Jump to content

Մեկ շաբաթ Մերլինի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեկ շաբաթ Մերլինի հետ
անգլ.՝ My Week with Marilyn
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական2011, ապրիլի 19, 2012[1] և փետրվարի 16, 2012[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորSimon Curtis?[3][4][5][…]
ՊրոդյուսերԴևիդ Փարֆիթ և Հարվի Վայնշտեյն
Սցենարի հեղինակԷդրիան Հոջես[6]
ԴերակատարներՄիշել Ուիլյամս[7][4][5][…], Քեննեթ Բրանա[7][4][6], Էդի Ռեդմեյն[7][4][6], Էմմա Ուոթսոն[7][6], Ջուդի Դենչ[7][6], Դոմինիկ Կուպեր[7][6], Դուգրեյ Սքոթ[7][6], Ջուլիա Օրմոնդ[7][4][6][…], Դերեք Ջեյքոբի[7][6], Թոբի Ջոնս[7][6], Ֆիլիպ Ջեքսոն[7][6], Զոյի Ուոնամեյքեր[7], Ջերալդին Սոմերվիլ[7][6], Սայմոն Ռասել Բիլ[7], Դևիդ Ռինթուլ[7], Ջիմ Քարտեր[7], Մայքլ Քիթչեն[7], ՄԻրանդա Ռեյսոն[8], Փիթեր Ուայթ[8] և Փիփ Տոռենս[8]
ՕպերատորԲեն Սմիթարդ
ԵրաժշտությունConrad Pope? և Ալեքսանդր Դեպլա
ԿինոընկերությունThe Weinstein Company և BBC Films
Տևողություն99 րոպե
Բյուջե10 000 000 $
Շահույթ35 057 696 $
Պաշտոնական կայքէջ
 My Week with Marilyn Վիքիպահեստում

Մեկ շաբաթ Մերիլինի հետ, 2011 թվականին նկարահանված բրիտանական ֆիլմ (ժանրը՝ դրամա)։ Ռեժիսոր՝ Սայմոն Քուրտիս, սցենարը՝ Ադրիան Հոդջես։ Դերերում՝ Միշել Վիլյամս, Քենեթ Բրանախ, Էդդի Ռեյդման, Դոմինիք Կուպեր, Ջուլիա Օրմոնդ, Էմմա Ուոթսան և Ջուդի Դենչ։ Հիմքում ընկած են Քոլին Կլարքսի հեղինակած երկու գրքերը, որոնք պատմում են այն ժանակաշրջանի մասին, երբ նկարահանվում էր ''Արքայազնը և գեղեցկուհին'' ֆիլմը, իսկ ֆիլմի գլխավոր դերերում էին Մերլին Մոնրոն և Լոուրենս Օլիվիերը։  Ֆիլմի սյուժեն ներկայացնում է 1957 թվականին նկարահանվող ֆիլմի ընթացքը, երբ Մերլինին Լոնդոնում ուղեկցում էր Քոլինը, մինչ Մոնրոյի ամուսինը՝ Արթուր Միլլերը, վերադառնար ԱՄՆ-ից։

Հիմնական նկարահանումները սկսվել են 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Pinewood Studios-ում։ Տեսարանները նկարահանվել են Saltwood ամրոցում, White Waltham Airfield-ում և Լոնդոնի գլխավոր փողոցներում։ Ֆիլմի մասշտաբային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 9-ին Նյու Յորքում։ Ֆիլմը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ում, նոյեմբերի 25-ին՝ Մեծ Բրիտանիայում։

Մերլին Մոնրոյի դերակատարման համար Վիլյամսն ճանաչվել է լավագույն դերասանուհի Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ։

1956 թվականին, համալսարանն ավարտելուց հետո, սկսնակ ռեժիսոր Քոլին Կլարքսը մեկնում է Լոնդոն՝ Լոուրենս Օլիվիերի կինոընկերությունում աշխատանք փնտրելու։ Մենեջերն ասում է, որ ազատ աշխատատեղ չկա, բայց Քոլինը որոշում է սպասել Օլիվիերին, ում նա մի անգամ խնջույքի ժամանակ էր հանդիպել։ Երբ Օլիվիերը կնոջ՝ Վիվիենի հետ եկավ, Վիվիենն առաջարկեց տղային վերցնել նոր ֆիլմի աշխատանքների համար, որտեղ նկարահանվելու էր նաև Մերլին Մոնրոն։ Քոլինի առաջին հանձնարարությունը Մերլինի և նրա ամուսնու՝ Արթուր Միլլերի համար հարմար բնակարան գտնելն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեկ շաբաթ Մերլինի հետ» հոդվածին։