Մարկուս Զուսակ
Մարկուս Զուսակ անգլ.՝ Markus Zusak | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1975[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան և մանկագիր |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ և Engadine High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Գրքի գող, The Underdog?, Fighting Ruben Wolfe?, When Dogs Cry?, The Messenger? և Bridge of Clay? |
Պարգևներ | |
Markus Zusak Վիքիպահեստում |
Մարկուս Զուսակ (անգլ.՝ Markus Zusak, ծնվ. հունիսի 23, 1975[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա[4]), ավստրալիացի գրող, 6 վեպերի հեղինակ, առավել հայտնի է «Գրքի գող» (2006) վեպը, որի մոտիվներով հետագայում նկարահանվել է համանուն ֆիլմը Բրայան Պերսիվալի կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկուսն ավստրալիացի էմիգրանտների 4 երեխաներից կրտսերն է։ Հայրն աշխատում էր որպես ներկարար։ Հարցազրույցներից մեկում Զուսակը պատմել է, որ մինչև մեծանալը, բազմաթիվ պատմություններ է լսել նացիստական Գերմանիայի, Մյունխենի և հրեաների ռմբակոծման մասին, որոնք տեղի են ունեցել գերմանական փոքրիկ քաղաքում, որտեղ այդ ժամանակ ապրել է նրա մայրը։ Բոլոր այս իրադարձությունները ներշնչել են, որ նա գրի «Գրքի գող» վեպը։
Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» և Պիտեր Խեջեսի «Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին» վեպերն ընթերցելուց հետո նա այրվում էր իր սեփական գիրքը գրելու ցանկությամբ։ Մարկուսն սկսել է ստեղծագործել 16 տարեկանից։ Նրա առաջին վեպն էր «The Underdog», որը հրատարակվեց 7 տարի անց։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին իր առաջին վեպի հրատարակման պահից Մարկուս Զուսակն արագորեն դառնում է Ավստրալիայի երիտասարդ ամենահայտնի գրողներից մեկը։ Իր գրքերում Զուսակը պատմում է այլ դժբախտ մարդկանց մասին, ովքեր պայքարում են կյանքի անարդարությունների դեմ՝ փորձելով բարելավել իրենց կենցաղն ու կյանքը։
Վուլֆ եղբայրների մասին երկու վեպերի («Fighting Ruben Wolfe», վեպը լույս է տեսել Միացյալ Նահանգներում «Getting the Girl» վերնագրով) համար ստացած մրցանակներից հետո արժանացավ քննադատների ուշադրությանը, միաժամանակ և Ավստրիայում և ԱՄՆ-ում։ Գրքերը պատմվում են Քեմերոնի կրտսեր եղբոր՝ Ռուբեն Վուլֆի անունից։ Վուլֆ դեռահաս եղբայրներն ապրում են դժվարությամբ։ Նրանց հայրը վիրավորվում է և կորցնում ջրմուղագործի աշխատանքը։ Մայրը աշխատում է որպես հավաքարար, բայց ստացած գումարը բավարար չէ նույնիսկ տարրական կարիքները հոգալու համար։ Դրա համար, երբ վեպի սկզբում Վուլֆ եղբայրներին է մոտենում գործարար և բռնցքամարտի ապօրինի մրցումներ կազմակերպող մեկը, տղաները հնարավորությունը բաց չեն թողնում, առաջարկությունն ընդունում են, որպեսզի լրացուցիչ գումար աշխատեն։
Բացի այս ստեղծագործությունը, Զուսակը գրում է ևս մեկ պատանեկան սիրային վեպ՝ «I Am the Messenger» և իր տված հարցազրույցներից մեկում պատմում է, որ պատրաստվում է գրել ևս մեկ գիրք «Bridge of Clay» վերնագրով։
Մարկուսն ապրում է Սիդնեյում իր կնոջ և դստեր հետ, ով ծնվել է 2006 թվականին։ Նա սիրում է սերֆինգով զբաղվել և ազատ ժամանակ ֆիլմեր դիտել։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 — The Underdog
- 2001 — Fighting Ruben Wolfe
- 2002 — The Messenger (I Am the Messenger)
- 2002 — When Dogs Cry (Getting the Girl)
- 2006 — Գրքի գողը (հայերեն թարգմանվել է 2022 թվականին[9]) / The Book Thief
- 2010 — Bridge of Clay
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 jeugdliteratuur.org
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123286050 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.ala.org/awardsgrants/markus-zusak
- ↑ https://www.librarything.com/bookaward/Kathleen+Mitchell+Award
- ↑ http://web.mnstate.edu/schwartz/natonaljewishbookaward.htm
- ↑ http://www.ala.org/yalsa/booklistsawards/bookawards/printzaward/previouswinners/winners
- ↑ Մարկուս Զուսակ, Գրքի գողը, Ե., Դարակ, 704 էջ։ Թարգմանիչ` Անահիտ Ղազախեցյան։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Զուսակ» հոդվածին։ |
|