Վասիլի Միտրոխին
Վասիլի Միտրոխին ռուս.՝ Василий Митрохин | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1922[1] |
Ծննդավայր | Yurasovo, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 23, 2004[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ղազախստանի համալսարան |
Մասնագիտություն | հետախույզ, արխիվագետ և գրող |
Վասիլի Նիկիտիչ Միտրոխին (1922 թվականի մարտի 3, գ. Յուրասովո, Ռյազանի մարզ[3] - 2004 թվականի հունվարի 23, Լոնդոն)՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության արխիվային բաժնի աշխատակից, հետագայում՝ փախստական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Նիկիտիչ Միտրոխինը ծնվել է 1922 թվականի մարտի 3-ին Ռյազանի նահանգի Յուրասովո գյուղում։ Հրետանային ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել Է Ղազախստանի պետական համալսարան, սովորել է պատմության և իրավագիտության ֆակուլտետներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին աշխատանքի է ուղարկվել Խարկովի զինվորական դատախազություն։ Համալսարանն ավարտելուց և Խարկովում զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում կարճատև աշխատանքից հետո 1948 թվականին աշխատանքի է ընդունվել Տեղեկատվական Կոմիտեում[4]։
1948 թվականից մինչև 1984 թվականին թոշակի անցնելը՝ եղել է խորհրդային հետախուզության աշխատակից։ Դիվանագիտական քողի տակ աշխատել է Մերձավոր Արևելքի երկրներում, 1960-ականների երկրորդ կեսին աշխատել է ԳԴՀ-ում[4]։ Միտրոխինի խոսքով՝ Խրուշչովի՝ ԽՄԿԿ Կենտկոմի փակ պլենումում ունեցած ելույթից հետո նա հիասթափվել է կոմունիզմի գաղափարներից[5]։
1972 թվականին Մոսկվա վերադառնալուց հետո Միտրոխինը աշխատանքի է նշանակվել ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության արխիվում[5], ուր անցկացրել է ՊԱԿ-ում իր ծառայության մեծ մասը[4]։ Միտրոխինը պնդում է, որ 1972-1984 թվականներին ղեկավարել է պետական անվտանգության արխիվների փոխանցումը Լուբյանկայից Յասենևոյում գտնվող ՊԱԿ-ի նոր կենտրոնակայան[4][6]։ Այդ ժամանակ թղթե գործերը միկրոֆիլմավորվում էին[7]։ Նույն տարիներին, 12 տարի շարունակ, մինչև իր հրաժարականը, Միտրոխինը գաղտնի համառոտագրել է դրանք՝ առանձնացնելով հատկապես կարևորները․ նա չէր կարող պատճենել կամ լուսանկարել դրանք[7][8]։ Նա գաղտնի դուրս է հանել իր գրառումները, վերծանել և վերաշարադրել դպրոցական տետրերում, որոնք թաքցրել է մերձմոսկովյան իր ամառանոցում՝ կաթի բիդոնի մեջ դնելով և թաղելով դրանք[4][7][8][9]։ Նրա հավաքած նյութերը հետագայում կուտակվել են վեց ճամպրուկների մեջ[9]։ Նա կարողացել է պատճենել մեծ քանակությամբ տեղեկատվություն․ ՊԱԿ-ի արտաքին գործողությունների վերաբերյալ նյութեր, ՊԱԿ-ի սպաների, գործակալների և տեղեկատուների անուններ, ինչպես նաև սովետական հետախույզների հաշվետվություններ։
1984 թվականին Միտրոխինը թոշակի է անցել։
1992 թվականին Տալլինում ԱՄՆ դեսպանատանը Միտրոխինը անհաջող փորձ արեց որպես իրական փաստաթղթերի պատճեններ փոխանցել այդ ձեռագրերը ԿՀՎ աշխատակիցներին։ Սակայն ԱՄՆ հատուկ ծառայությունները դրանք կեղծ անվանեցին[5]։ Նման առաջարկով Միտրոխինը 1992 թվականի մարտին դիմել է նաև Ռիգայում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, որտեղ նրան թեյ են առաջարկել և փաստաթղթերը հանձնել MI6-ի ստուգմանը[6]։ Նրա նյութերն ընդունվել են, կազմակերպվել է դրանց դուրսբերումը նրա ամառանոցից[7][8]։ 1992 թվականի սեպտեմբերի 7-ին բրիտանական հատուկ ծառայությունները Միտրոխինին ընտանիքի հետ Ռուսաստանից գաղտնի տեղափոխեցին Մեծ Բրիտանիա։ Միտրոխինն իր գործողությունները հետագայում բացատրել է «ռուս հայրենասերի պարտքի զգացումով»[9]։
Միտրոխինը մահացել է 2004 թվականի հունվարի 23-ին, 81 տարեկան հասակում, Լոնդոնում, թոքերի բորբոքումից[9]։
1996 թվականին բրիտանական իշխանությունները որոշեցին «Միտրոխինի արխիվի» բովանդակությունը դարձնել հանրային սեփականություն, ինչի համար Միտրոխինին օգնական նշանակվեց հետախուզության հայտնի պատմաբան, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Էնդրյուն[4]։ Հետագայում նրա հրատարակած գրքերում հաստատվում է, որ «Միտրոխինի արխիվը» ընդգրկում է խորհրդային արտաքին հետախուզության կեսդարյա գործողությունները՝ 1930-ականներից մինչև 1980-ական թվականները, դպրոցական տետրերով նրա կողմից հանձնված արխիվային փաստաթղթերի «կոնսպեկտները»[6][7] թույլ տվեցին Արևմուտքի հատուկ ծառայություններին բացահայտել ՊԱԿ-ի հարյուրից ավելի ապօրինի գործակալների և լույս սփռել ՊԱԿ-ի որոշ գործողությունների վրա ամբողջ աշխարհում։
