Ատլանտյան խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ատլանտյան խորհուրդ
George W. Bush 180510-D-SW162-2119 (42041343341).jpg
Տեսակմտքի կենտրոն, Շահերի խմբեր, 501(c)(3) organization?, կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1961
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Գլխավոր քարտուղարJon Huntsman, Jr.?
Վերադաս կազմակերպությունAtlantic Treaty Association?
Կայքatlanticcouncil.org

Ատլանտյան խորհուրդ, ԱԽ (անգլ.՝ Atlantic Council), միջազգային հարաբերություններում մասնագիտացված ամերիկյան վերլուծական կենտրոն: 1961 թվականին ՆԱՏՕ-ին առընթեր հիմնադրված կետրոն լինելով, Ատլանտյան խորհուրդը միջազգային քաղաքակական, տնտեսական և մտավոր առաջնորդների ֆորում է: Ատլանտյան խորհրդի կառավարման տակ է գտնվում միջազգային անվտանգությանն ու համաշխարհային տնտեսական բարեկեցությանն առնչվող 10 տարածաշրջանային կենտրոններ և գործառութային ծրագրեր: ԱԽ կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում: Ատլանտյան խորհուրդը Ատլանտյան պայմանագրի ասոցիացիայի անդամ է: Կենտրոնի նախագահն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան խորհուրդը հիմնադրվել է 1961 թվականին Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի համագործակցության խրախուսման նպատակով: Այդ ժամանակաշրջանում, Խորհուրդը, գլխավորապես, զբաղվել է տնտեսական հարցերով, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առևտրաշրջանառության ավելացմամբ[1]: Բացի այդ, նշված ժամանակաշրջանում կազմակերպությունը դարձել է Ատլանտյան դաշինքի երկրների բիզնեսմենների և քաղաքական գործիչների ոչ ֆորմալ հանդիպումների հարթակ[1]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Small Melvin (հունիսի 1, 1998)։ «The Atlantic Council--The Early Years»։ NATO։ Վերցված է 2018-10-02