանկարչական հետազոտություն կենդանիների շարժման փուլերի» աշխատությունը, որ հրատարակվել է Փենսիլվանիայի համալսարանի հովանավորությամբ։ Այն պարունակում էր Մեյբրիջի լուսանկարչական բոլոր փորձերը, որոնք կատարվել են 1872-1885 թվականներին (ավելի քան 100.000 լուսանկար)։

1901 թվականին Մեյբրիջը հրատարակել է «Մարդը շարժման մեջ» գիրքը, որը ներկայացնում էր տղամարդու և կնոջ շարժման լուսանկարներ[9]։

Էդվարդ Մեյբրիջի գործունեությունը, նրա զանգվածային լուսանկարները և տեխնիկական գյուտերը մեծ ավանդ են ունեցել կինեմատոգրաֆի գյուտի գործում։

Անիմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Владимир Левашов Лекции по истории фотографии / Галина Ельшевская. — 2-е изд.. — М.: «Тримедиа Контент», 2014. — 464 с. — ISBN 978-5-903788-63-7
  • Жорж Садуль Всеобщая история кино / В. А. Рязанова. — М.,: «Искусство», 1958. — Т. 1. — 611 с.
  • Rebecca Solnit. River of Shadows: Eadweard Muybridge and the Technological Wild West. — 2003. — ISBN 0-670-03176-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Մեյբրիջ» հոդվածին։