Մելիտա Նորվուդ
Մելիտա Նորվուդ անգլ.՝ Melita Norwood | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1912[1] |
Ծննդավայր | Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունիսի 2, 2005[2][1] (93 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Itchen College? և Սաութհեմփթոնի համալսարան |
Մասնագիտություն | հետախույզ և քարտուղար |
Աշխատավայր | British Non-Ferrous Metals Research Association? և ԽՍՀՄ ՆԳ ԺԿ |
Ծնողներ | հայր՝ Peter Alexander Sirnis? |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն և Independent Labour Party? |
Պարգևներ և մրցանակներ |
Մելիտա Նորվուդ (ծննդյան անունը՝ Մելիտա Սիրնիս, 1912 թվականի մարտի 25, Պոկսդաուն[en] - 2005 թվականի հունիսի, Լոնդոն)՝ խորհրդային հետախուզության գործակալ, ով 40 տարի գաղտնի փաստաթղթեր է փոխանցել ԽՍՀՄ-ին, այդ թվում՝ կապված Մեծ Բրիտանիայի միջուկային ծրագրի հետ։ Բացահայտվել է 1992 թվականին խորհրդային փախստական Վասիլի Միտրոխինի արխիվի հրապարակումից հետո[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայից արտագաղթածի դուստր։
1932 թվականից աշխատել է գունավոր մետաղների հետազոտությունների բրիտանական ասոցիացիայում (British NonFerrous Metals Research Association), որը կապված էր միջուկային հետազոտությունների հետ։ 24 տարեկանում միացել է Մեծ Բրիտանիայի Կոմկուսին[4]։
1935 թվականին նա Էնդրյու Ռոթշտեյնի առաջարկությամբ հայտնվել է ՆԿՎԴ-ի տեսադաշտում[5][6], 1937 թվականից համագործակցել է խորհրդային հետախուզության հետ[6]։ Զբաղվել է հետախուզական տվյալների փոխանցմամբ և հավաքագրմամբ։ ՊԱԿ-ում գտնվող նրա անձնական գործում նշվում էր, որ նա «կարգապահ և նվիրված գործակալ է, ով անում է իրենից կախված ամեն ինչ՝ սովետական հետախուզությանը օգնելու համար»[5]։ Նա Մեծ Բրիտանիայում ՊԱԿ-ի կողմից ամենաշատ գնահատված գործակալն էր[3]։
MI5-ում առաջին անգամ նրա վերաբերյալ կասկածներ առաջացել են 1945 թվականին, մինչև 1965 թվականը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները համոզված էին, որ նա ՊԱԿ-ի գործակալ է, բայց նրանք ապացույցներ չունեին մինչև 1992 թվականը, երբ Վասիլի Միտրոխինը փախավ Մեծ Բրիտանիա[3][6][7]։
«Independent» թերթի տվյալներով՝ Նորվուդը 1937-1971 թվականներին տեղեկատվություն է փոխանցել ԽՍՀՄ-ին, նա եղել է գունավոր մետաղների հետազոտությունների բրիտանական ասոցիացիայի՝ միջուկային տեխնոլոգիաների վրա աշխատող ղեկավարի քարտուղարը[3]։
1958 թվականին ՊԱԿ-ը նրան ցմահ կենսաթոշակ է սահմանել՝ ամսական 20 ֆունտ[6]։ Թոշակի է անցել 1979 թվականից։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Բեքսլիխիտ արվարձանում։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1958)։
1935 թվականից ամուսնացած է եղել Հիլարի Նորվուդի հետ (մահացել է 1986թ․)։ Ունեցել է դուստր։
«Ես արել եմ այն, ինչ արել եմ․ ոչ թե փողի համար, այլ կանխելու համար նոր համակարգի պարտությունը, որը թանկ է վճարել հասարակ մարդկանց մատչելի սննդով և տրանսպորտով, կրթությամբ և առողջապահությամբ ապահովելու համար ... Նմանատիպ հանգամանքներում հայտնվելով՝ ես նորից նույն կերպ կվարվեի»[6]։
Կինոմարմնավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվականին ռեժիսոր Թրևոր Նանը նկարահանել է «Ծածկագիր «Կարմիր»» ֆիլմը, որը հիմնված է Մելիտա Նորվուդի կյանքի իրադարձությունների վրա։ Ֆիլմում Մելիտային մարմնավորում են Ջուդի Դենչը (ավագ տարիք) և Սոֆի ՔուՔսոնը (երիտասարդ տարիք), գլխավոր հերոսուհու անունը փոխվել է Ջոան Սթենլիի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.timesonline.co.uk/article/0,,60-1671621,00.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Архив Митрохина, перебежчика из [[Комитет государственной безопасности СССР|КГБ]]: советские кураторы были обескуражены «постоянно нетрезвым» Бёрджессом». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Эрцан М. (2005 թ․ հունիսի 30). «Латвийский след советской разведки». Наш город. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 5,0 5,1 «Труд: «Бабушка Советского Шпионажа»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 ««Красная бабушка» и другие кошмары британских спецслужб». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «В Британии умер Василий Митрохин — бывший майор КГБ, перебежчик». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 33 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Брилёв С. (1999 թ․ սեպտեմբերի 15). «Престарелый агент Хола будоражит Британию». Независимая газета. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- Памяти Мелиты Норвуд Արխիվացված 2017-11-29 Wayback Machine