Բրայան Պերսիվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Պերսիվալ
Ծնվել էմայիս 1962 (61 տարեկան)
ԾննդավայրԼիվերպուլ, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր և հեռուստառեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 1093053

Բրայան Պերսիվալ (անգլ.՝ Brian Percival), Մեծ Բրիտանիայի կինոռեժիսոր, հայտնի է «Դաունթոնի աբբայություն» և «Հյուսիս և հարավ» հեռուստասերիալներով, նաև Մարկուս Զուսակի հեղինակած «Գրքի գող» վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմով։ Կարիերան սկսել է «Olathe East» ստուդիայում որպես դերասան և ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականին Լիվերպուլում։ 1973-1980 թվականներին ուսանել է Նյու Հայս բազմակողմանի դպրոցում։ 2001 թվականին նրա ինը րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը՝ «Աղջկա մասին» արժանացել է BAFTA մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, նաև այլ մրցանակների տարբեր կինոփառատոնների ժամանակ։ 2010 թվականից աշխատել է «Դաունթոնի աբբայություն» պատմական դրամայի 6 էպիզոդների վրա, որը ցուցադրվել է բրիտանական ITV հեռուստաալիքով։ Այս աշխատանքի շնորհիվ Պերսիվալը 2010 թվականին արժանանում է BAFTA Craft մրցանակին «Լավագույն խաղացող ռեժիսոր» անվանակարգում և 2011 թվականին «Էմմի» կինոմրցանակի «Լավագույն սերիալ և ֆիլմ» անվանակարգում։ 2013 թվականին հայտագրվել է «Էմմի» մրցանակի «Դաունթոնի աբբայություն» հեուստասերիալի 7-րդ սերիայում «դրամատիկ սերալի լավագույն ռեժիսուրայի համար»[2]։ 2013 թվականին Պերսիվալը նկարահանել է «Գրքի գող» ֆիլմը։

Ամուսնացած է սցենարիստ Ջուլի Ռուտերֆորդի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Բնօրինակ վերնագիր Վերնագիրը հայերեն
1971-2012 Masterpiece Theatre Թատերական գլուխգործոց
2000-2003 Clocking Off Աշխատանքային օրվա ավարտ
2003 Pleasureland Հաճույքների կղզի
2004 North & South Հյուսիս և հարավ
2005 ShakespeaRe-Told
2006 The Ruby in the Smoke
2007 The Old Curiosity Shop
2009 Gracie! Գրեյսի
2009 A Boy Called Dad
2010-2012 Downton Abbey Դաունթոնի աբբայություն (7 էպիզոդով)
2013 The Book Thief Գրքի գող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #140023755 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Academy of Television Arts & Sciences». Emmys.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Պերսիվալ» հոդվածին։