Մարտին Վան Բյուրեն
Մարտին Վան Բյուրեն անգլ.՝ Martin Van Buren[1] | |
Կուսակցություն՝ | Free Soil Party?, Դեմոկրատական կուսակցություն և Դեմակրատական-հանրապետական կուսակյություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ, պետական գործիչ և գրող |
Դավանանք | Մայրցամաքային բարեփոխված բողոքականություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 5, 1782[2][3][4][…] |
Ծննդավայր | Kinderhook, Կոլումբիա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի օր | հուլիսի 24, 1862[2][3][4][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Kinderhook, Կոլումբիա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | Kinderhook Cemetery |
Դինաստիա | family of Martin Van Buren? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | հոլ.՝ Maarten van Buren |
Հայր | Abraham Van Buren? |
Մայր | Maria Hoes?[3] |
Ամուսին | Hannah Van Buren? |
Զավակներ | Աբրահամ Վան Բյուրեն, John Van Buren?, Martin Van Buren Jr.?[3], Winfield Scott Van Buren?[3] և Smith Thompson Van Buren?[3] |
Ինքնագիր | |
Մարտին Վան Բյուրեն (Վան՝ ազգանվան կեսը, անգլ.՝ Martin Van Buren, դեկտեմբերի 5, 1782[2][3][4][…], Kinderhook, Կոլումբիա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 24, 1862[2][3][4][…], Kinderhook, Կոլումբիա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ԱՄՆ-ի ութերորդ նախագահը՝ 1837-1841 թվականներից։
Կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1782 թվականին Նյու Յորք նահանգի Քինդերուկ գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Նրա հայրը պանդոկատեր էր և ստրուկների սեփականատեր (Նյու Յորք նահանգում ստրկությունն արգելվում էր միայն 1799 թվականին)[5]։ Վան Բորինը ԱՄՆ-ի միակ նախագահն էր, ում մայրենի լեզուն անգլերենը չէր (հոլանդերեն)։ Բացի այդ, Վան Բորինն առաջին նախագահն էր, որը ծնվել է անկախ Միացյալ Նահանգներում (և ոչ Անգլիայի գաղութներում)[6][7]։
1821 թվականին Վան Բուրենը դարձել է Նյու Յորք նահանգի սենատորը, որը ներկայացնում էր Դեմոկրատական հանրապետական կուսակցությունը[8][9]։ Այստեղ Բուրենը դեմ էր բարձր պաշտոնի պարտականությունների համակարգին՝ աջակցելով պետական սեփականություն հանդիսացող հողերը վաճառելու կամ վերադարձնելու համապատասխան նահանգներին։ 1828 թվականին խոսել է գեներալ Ջեքսոնի աջակցությունից, որի համար պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նրան նշանակել է ԱՄՆ պետքարտուղար, իսկ երկու տարի անց կաբինետում ծագած թյուրըմբռնումներին վերջ տալու համար նրան որպես դեսպան ուղարկել է Լոնդոն։ Սենատը, այնուամենայնիվ պահանջել է նրա վերադարձը և 1832 թվականին Դեմոկրատական կուսակցությունը Ջեքսոնի օրոք նրան առաջադրել է փոխնախագահի պաշտոնում։ Ընտրություններում Ջեքսոնի հաղթանակից հետո Վան Բուրենը դարձել է ԱՄՆ փոխնախագահ (1833–1837)[10][11][12]:
Նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1836 թվականին Վան Բուրենը ընտրվեց Ջեքսոնի իրավահաջորդը. նրա մրցակիցներն էին Ուեբստերը, Քլեյը և Հարիսոնը։ Նա ստանձնեց պաշտոնավարումը 1837 թվականի մարտին։ Առաջին բանը, որ Վան Բուրենը կատարեց՝ դադարեցրեց ֆինանսական դժվարությունները, որոնք հասել էին Ջեքսոնի կառավարման վերջին տարիներին։ Այդ նպատակով նա առաջարկել է վերջապես առանձնացնել պետության ֆինանսները բանկերից և ստեղծել նահանգի գանձարան Վաշինգտոնում և նրա գերատեսչությունները մարզային քաղաքներում։ Այս նախագիծը, սակայն, խստորեն մերժվեց, և Վան Բուրենի ժողովրդականությունը նվազեց։
Ընտրական պարտությունը և նախագահությունը վերադարձնելու անհաջող փորձերը
