Jump to content

Մաքս Բրուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Բրուքս
Max Brooks
Մաքս Բրուքսը Wizard World 2008-ի ժամանակ
Ծննդյան անունMaximillian Michael Brooks
Ծնվել էմայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, սցենարիստ և դերասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունUniversity of the Virgin Islands?, Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Pitzer College? և Crossroads School for Arts & Sciences?
Ժանրերֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներThe Zombie Survival Guide? և Համաշխարհային պատերազմ Z
ԱշխատավայրModern War Institute? և Ատլանտյան խորհուրդ
Պարգևներ
ԱմուսինՄիշել Կոլոս
ԶավակներՀենրի Մայքլ Բրուքս
Կայքmaxbrooks.com
 Max Brooks Վիքիպահեստում

Մայքլ Մաքսիմիլիան «Մաքս» Բրուքս (անգլ.՝ Maximillian Michael "Max" Brooks, մայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, դերասան, սցենարիստ։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը զոմբիների մասին է[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Բրուքսը ռեժիսոր Մել Բրուքսի և դերասանուհի Էն Բենքրոֆթի որդին է[6]։ Հայրը ազգությամբ հրեա է[7][8], իսկ մայրը՝ իտալուհի[9]։

1994 թվականին Բրուքսն ավարտել է «Pitzer College»-ը՝ ստանալով պատմության ոլորտի բակալավրի աստիճան[10]։ Ամուսնացած է սցենարիստ Միշել Կոլոսի (անգլ.՝ Michelle Kholos) հետ։ 2005 թվականին ծնվել է նրանց որդին՝ Հենրի Մայքլ Բրուքսը[11]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Զոմբիների միջավայրում ապրելու ուղեցույց» (2003)
  • «Համաշխարհային պատերազմ Զ» (2006)
  • «The Zombie Survival Notes Mini Journal» (2008)
  • «Minecraft: The Island» (2017)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուքսը նկարահանվել է մի շարք ֆիլմերում և սերիալներում[12]։

2001-2003 թվականներն աշխատել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուի սցենարիստների խմբում, ինչի համար արժանացել է Էմմի մրցանակի։

Տարի Բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր
1983 «To Be or Not to Be» «Լինել, թե չլինել» Ռիֆկայի որդի
1992 «The Public Eye» «Հրապարակային աչք» Թոմփսոն փողոցի դեռահաս
1992 «Roseanne» «Ռոզաննա» Գնորդ
1997 «Pacific Blue» «Խաղաղ կապույտ» Մարտի Ռոզեն
1999 «7th Heaven» «7-րդ երկինք» Մատուցող
1999 «Melrose Place» «Մելրոուզ Փլեյս» Բանբեր
1999 «The Wild Thornberrys» «Վայրի հատապտուղներ» Գլխավոր շուն (ձայն)
2000 «Roughnecks: Starship Troopers Chronicles» «Աստղային դեսանտ» Բերնշթեյն (ձայն)
2000 «Godzilla: The Series» «Գոձիլա» (ձայն)
2000 «Batman Beyond» «Ապագայի Բեթմենը» Հովարդ Գրութ/Դրյու (ձայն)
2001 «Justice League» «Արդարության լիգա» Հովի
2004 «Seen» «Հանդիպում»
2010 «Satan Hates You» «Սատանան ատում է քեզ» Լրագրող
2013 «World War Z» «Համաշխարհային պատերազմ Զ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Brodesser-Akner, Taffy (2013 թ․ հունիսի 21). «Max Brooks Is Not Kidding About the Zombie Apocalypse». The New York Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  6. Townsend, Allie (July 26, 2010). "Q&A: Zombie-Survival Expert Max Brooks" Արխիվացված 2010-07-28 Wayback Machine. Time (magazine).
  7. «Mel Brooks Is Always Funny and Often Wise in This 1975 Playboy Interview». The Daily Beast Company LLC. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  8. «The cinematic Zionism of Mel Brooks». The Jerusalem Post. 2012 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  9. «Anne Bancroft: God bless you, Mrs. Robinson» (Italian). liberaeva.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Glader, Sue. «Max Brooks, Author * The Yale Center for Dyslexia & Creativity». Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  11. Brodesser-Akner, Taffy (June 21, 2013). "Max Brooks Is Not Kidding About the Zombie Apocalypse". The New York Times. pp. 2–3. Retrieved 2014-04-30.
  12. http://data.bnf.fr/fr/15963172/max_brooks/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Բրուքս» հոդվածին։