Մարկուս Զուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկուս Զուսակ
Markus Zusak at the Book Thief Interview (cropped).jpg
Ծնվել էհունիսի 23, 1975(1975-06-23)[1][2][3][4] (44 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա[1]
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Լեզուավստրալական անգլերեն և անգլերեն
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա[3]
ԿրթությունՆոր Հարավային Ուելսի ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներԳրքի գող և The Underdog?
ՊարգևներՄարգարետ Էդվարդսի մրցանակ Zilveren Zoen? Գերմանական մրցանակ մանկական գրականության բնագավառում և Kathleen Mitchell Award?
Կայքrandomhouse.com/features/markuszusak/

Մարկուս Զուսակ (անգլ.՝ Markus Zusak, ծնվ. հունիսի 23, 1975(1975-06-23)[1][2][3][4], Սիդնեյ, Ավստրալիա[1]), ավստրալացի գրող, 6 վեպերի հեղինակ, առավել հայտնի է «Գրքի գող» (2006) վեպը, որի մոտիվներով հետագայում նկարահանվել է համանուն ֆիլմը Բրայան Պերսիվալի կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուսն ավստրալացի էմիգրանտների 4 երեխաներից կրտսերն է։ Հայրն աշխատում էր որպես ներկարար։ Հարցազրույցներից մեկում Զուսակը պատմել է, որ մինչև մեծանալը, բազմաթիվ պատմություններ է լսել նացիստական Գերմանիայի, Մյունխենի և հրեաների ռմբակոծման մասին, որոնք տեղի են ունեցել գերմանական փոքրիկ քաղաքում, որտեղ այդ ժամանակ ապրել է նրա մայրը։ Բոլոր այս իրադարձությունները ներշնչել են, որ նա գրի «Գրքի գող» վեպը։

Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» և Պիտեր Խեջեսի «Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին» վեպերն ընթերցելուց հետո նա այրվում էր իր սեփական գիրքը գրելու ցանկությամբ։ Մարկուսն սկսել է ստեղծագործել 16 տարեկանից։ Նրա առաջին վեպն էր «The Underdog», որը հրատարակվեց 7 տարի անց։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին իր առաջին վեպի հրատարակման պահից Մարկուս Զուսակն արագորեն դառնում է Ավստրալիայի երիտասարդ ամենահայտնի գրողներից մեկը։ Իր գրքերում Զուսակը պատմում է այլ դժբախտ մարդկանց մասին, ովքեր պայքարում են կյանքի անարդարությունների դեմ՝ փորձելով բարելավել իրենց կենցաղն ու կյանքը։

Aquote1.png Պատմությունները մշտապես ցույց էին տալիս, թե որտեղից եմ ես։ Դժվարությունները, որոնց միջով անցել են իմ ծնողները և նրանց պայքարը նրա համար, որ կառուցեն իրենց կյանքը, ահա այն հավանական հիմքը, որին ես հասել եմ։ Կարծում եմ, առանց պատմության մենք բոլորս դատարկ կլինեինք։
- Հարցազրույցներից մեկի ժամանակ
Aquote2.png


Վուլֆ եղբայրների մասին երկու վեպերի («Fighting Ruben Wolfe», վեպը լույս է տեսել Միացյալ Նահանգներում «Getting the Girl» վերնագրով) համար ստացած մրցանակներից հետո արժանացավ քննադատների ուշադրությանը, միաժամանակ և Ավստրիայում և ԱՄՆ-ում։ Գրքերը պատմվում են Քեմերոնի կրտսեր եղբոր՝ Ռուբեն Վուլֆի անունից։ Վուլֆ դեռահաս եղբայրներն ապրում են դժվարությամբ։ Նրանց հայրը վիրավորվում է և կորցնում ջրմուղագործի աշխատանքը։ Մայրը աշխատում է որպես հավաքարար, բայց ստացած գումարը բավարար չէ նույնիսկ տարրական կարիքները հոգալու համար։ Դրա համար, երբ վեպի սկզբում Վուլֆ եղբայրներին է մոտենում գործարար և բռնցքամարտի ապօրինի մրցումներ կազմակերպող մեկը, տղաները հնարավորությունը բաց չեն թողնում, առաջարկությունն ընդունում են, որպեսզի լրացուցիչ գումար աշխատեն։

Բացի այս ստեղծագործությունը, Զուսակը գրում է ևս մեկ պատանեկան սիրային վեպ՝ «I Am the Messenger» և իր տված հարցազրույցներից մեկում պատմում է, որ պատրաստվում է գրել ևս մեկ գիրք «Bridge of Clay» վերնագրով։

Մարկուսն ապրում է Սիդնեյում իր կնոջ և դստեր հետ, ով ծնվել է 2006 թվականին։ Նա սիրում է սերֆինգով զբաղվել և ազատ ժամանակ ֆիլմեր դիտել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 — The Underdog
  • 2001 — Fighting Ruben Wolfe
  • 2002 — The Messenger (I Am the Messenger)
  • 2002 — When Dogs Cry (Getting the Girl)
  • 2006Գրքի գող (ռուսերեն թարգմանվել է 2007 թվականին, հայերեն չի թարգմանվել) / The Book Thief
  • 2010 — Bridge of Clay

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]