Մարսին Պատցալեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսին Պատցալեկ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMarcin Patrzalek
Ծնվել էհոկտեմբերի 6, 2000(2000-10-06) (23 տարեկան)
Կելցե, Լեհաստան
Երկիր Լեհաստան
Մասնագիտություներաժիշտ, կիթառահար
Գործիքներակուստիկ կիթառ, ֆլամենկո կիթառ
Գործունեություն2015-այժմ
Կայքmarcinpatrzalek.com
 Marcin Patrzałek Վիքիպահեստում

Մարսին Պատցալեկ (լեհ.՝ Marcin Patrzalek, հոկտեմբերի 6, 2000(2000-10-06), Կելցե, Լեհաստան), լեհ ֆինգերսթայլ կիթառահար, կոմպոզիտոր և պրոդյուսեր։ Նա հայտնի է ֆինգերսթայլ և հարվածային կիթառի տեխնիկաների միավորումով[1][2][3]։ Նա ճանաչում է ձեռք բերել 2015 թվականին՝ հաղթող ճանաչվելով Լեհաստանի տաղանդների իններորդ Must Be The Music նախագծում[4], որի մրցանակը 100,000 լեհական զլոտի էր և հավելյալ 100,000 զլոտի՝ իր երաժշտությունը RMF FM ռադիոկայանում հեռարձակելու համար[5]։ Տարածաշրջանում հաջողության հասնելուց հետո նա թողարկեց իր դեբյուտային HUSH ձայնագրությունը։ Այստեղ հնչում է նաև Իսաակ Ալբենիսի «Asturias» ստեղծագործության Պատցալեկի հարվածային կիթառի տարբերակը[6], ստեղծագործության տեսանյութը թողարկվել է CandyRat Records լեյբլի միջոցով։

Հետագայում իր առցանց տեսանյութերի շնորհիվ Պատցալեկի ճանաչվածությունը դուրս եկավ լեհական սահմաններից։ Նրա տեսանյութերը հրապարակում էին նաև նշանակալի հրատարակիչները, որոնցից են Metal Hammer-ն ու Classic FM-ը[7]։ Նրա կատարումներից ամենահայտնիներն են Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան, System of a Down-ի «Toxicity»-ն և Պագանինիի «Caprice no. 24»-ը։

2018 թվականից Պատցալեկը հանդիսանում է Ibanez ակուստիկ կիթառների պաշտոնական հավաստագրողը[2][3]։ Նույն տարվա վերջում հաղթել է իտալական Tu Si Que Vales շոուի հինգերորդ եթերաշրջանը, որը հեռարձակում էր Canale 5 հեռուստաալիքը[8]։ Հաղթողին տրվել է €100,000 մրցանակ[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատցալեկը կիթառ սկսել է նվագել 10 տարեկանից` ուսուցիչ Յերժի Պիկորի մոտ[5][10]։ Երկու տարի անց նա սկսեց նվագել ֆլամենկո տեխնիկա` իսպանացի կիթառահար Կարլոս Պինանայի մոտ։ 13 տարեկանում Պատցալեկը սկսեց ակուստիկ կիթառով ֆինգերսթայլ նվագել[2][5]։ Շուտով դա դարձավ Պատցալեկի հիմնական գործիքը և մեկ տարի ինքնակրթությամբ զբաղվելուց հետո նա հաղթեց լեհական Must Be The Music տաղանդների շոուն։ Այս ընթացքում նա սկսեց ստեղծել էլեկտրոնային երաժշտություն, որը համադրում էր կիթառի հետ։ Նա նվագում է Ibanez ակուստիկ կիթառների AE900-NT և AVD80-NT մոդելներով։

2016 թվականին հոկտեմբերի 7-ին Պատցալեկը լեհական My Music լեյբլի միջոցով թողարկում է իր դեբյուտային HUSH ալբոմը[11]։ Վերջինս կազմված է տաս մասից․ վեց օրիգինալ երաժշտություն (ակուստիկ կիթառ՝ էլեկտրոնային և նվագախմբային տարրերով), երկու վերարտադրում և երկու ռեմիքս։ Նույն տարվա ընթացքում Պատցալեկը դառնում է International Fingerstyle Competition Guitar Masters-ի ֆինալիստ, իսկ հաջորդ տարի գրավում է առաջին հորիզոնականը International Classical Guitar Joaquin Rodrigo մրցույթում[12]։

2018 թվականին Մարսին Պատցալեկը երկրորդ անգամ է դարձել տաղանդների շոուի հաղթողը։ Հաղթել է նաև Իտալիայի Tu Si Que Vales շոուի հինգերորդ եթերաշրջանը։ Լսումների ժամանակ նա նվագել է Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան և ժյուրիի կողմից ստացել չորս դրական քվե (100%)։ Ժյուրին սեղմել է «ոսկե կոճակը», որի արդյունքում նա միանգամից հայտնվել է եզրափակիչ փուլում։ Այնտեղ նա կատարել է «Asturias»-ի և Queen-ի «Innuendo» երգերի համադրումը։ Պատցալեկը եզրափակչում մրցել է երեք այլ մասնակիցների հետ և հաղթել` վաստակելով հեռուստադիտողի քվեների 50 տոկոսը[8][9]։

2018 թվականի նոյեմբերի 12-ին Պատցալեկը թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ revAMP անվանմամբ, որտեղ ներառել է իր ամենահայտնի վերարտադրումները։ 2018 թվականի սկզբին թողարկել է իր "Baba Yaga" սինգլը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «This solo guitar arrangement of Beethoven's 5th Symphony is sensational». Classic FM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 LTD., HOSHINO GAKKI CO.,. «Marcin Patrzałek () | Ibanez guitars». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  3. 3,0 3,1 «Guitar Summit 2018: Acoustic & Electric Party». GITARRE & BASS (գերմաներեն). 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Introducing talented guitarist Marcin Patrzałek». Music Crowns (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 bilska@echodnia.eu, Anna Bilska. «Chłopak z gitarą rozkochał w sobie całą Polskę. Poznajcie Marcina z Kielc zwycięzcę "Must be the Music" (WIDEO)». echodnia.eu (լեհերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. 6,0 6,1 «Marcin Patrzałek». Spotify (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. Marcin Patrzalek (2016-08-11), Marcin Patrzalek - Toxicity (System of a Down) - Solo Acoustic Guitar, Վերցված է 2018-10-04-ին
  8. 8,0 8,1 «Rep». rep.repubblica.it. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 «Chi è Marcin Patrzalek, vincitore di 'Tu si que vales 2018'». Today (իտալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. «Studium gitary klasycznej w Kielcach – Jerzy Pikor Nauka gry na gitarze. » O szkole». sgk-kielce.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  11. «Marcin Patrzałek Hush CD». mymusicshop.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. Guitar Masters 2016 (2016-11-15), Guitar Masters 2016 - Fingerstyle - Live Stream, Վերցված է 2018-10-04-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսին Պատցալեկ» հոդվածին։