Ռոզ Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոզ Սքոթ
Rose-Scott-1883-crop.jpg
Ծնվել էհոկտեմբերի 8, 1847(1847-10-08)[1]
ԾննդավայրՆոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2]
Մահացել էապրիլի 20, 1925(1925-04-20)[1] (77 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտությունսոցիալական բարեփոխիչ, ֆեմինիստ, սուֆրաժիստ, սուֆրաժիստուհի և գրական սալոնի տեր

Ռոզ Սքոթ (անգլ.՝ Rose Scott, հոկտեմբերի 8, 1847(1847-10-08)[1], Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2] - ապրիլի 20, 1925(1925-04-20)[1]), ավստրալացի ֆեմինիստ, կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ, ով 20-րդ դարի սկզբում Նոր Հարավային Ուելսում պաշտպան կանգնեց համընդհանուր ընտրական իրավունքին և կանանց ընտրական իրավունքին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզ Սքոթը ծնվել է Հելենուս Սքոթի (1802-1879) և Սառա Էն Սքոթի (ծննդյան ազգանունը՝ Ռասդեն)[3] ընտանիքում՝ 8 երեխաներից ընտանիքի 5-րդ երեխան։ Շոտլանդացի բժիշկ Հելենուս Սքոթի (1760-1821) թոռնուհին է։ Կրթություն ստացել է տանը՝ մոր կողմից։

1882 թվականին Սքոթը Սիդնեյի իր տանը սկսեց կազմակերպել ամենշաբաթյա սալոններ և այդ հանդիպումների միջոցով հայտնի դարձավ քաղաքական գործիչների, դատավորների, բարերարներ, գրողների և բանաստեղծների շրջանում։ 1889 թվականին նրա աջակցությամբ ստեղծվեց «Կանանց գրական ընկերությունը», որը 1891 թվականին վերածվեց «Կանանց ընտրական իրավունքի լիգայի»: Հանձնաժողովների նիստերում ելույթներ ունենալով՝ նա ձեռք բերեց վստահություն՝ դառնալով սրամիտ և կայացած հռետոր: Կանանց ընտրական ձայնի ուսումնասիրությանները հանգեցրեցին հասարակությունում կանանց դիրքի առավել ընդգրկուն ուսումնասիրության, և Սթոքը պարզեց, որ երիտասարդ աղջիկները խանութներում աշխատում էին առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 9-ն աշխատանքային օրերին, շաբաթ օրերին՝ մինչև երեկոյան ժամը 11-ը։ Այս աղջիկներին նա հրավիրեց իր տուն՝ նկարագրելու իրենց աշխատանքային պայմանները, այնուհետև հանդիպեց առաջատար քաղաքական գործիչներ Բերնարդ Ռինգռոզ Ուազին, Ուիլյամ Հոլմանին, Ուիլյամ Մորիս Բիլի Հյուզին և Թոմաս Բավինին և քննարկեց օրենքի նախագիծը, որը 1899 թվականին դարձավ օրենսդրական որոշում։

Այլ բարեփոխումների շարքին են դասվում ամուսնացած կանանց ոստիկանական բաժանմունքներում աշխատանքի նշանակելը, գործարաններում, խանութներում կին տեսուչների ընդգրկումը, ինչպես նաև կալանավայրերում գտնվող կանանց վիճակի բարելավումը։

1902 թվականին Սքոթը հիմնադրեց Կանանց քաղաքական կրթության լիգան և դարձավ նրա առաջին նախագահը[3]: Լիգան իր մասնաճյուղերը բացեց ամբողջ երկրում և հետևողական եղավ Սքոթին հոգեհարազատ հարցում. տարիքային սեռական համաձայնությունը դարձնելով 16՝ 1910 թվականին կարողացան հասնել աղջիկների պաշտպանության օրենսդրական ակտի։ 1908 թվականին, միաժամանակ, եղել է Խաղաղության ընկերության Սիդնեյի մասնաճյուղի նախագահը։ Սքոթը մասնակցել է մի շարք այլ ֆեմինիստական բարեփոխումների և արշավների, այդ թվում Ընտանիքի պահպանման և նորածինների հոգաբարձության (1916), Կանանց լիգայի կարգավիճակի (1918) և Առաջին կին օրինազանցներ (1918) ակտերի մշակման աշխատանքներին։

Երկար տարիներ Նոր Հարավային Ուելսում Սքոթը զբաղեցրել է ազգային խորհրդի միջազգային քարտուղարի պաշտոնը։ 1921 թվականին թոշակի անցնելուց հետո նրան որպես նվեր հատկացվեց գումար, որ նա օգտագործեց՝ համալսարանում իրավագիտության կին ուսանողների համար մրցանակ սահմանելով։ Ավստրալացի ռազմական նկարիչ Ջոն Լոնգսթաֆը ստեղծեց նրա դիմանկարը, որը գտնվում է Սիդնեյի արվեստի պատկերասրահում։

Սքոթը դեմ է եղել Ավստրալիայի ֆեդերացիային և զորակոչին։ Եղել է անգլիկան խաղաղասեր[3] pacifist.[4]:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթը մահացել է ծանր հիվանդությունից 1925 թվականի ապրիլի 20-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 959.
  3. 3,0 3,1 3,2 Judith Allen (1988), «Scott, Rose (1847-1925)», Australian Dictionary of Biography, National Centre of Biography, Australian National University, http://adb.anu.edu.au/biography/scott-rose-8370/text14689, վերցված է 7 April 2015 
  4. Catie Gilchrist (2014), «World War I and the Peace Society in Sydney», Dictionary of Sydney, http://dictionaryofsydney.org/entry/world_war_i_and_the_peace_society_in_sydney 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • National Library of Australia. Scott, Rose (1847-1925). The National Library of Australia's Federation Gateway
  • State Library of New South Wales. Papers of the Scott family, 1777-1925 (ML MSS 38)