[խմբագրել | խմբագրել կոդը]1840 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է Վիգերի ներկայացուցիչ գեներալ Հարիսոնը[13]։ 1844 թվականին Վան Բուրենի թեկնածությունը նույնպես անհաջող էր. նախագահ է ընտրվել դեմոկրատ Ջեյմս Նոքս Պոլկը[14]։ Դրա պատճառը ստրկատիրական համակարգի հանդեպ մասամբ անվստահությունն էր, քանի որ արդեն 1841 թվականին Վան Բուրենը կտրականապես դեմ էր Տեխասի բռնակցմանը՝ առանց Մեքսիկայի համաձայնության[15]։ 1846 թվականին ձևավորված «Freesoilers» կուսակցությունը՝ ստրկության հակառակորդները 1848 թվականին Վան Բուրենին ընտրել են նախագահի թեկնածու։ Այնուամենայնիվ, Մեքսիկայի պատերազմից հետո գեներալ Թեյլորի բարձր համբավը գրավել է քաղաքական բոլոր ուղղությունների զանգվածներին և Վան Բուրինը ստացել է ձայների քիչ մասը[16]։ Այդ ժամանակից ի վեր, Վան Բուրենը թոշակի է անցել և մահացել 1862 թվականին։ Նրա միակ գլխավոր գրական գործը «Inquiry into the origin and course of political parties in the United States»-ն էր («Ուսումնասիրություն քաղաքական կուսակցությունների ծագման վերաբերյալ» Միացյալ Նահանգներում) (հրատարակվել է հետմահու՝ 1867 թվականին)[17]։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1861 թվականի աշնանը նախկին նախագահը ծանր հիվանդացել է։ Նա մահացել է բրոնխիալ ասթմայի և սրտի հետ կապված խնդիրներից՝ իր հայրենի Կինդրհուկ քաղաքում, 1862 թվականի հուլիսի 24-ին։ Նա, նրա կինը՝ Աննան, ծնողներն ու որդին թաղված են այնտեղ[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cohen S. G. Asthma among the famous. Martin Van Buren (1792-1862), eighth president of the United States // Allergy and Asthma Proceedings — Providence: OceanSide, 1996. — Vol. 17, Iss. 6. — P. 370—372. — ISSN 1088-5412; 1539-6304 — PMID:9091244
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ «Martin Van Buren: Life in Brief». Miller Center of Public Affairs University of Virginia. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ Roberts, James A. (1898). New York in the Revolution as Colony and State. Albany, NY: Brandow Printing Company. էջ 109.
- ↑ Kane, Joseph Nathan (1998). Presidential Fact Book. Random House. էջ 53. ISBN 978-0-375-70244-0.
- ↑ «Martin Van Buren, 1782–1862». Historical Society of the New York Courts. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ See (Cole 1984), p. 14.
- ↑ Loizeau, Pierre-Marie (2008). Martin Van Buren: The Little Magician. Hauppauge, New York: Nova Science Publishers. էջ 10. ISBN 978-1-60456-773-1.
- ↑ Koenig, Louis William (1960). The Invisible Presidency. New York, NY: Rinehart & Company. էջ 89.
- ↑ Foss, William O. (2005). Childhoods of the American Presidents. Jefferson, NC: McFarland & Company. էջ 46. ISBN 9780786423828.
- ↑ See (Niven 1983), p. 194–196.
- ↑ Glass, Andrew. «Van Buren slips into coma». Politico. Politico. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Benjamin, Gerald (2012). The Oxford Handbook of New York State Government and Politics. Oxford University Press. էջ 322. ISBN 9780199996353.
- ↑ Neu, Irene D. (1960). Erastus Corning: Merchant and Financier, 1794–1872. Cornell University Press. էջ 91. ISBN 0801476453.
- ↑ 17,0 17,1 Lamb, Brian; the C-SPAN staff (2000). Who's Buried in Grant's Tomb?: A Tour of Presidential Gravesites. Washington, DC: National Cable Satellite Corporation. ISBN 1-881846-07-5.
{{cite book}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն)
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1782 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հուլիսի 24 մահեր
- 1862 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահներ
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի պետական գործիչներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