Մարսին Պատցալեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարսին Պատցալեկ
Marcin Patrzalek Acoustic Guitar 2.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMarcin Patrzalek
Ծնվել էհոկտեմբերի 6, 2000(2000-10-06) (18 տարեկան)
Կելցե, Լեհաստան
Մասնագիտություներաժիշտ, կիթառահար
Գործիքներակուստիկ կիթառ, ֆլամենկո կիթառ
Գործունեություն2015-այժմ
Կայքmarcinpatrzalek.com

Մարսին Պատցալեկ (լեհ.՝ Marcin Patrzalek, հոկտեմբերի 6, 2000(2000-10-06), Կելցե, Լեհաստան), լեհ ֆինգերսթայլ կիթառահար, կոմպոզիտոր և պրոդյուսեր: Նա հայտնի է ֆինգերսթայլ և հարվածային կիթառի տեխնիկաների միավորումով[1][2][3]: Նա ճանաչում է ձեռք բերել 2015 թվականին՝ հաղթող ճանաչվելով Լեհաստանի տաղանդների իններորդ Must Be The Music նախագծում[4], որի մրցանակը 100,000 լեհական զլոտի էր և հավելյալ 100,000 զլոտի՝ իր երաժշտությունը RMF FM ռադիոկայանում հեռարձակելու համար[5]: Տարածաշրջանում հաջողության հասնելուց հետո նա թողարկեց իր դեբյուտային HUSH ձայնագրությունը: Այստեղ հնչում է նաև Իսաակ Ալբենիսի «Asturias» ստեղծագործության Պատցալեկի հարվածային կիթառի տարբերակը[6], ստեղծագործության տեսանյութը թողարկվել է CandyRat Records լեյբլի միջոցով:

Հետագայում իր առցանց տեսանյութերի շնորհիվ Պատցալեկի ճանաչվածությունը դուրս եկավ լեհական սահմաններից։ Նրա տեսանյութերը հրապարակում էին նաև նշանակալի հրատարակիչները, որոնցից են Metal Hammer-ն ու Classic FM-ը[7]։ Նրա կատարումներից ամենահայտնիներն են Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան, System of a Down-ի «Toxicity»-ն և Պագանինիի «Caprice no. 24»-ը։

2018 թվականից Պատցալեկը հանդիսանում է Ibanez ակուստիկ կիթառների պաշտոնական հավաստագրողը[2][3]։ Նույն տարվա վերջում հաղթել է իտալական Tu Si Que Vales շոուի հինգերորդ եթերաշրջանը, որը հեռարձակում էր Canale 5 հեռուստաալիքը[8]։ Հաղթողին տրվել է €100,000 մրցանակ[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատցալեկը կիթառ սկսել է նվագել 10 տարեկանից` ուսուցիչ Յերժի Պիկորի մոտ[5][10]։ Երկու տարի անց նա սկսեց նվագել ֆլամենկո տեխնիկա` իսպանացի կիթառահար Կարլոս Պինանայի մոտ։ 13 տարեկանում Պատցալեկը սկսեց ակուստիկ կիթառով ֆինգերսթայլ նվագել[2][5]։ Շուտով դա դարձավ Պատցալեկի հիմնական գործիքը և մեկ տարի ինքնակրթությամբ զբաղվելուց հետո նա հաղթեց լեհական Must Be The Music տաղանդների շոուն։ Այս ընթացքում նա սկսեց ստեղծել էլեկտրոնային երաժշտություն, որը համադրում էր կիթառի հետ: Նա նվագում է Ibanez ակուստիկ կիթառների AE900-NT և AVD80-NT մոդելներով։

