Մեթյու Մորիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթյու Մորիսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1978(1978-10-30)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրFort Ord, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Orange County School of the Arts?, Los Alamitos High School? և Նյու Յորքի համալսարան
Մասնագիտություներգիչ, կինոռեժիսոր, երաժիշտ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և պարող
ԱմուսինRenee Puente?
Կայքmatthewmorrison.net
 Matthew Morrison Վիքիպահեստում

Մեթյու Մորիսոն (անգլ.՝ Matthew James "Matt" Morrison հոկտեմբերի 30, 1978(1978-10-30)[1][2], Fort Ord, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ, որն առավել հայտնի է իր թատերական աշխատանքով և «Glee» հեռուսատասերիալում խաղացած Ուիլա Շուստերի դերով։ Ֆիլմն արժանացել է «Կինոդերասանների գիլդիա » մրցանակին «Լավագույն դերասանական կազմ» կատեգորիայում և «Ուղեկից» մրցանակին՝ «Լավագույն տղամարդկային դեր հեռուսատասերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ» կատեգորիայում, առաջադրվել է նաև «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթյու Մորիսոնը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 30-ին Կալիֆոռնիայի նահանգի Ֆորտ Օրդ քաղաքում[3]։ Դպրոցում եղել է ֆուտբոլային թիմի խաղացող, ընտրվել է պարահանդեսի թագավոր և ուսանողական խորհրդի նախագահ։ Դերասանությամբ հետաքրքրվել սկսել է թատերական ճամբարում ներկայացումների ընթացքում, որից հետո նա սկսել է մասնակցել դպրոցական ներկայացումներին։ Նա կրթությունը շարունակել է «արվեստ» մասնագիտությամբ Նյու Յորքի համալսարանում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիսոնը իր կարիերան սկսել է Բրոդվեյում, հաջողությամբ խաղացել է մի շարք երաժշտական ներկայացումներում և 2005 թվականին արժանացել է «Թոնի» մրցանակի[5]։

1999 թվականին Մորիսոնը կատարել է մոտավորապես 20 հեռուստատեսային դեր, ներառյալ՝ «Սեքսը մեծ քաղաքում», «Առաջնորդող լույս», «Մինչ պտտվում է աշխարհը», «C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի», «Թվեր» և այլ սերիալներում։

Դերասանին հայտնիություն է բերել Ուիլա Շուստերի դերը, դասավանդել է իսպաներեն և ղեկավարել է 2009 թբվականին էկրան բարձրացած «Glee» հեռուստասերիալի դպրոցական երաժշտական խմբակը[6]։

2010 թվականի հունիսի 16-ին Մորիսոնը դուետ է գրել երգչուհի Լեոնա Լյուիսի հետ, «Over the Rainbow» երգի քավեր տարբերակը կատարել են երգչուհու համերգներից մեկի ժամանակ։

2011 թվականին Մորիսոնը բաց է թողարկել է իր առաջնաելութային ալբոմը, որն ստացել է «Matthew Morrison» անվանումը, սկավառակի ձայնագրությանը մասնակցել են Սթինգը, Էլթոն Ջոնը, Գվինեթ Փելթրոուն[7][8]։ Մեթյուն իր աշխատանքը մեկնաբանել է այսպես։ «Ես ուզում էի մարդկանց ցույց տալ, որ ես կամ։ Ես սերտ կապված եմ շոուի հետ, չնայած մինչ այդ էլ զբաղված էի ստեղծագործությամբ։ Տարօրինակ է, որ ոչ ոք չի ընկալում ինձ այլ բանի համար»[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ հանդիպել է Լիա Միշելի հետ[10]։ 2006 թվականի հոկտեմբերի 9-ին նշանված է եղել Կրիշել Ստաուսի հետ, որ հետ հարաբերությունները հետագայում ավարտվել են[11]։

