Մեծ Անտիլյան կղզիներ
Մեծ Անտիլյան կղզիներ
անգլ.՝ Greater Antilles | ||
'
| ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Կուբա Հայիթի Դոմինիկյան Հանրապետություն Ճամայկա Պուերտո Ռիկո | |
Ամենամեծ կղզին | Կուբա (կղզի) | |
Ընդհանուր մակերեսը | 207435 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 3087 մ | |
Ջրատարածություն | Ատլանտյան օվկիանոս | |
Բնակչություն (2013) | 37,582,088 մարդ | |
Բնակչության խտությունը | 169.05 մարդ/կմ2 | |
Մեծ Անտիլյան կղզիներ (անգլ.՝ Greater Antilles, ֆր.՝ Grandes Antilles, իսպ.՝ Antillas Mayores), Կարիբյան ծովի մի քանի խոշոր կղզիներ, որոնք մտնում են Վեստ Ինդիա անունով հայտի կղզեխմբի մեջ[1]։ Վեստ Ինդիայի կղզիներն իրենց տեղակայվածությամբ և չափերով բաժանված են Բահամյան կղզիների, Փոքր Անտիլյան կղզիների և Մեծ Անտիլյան կղզիների։ Վերջին երկու խմբերը միասին համարվում են Անտիլյան կղզիների կղզեխմբեր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Անտիլյան կղզիների մեջ մտնում են Կուբա կղզին, Ճամայկան, Հայիթին և Պուերտո Ռիկո կղզին։
Կղզի | Մակերես, կմ² |
Բնակչություն, մարդ (2009) |
Խտություն, մարդ/կմ² |
Երկիր |
---|---|---|---|---|
Կուբա | 110 860 | 11 242 621 | 101,41 | Կուբա |
Հայիթի | 76 480 | 19 890 000 | 260,07 | Դոմինիկյան Հանրապետություն և Հայիթի |
Ճամայկա | 10 991 | 2 735 520 | 248,89 | Ճամայկա |
Կայմանյան կղզիներ | 264 | 54 878 | 207,87 | Կայմանյան կղզիներ (Մեծ Բրիտանիա) |
Պուերտո Ռիկո | 9104 | 3 994 259 | 438,74 | Պուերտո Ռիկո (ԱՄՆ) |
Ընդհանուր | 207 435 | 37 862 400 | 182,53 |
Ի տարբերություն Փոքր Անտիլյան կղզիների, Մեծ Անտիլյան կղզիներն ունեն մայրցամաքային ծագում, մինչդեռ առաջինները հիմնականում ունեն հրաբխային կամ կորալային ծագում։
Կղզիների ամենաբարձր կետերն են՝ Սիերա Մաեստրա (2375 մ) և Սիերա դել Կոբրե (2119 մ) Կուբայում և Կապույտ լեռներ (2370 մ) Ճամայկայում։
Կարիբյան ծովի կղզիների ամենաբարձր գագաթներն են՝ Պիկո Դուարտե (Pico Duarte) Հայիթիում, Դոմինիկյան Հանրապետությունում (3087 մ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենց լեզվով, ավանդույթներով Մեծ Անտիլյան կղզիները դիտվում են որպես Լատինական Ամերիկայի մի մասը։ Կղզիները հայտնագործվել են Քրիստափոր Կոլումբոսի կողմից 1492 թվականին։
Մեծ Անտիլյան կղզիները միշտ ունեցել են ռազմավարական նշանակություն որպես դարպասներ դեպի Ամերիկա և այն ժամանակներում, երբ ռազմածովային ուժերը որոշիչ էին համարվում պետության ռազմավարության մեջ, դրանք ռազմադաշտ էին հանդիսանում մի քանի կայսերական տիրությունների համար, մասնավորապես Իսպանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Greater Antilles». Encyclopaedia Britannica. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rogonzinski, Jan. A Brief History of the Caribbean. New York: Facts on File, 1992.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Անտիլյան կղզիներ» հոդվածին։ |
|