2016 թվականին հոկտեմբերի 7-ին Պատցալեկը լեհական My Music լեյբլի միջոցով թողարկում է իր դեբյուտային HUSH ալբոմը[11]։ Վերջինս կազմված է տաս մասից․ վեց օրիգինալ երաժշտություն (ակուստիկ կիթառ՝ էլեկտրոնային և նվագախմբային տարրերով), երկու վերարտադրում և երկու ռեմիքս։ Նույն տարվա ընթացքում Պատցալեկը դառնում է International Fingerstyle Competition Guitar Masters-ի ֆինալիստ, իսկ հաջորդ տարի գրավում է առաջին հորիզոնականը International Classical Guitar Joaquin Rodrigo մրցույթում[12]։

2018 թվականին Մարսին Պատցալեկը երկրորդ անգամ է դարձել տաղանդների շոուի հաղթողը։ Հաղթել է նաև Իտալիայի Tu Si Que Vales շոուի հինգերորդ եթերաշրջանը։ Լսումների ժամանակ նա նվագել է Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան և ժյուրիի կողմից ստացել չորս դրական քվե (100%): Ժյուրին սեղմել է «ոսկե կոճակը», որի արդյունքում նա միանգամից հայտնվել է եզրափակիչ փուլում։ Այնտեղ նա կատարել է «Asturias»-ի և Queen-ի «Innuendo» երգերի համադրումը։ Պատցալեկը եզրափակչում մրցել է երեք այլ մասնակիցների հետ և հաղթել` վաստակելով հեռուստադիտողի քվեների 50 տոկոսը[8][9]։

2018 թվականի նոյեմբերի 12-ին Պատցալեկը թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ revAMP անվանմամբ, որտեղ ներառել է իր ամենահայտնի վերարտադրումները։ 2018 թվականի սկզբին թողարկել է իր "Baba Yaga" սինգլը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «This solo guitar arrangement of Beethoven's 5th Symphony is sensational»։ Classic FM (անգլերեն)։ Վերցված է 2018-12-26 
  2. 2,0 2,1 2,2 LTD. HOSHINO GAKKI CO.,։ «Marcin Patrzałek () | Ibanez guitars»։ Վերցված է 2018-10-04 
  3. 3,0 3,1 «Guitar Summit 2018: Acoustic & Electric Party»։ GITARRE & BASS (de-DE)։ 2018-07-26։ Վերցված է 2018-10-21 
  4. «Introducing talented guitarist Marcin Patrzałek»։ Music Crowns (en-US)։ 2017-08-04։ Վերցված է 2018-10-04 
  5. 5,0 5,1 5,2 bilska@echodnia.eu Anna Bilska։ «Chłopak z gitarą rozkochał w sobie całą Polskę. Poznajcie Marcina z Kielc zwycięzcę "Must be the Music" (WIDEO)»։ echodnia.eu (լեհերեն)։ Վերցված է 2018-10-04 
  6. 6,0 6,1 «Marcin Patrzałek»։ Spotify (անգլերեն)։ Վերցված է 2018-10-04 
  7. Marcin Patrzalek (2016-08-11), Marcin Patrzalek - Toxicity (System of a Down) - Solo Acoustic Guitar, https://www.youtube.com/watch?v=uc4gk8NLeFs, վերցված է 2018-10-04 
  8. 8,0 8,1 «Rep»։ rep.repubblica.it։ Վերցված է 2018-12-26 
  9. 9,0 9,1 «Chi è Marcin Patrzalek, vincitore di 'Tu si que vales 2018'»։ Today (իտալերեն)։ Վերցված է 2018-12-26 
  10. «Studium gitary klasycznej w Kielcach – Jerzy Pikor Nauka gry na gitarze. » O szkole»։ sgk-kielce.pl (լեհերեն)։ Վերցված է 2018-10-04 
  11. «Marcin Patrzałek Hush CD»։ mymusicshop.pl (pl-pl)։ Վերցված է 2018-10-21 
  12. Guitar Masters 2016 (2016-11-15), Guitar Masters 2016 - Fingerstyle - Live Stream, https://www.youtube.com/watch?v=BYbhw9W9ShE&t=36616, վերցված է 2018-10-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]