Ինչպես նշաել է Քրիստոֆեր Էնդրյուն՝ «Եթե դուք բացեք մեր գրքի առաջին հատորը, ապա դրա երկրորդ էջում կտեսնեք ռուսերեն լեզվով ուղերձ, որը գրված է իր իսկ՝ Միտրոխինի կողմից, նրա ձեռագրով։ Այդ ֆաքսիմիլային ուղերձը թողել ենք առանց անգլերեն թարգմանության։ Ահա այն՝ „Посвящается всем, кто хотел сказать правду, но не сумел. Митрохин“ («Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին ճշմարտությունն ասել, բայց չկարողացան։ Միտրոխին»)[4]։
Բրիտանացի վերլուծաբաններից մեկը, որը մասնակցել է Միտրոխինի արխիվի վերլուծությանը, պնդում է, որ «եթե փախներ Արևմուտք ՊԱԿ-ի ղեկավարը, նա շատ ավելի քիչ գաղտնի տեղեկատվություն կունենար»[4]։ ԿՀՎ-ի «խորհրդային բաժնի» նախկին ղեկավար Դեյվիդ Մերֆիի[en] պնդմամբ (2001)՝ «Ես տեղեկություններ չունեմ Վասիլի Միտրոխինի խորագաղտնիք գործերի մասին։ Սեփական փորձից իմանալով ՊԱԿ-ի որոշ գործերի հանգամանքների մասին, որոնք հիշատակվել են Քրիստոֆեր Էնդրյուի և Միտրոխինի գրքում, օրինակ «Սաշայի» (Ալեքսանդր Կոպացկի[en]) գործը, ես կարծում են, որ Միտրոխինի կողմից Տեղեկատվական Կոմիտեի/ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության/Պետական անվտանգության կոմիտեի արխիվներից դուրս բերված նյութերը, բավականին ճշգրիտ են»[10]։
«Միտրոխինի արխիվ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտրոխինի կողմից Արևմուտք փոխանցված նյութերը ստացել են «Միտրոխինի արխիվ» պայմանական անվանումը։ Բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունները Միտրոխինի արխիվը համարում են խորհրդային հատուկ ծառայությունների գործունեության մասին տեղեկատվության ամենաարժեքավոր աղբյուրը[11]։
«Միտրոխինի արխիվի» հիման վրա պրոֆեսոր Քրիստոֆեր Էնդրյուն հրատարակել է երեք գիրք՝
- Vasili Mitrokhin and Christopher Andrew, The Sword and the Shield: The Mitrokhin Archive and the Secret History of the KGB, Basic Books (1999), hardcover, ISBN 0-465-00310-9; trade paperback (September, 2000), ISBN 0-465-00312-5
- Vasili Mitrokhin and Christopher Andrew, The World Was Going Our Way: The KGB and the Battle for the Third World, Basic Books (2005) hardcover, 677 pages ISBN 0-465-00311-7
- Christopher Andrew and Vasili Mitrokhin, The Mitrokhin Archive: The KGB in Europe and the West, Gardners Books (2000), ISBN 0-14-028487-7
- Vasiliy Mitrokhin, KGB Lexicon: The Soviet Intelligence Officer’s Handbook, Frank Cass & Co. Ltd (2002), 451 pages, ISBN 0-7146-5257-1
- «Chekisms», Tales of the Cheka, A KGB Anthology, Compiled and introduced by Vasiliy Mitrokhin. The Yurasov Press (2008), 435 pages, ISBN 978-0-10-850709-0.
- The KGB in Afghanistan, 2002
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #122168569 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ныне — Կաղապար:МестоРождения, Рязанская область, Россия.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «ДИССИДЕНТ С ЛУБЯНКИ ЛОНДОН». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «АРХИВАЖНЫЙ СВИДЕТЕЛЬ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Архив Митрохина, перебежчика из КГБ: советские кураторы были обескуражены «постоянно нетрезвым» Бёрджессом». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Шпион выносил секреты в ботинке и хранил в бидоне». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «В Британии умер Василий Митрохин — бывший майор КГБ, перебежчик». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 33 (օգնություն) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Знаменитые агенты КГБ: что с ними стало?». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Под диктовку спецслужб». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Би-би-си: «КГБ считал кембриджских шпионов болтунами и пьяницами»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Прохоров Д. П., Лемехов О. И. Перебежчики. Заочно расстреляны. — С. 433—437.
- The Times, January 29, 2004 Статья про Митрохина(չաշխատող հղում)
- Архив Митрохина на Cold War International History Project. English Edition, introduced and edited by Christian F. Ostermann and Odd Arne Westad, Woodrow Wilson International Center for Scholars, Cold War International History Project, Working Paper No. 40, Washington, D.C., February 2002. Արխիվացված 2009-03-06 Wayback Machine
- Рапопорт Виталий. Одинокий чекист Василий Митрохин
- Битвы шпионов и разведчиков, по материалам архива Митрохина