2011 թվականին Մորիսոնը սկսել է հանդիպել Ռենե Պուենտեի հետ[12]։ 2013 թվականի հունիսի 27-ին զույգը հայտարարել է նշանադրության մասին[13]։ 2014 թվականի հոկտեմբերի 18-ին զույգը ամուսնացել է Մաուի կղզում գտնվող մասնավոր տանը[14]։ 2017 թվականի մայիսի 16-ին հայտնի է դառնում որ զույգը սպասում է առաջնեկին[15]։ Նույն թվականի հոկտեմբերին զույգը ունեցել է որդի[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Фильмы и телесериалы
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1997 Հարաբերականություն Relativity բժիշկ Ալեքսանդր «Hearts and Bones» էպիզոդ
2003 Մարսի X Marci X երիտասարդ տղա
2006 Օրենք և կարգադրություն։ Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Չենս Սլեթեր «Proud Flesh» էպիզոդ
2006 Մինչ պտտվում է աշխարհը As the World Turns Адам Мансон (№ 4) 17 էպիզոդներ
2007 Ուրվականների հետ խոսողը Ghost Whisperer Մեթ Սեմբրուք «Bad Blood» էպզոդ
2007 Սիրել եղբոր հարսնացուին Dan in Real Life ոստիկան
2007 Թվում է՝ սիրում եմ կնոջս I Think I Love My Wife Վաճառող № 2
2008 Թվեր Numbers սպա՝ Բլեյն Սլերի «Power» էպիզոդ
2009 Կամավորականներ Taking Chance Ռոբերտ Ռուս հեռուստատեսային ֆիլմ
2009-2015 Glee Glee Ուիլ Շուստեր 121 էպիզոդ
2011 Քլիվլենդի շոուն The Cleveland Show Ուիլ Շուստեր

(հնչունավորող)

«How Do You Solve a Problem Like Roberta?» էպիզոդ
2014 Տիեզերական կայան 76 Space Station 76 Դանիել
2016 Լավ կինը The Good Wife Քոնոր Ֆոնքս 6 էպիզոդ
2017 Վարդակակաչի տենդ Tulip Fever Մատուս
2018 Բրոդվեյ 4D Broadway 4D Ջուլիան
2019 Ամերիկյան սարսափ պատմություն։ 1984 American Horror Story: 1984 Տրևոր Կիչներ Կազմի հիմնադիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Matthew Morrison Biography, Celebrity Facts and Awards | TV Guide
  4. «Matthew Morrison – Music». Ellen.warnerbros.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
  5. Simonson, Robert (2005 թ․ հուլիսի 25). «Matthew Morrison Will Leave Light in the Piazza Aug. 28». Playbill. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  6. «Cable's Exit Interview Dec 23, 2008». Lct.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
  7. «Elton John Reveals Details on Matthew Morrison's Debut Album». Broadwayworld.com. 2011 թ․ հունվարի 21. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  8. Stack, Tim (2011 թ․ մարտի 22). «Matthew Morrison and Gwyneth Paltrow to duet on his upcoming album – EXCLUSIVE». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  9. Биография Мэтью Моррисона: сольная карьера как запасной план Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Музыкальный журнал Apelzin
  10. «Lea Michele Admits Matthew Morrison Relationship» (անգլերեն). MTV UK. 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. Whitney Spaner (2007 թ․ հունիսի 14). «CURTAIN CUTIE: MATTHEW MORRISON». Paper Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. Dustin Fitzharris (2013 թ․ հունիսի 6). «Matthew Morrison Opens Up About His Sexuality, Glee and Going Back to Where It All Began» (անգլերեն). HuffPost. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  13. Bruna Nessif (2013 թ․ հունիսի 27). «Matthew Morrison Is Engaged!» (անգլերեն). E! Online. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  14. Jennifer Garcia (2014 թ․ հոկտեմբերի 19). «Matthew Morrison Marries Renee Puente» (անգլերեն). People. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  15. Kate Feldman (2017 թ․ մայիսի 17). «Matthew Morrison, wife Renee Puente expecting first child». nydailynews.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  16. Corinne Heller (2017 թ․ հոկտեմբերի 22). «Matthew Morrison and Wife Renee Welcome First Child» (անգլերեն). E! Online. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Մորիսոն» հոդվածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]