Մարտենիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկող ծառին փաթաթված մարտենիցաներ․ գարնան գալուստի խորհրդանիշը

Մարտենիցան (բուլղարերեն՝ мартеница, մակեդոներեն՝ мартинка, հունարեն՝ μάρτης, ռումիներեն՝ mărțișor) սպիտակ ու կարմիր թելերից պատրաստված փոքրիկ տիկնիկ է, սովորաբար տղայի ու աղջկա տեսքով։ Մարտենիցաներին կրում են Բաբա Մարտայի օրից՝ մարտի 1-ից, մինչև ուշ մարտ կամ էլ մինչև առաջին անգամ ծիծեռնակ, փթթող ծառ կամ արագիլ են հանդիպում։ Անունը բուլղարերենից թարգմանվում է որպես «Մարտա տատիկ»։ Բուլղարիայում մարտինիցաների կրելը ազգային ավանդույթ է, որը գարնան գալուստն է խորհրդանշում[1]։

Խորհրդանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական մարտենիցան բաղկացած է երկու փոքր բամբակյա տիկնիկներից՝ Պիժոյից ու Պենդայից (բուլղարերեն՝ Пижо и Пенда)։ Պիժոն՝ արական տիկնիկը, սովորաբար հիմնականում սպիտակ է։ Պենդան՝ աղջիկը, տարբերակվում է շրջազգեստով ու հիմնականում կարմիր լինելով։

Իրար միահյուսված կարմիր և սպիտակ թելերը քաջ առողջության ցանկություն են խորհրդանշում։ Դրանք գարնան ու նոր կյանքի գալուստն են ազդարարում։ Սպիտակը որպես գույն խորհրդանշում է մաքրությունը, կարմիրը՝ կյանքն ու կիրքը, ինչը որոշ մասնագետների հետևյալ եզրակացությանն է դրդել․ իր ակունքներում ավանդույթը, հնարավոր է, հիշեցրել է մարդկանց կյանքի ու մահվան մշտական հաջորդական շրջապտույտի մասին, չարի ու բարու հավասարակշռության, ինչպես նաև մարդկանց կյանքում երջանկության ու տանջանքի մասին։

Մարտենիցան նաև Մայր Բնության պորհրդանիշներից է՝ սպիտակը խորհրդանշում է ձյունը, կարմիրը՝ արևը, որը գարնան հետ ավելի ու ավելի վառ է դառնում[2]։ Այս երկու բնության տարրերը կյանքի ակունքն են համարվում։

Նաև կա ասոցիացիա կնոջ ու տղամարդու հետ․ միայն նրանց հավասարակշռությունն է, որ կյանքը ներդաշնակ է դարձնում։

Ավանդույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդույթը թելադրում է, որ մարտենիցան պետք է նվեր լինի, ոչ թե գնված ինքդ քեզ համար։ Այն նվիրում են սիրեցյալներին, ընկերներին և նրանց, ում քեզ մոտիկ ես համարում։ Մարտի 1-ից մարդիկ մեկ կամ մի քանի մարտինիցաներ են կրում՝ կապում հագուստից, դաստակին կամ վզին, քանի դեռ առաջին վերադաձող արագիլին կամ ծիծեռնակին չեն տեսնում․ տեսնելուն պես հանում են։

Բուլղարական բանահյուսությունում բաբա Մարտա(баба Марта) անունը մռայլ, փոփոխական տրամադրությամբ ծեր կնոջ հետ է կապվում։ Տարածված հավատ է, որ Մարտենիցայի կարմիր ու սպիտակ գույները կրելով մարդիկ բաբա Մարտայից գթասրտություն են խնդրում։ Նրանք հավատում են, որ դա կօգնի ձմեռը շուտ քշել ու գարուն բերել։ Առաջին վերադարձող արագիլը կամ ծիծեռնակը ավետում է գարունն ու փաստում, որ բաբա Մարտան լավ տրամադրության մեջ է ու շուտով կգնա հանգստանալու։

Մարտենիցան հանելու արարողությունը Բուլղարիայի տարբեր մասերում տարբեր է։ Որոշ մարդիկ կապում են այն մրգատու ծառի ճյուղին, այդպիսով դրան առողջություն ու բարի բախտ տալով, որը մարդը, որ կրում էր այն, ինքն արդեն վայելել է[3]։ Ուրիշները դնում են քարի տակ՝ այն մտքով, որ մոտակա կենդանի արարածը (սովորաբար ինչ-որ միջատ), հաջորդ օրը մարդու համար կորոշի ամբողջ տարվա առողջությունը։ Եթե արարածը որդ կամ թրթուր դուրս գա, տարին առողջ ու հաջողակ կլինի։ Նույն ասոցիացիան տարվում է մրջյունի հետ, միայն այն տարբերությամբ, որ այս դեպքում մարդը պիտի քրտնաջան աշխատի հաջողությանը հասնելու համար։ Եթե դա սարդ լինի, մարդը փորձանքի մեջ է ու ամբողջ տարին հաջողություն ու առողջություն չի վայելելու։

Մեկ կամ մի քանի Մարտենիցա կրելը շատ տարածված բուլղարական ավանդույթ է։ Դրանք կրելու ժամանակը խորհրդանշում է առողջության ու երկար կյանքի յուրօրինակ հիշեցումը։ Ժամանակակից մարտենիցաները բազմազան են։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեդոնիայի Հանրապետությունում, ինչպես նաև հյուսիսային Հունաստանում, Ալբանիայում, Ռումինիայում ու Մոլդովայում նման ավանդույթ կա։ Այն հղվում է Բալկանյան թերակղզու հեթանոսական անցյալին ու բնության, գյուղատնտեսական կուլտերին։ Ծիսակարգի որոշ տարրեր, օրինակ՝ ժապավենի կապելը ճյուղին, հղվում են Թրակիան, Հելլենական ու Հռոմեական ակունքների[4]։

Բուլղարիայի 20-րդ պատմությունը կապում են առաջին Մարտենիցան Բյուզանդիայի ու Բուլղար խան Ասպարուհի միջև տեղի ունեցած 7-րդ դարի Օնգալի Բուլղարիայի հաղթանակի համար վճռորոշ ճակատամարտին։ Ճակատամարտից հետո Բուլղար Խանը հաղթանակն ավետելու համար հիմնական ճամբար սպիտակ ժապավենով արծիվ է ուղարկում։ Թռիչքի ընթացքում ժապավենները արյունով են ներկվում՝ ստեղծելով առաջին Մարտենիցան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]