Մարիուշ Կազանա
Մարիուշ Կազանա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1960 |
Ծննդավայր | Բըդգոշչ, Լեհաստան |
Մահացել է | ապրիլի 10, 2010 (49 տարեկան) |
Մահվան վայր | Սմոլենսկ, Ռուսաստան |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ և Zeromski's Lycée? |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Mariusz Kazana Վիքիպահեստում |
Մարիուշ Կազանա (լեհ.՝ Mariusz Kazana, օգոստոսի 5, 1960, Բըդգոշչ, Լեհաստան - ապրիլի 10, 2010, Սմոլենսկ, Ռուսաստան), լեհ քաղաքական գործիչ, դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Վարշավայի համալսարանի իրավագիտության բաժինը։ 1988 թվականից աշխատել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում։
1989-1992 թվականներին եղել է Արտաքին գործերի նախարարության եվրոպական դեպարտամենտի ավագ խորհրդականի պաշտոնում։
1992-1996 թվականներին աշխատել է Փարիզում Լեհաստանի դեսպանատան առաջին քարտուղարի պաշտոնում։
Այնուհետև 1996-1999 թվականներին եղել է Արևմտյան Եվրոպայի ԱԳՆ դեպարտամենտի նախարարի խորհրդական։
1999-2003 թվականներին նորից աշխատել է Փարիզում՝ նախարարի պաշտոնում։
2003-2005 թվականներին ղեկավարել է Լեհաստանի ԱԳՆ Եվրոպական միության դեպարտամենտի համատեղ արտաքին քաղաքականության և անվտանգության բաժինը։
2005-2006 թվականներին եղել է արտաքին քաղաքականության ռազմավարության և պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
2006 դարձել է առաջին բյուրոյի արտաքին ծառայության գլխավոր գործադիր տնօրեն[1]։
2008 թվականի փետրվարի 11-ին նշանակվել է ԱԳՆ դիվանագիտական արարողակարգի տնօրեն[2]։
Մահացել է 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ նախագահական ինքնաթիռի ավիավթարից։ Փորձագետները պարզել են, որ Մարիուշ Կազանան աղետից առաջ եղել է օդաչուների խցիկում և նրանց հետ խոսել է վայրէջքի մասին[3]։
2010 թվականի ապրիլի 20-ին հուղարկավորվել է Վարշավայի Պովոնզկի զինվորական գերեզմանատանը։
Տիրապետել է ֆրանսերենի և անգլերենի։ Ունեցել է լեհ-ֆրանսիական հարաբերությունների թեմատիկայի վերաբերյալ հրապարակումներ։
Ամուսնացած է եղել, ունեցել է չափահաս դուստր։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի Վերածննդի շքանշանի սպայական խաչ (2010 թվական, հետմահու)[4]։
- Լեհաստանի ԱԳՆ Պատվո նշան «Bene Merito» (2010 թվական, հետմահու)[5]։
- Պորտուգալիայի պատվո շքանշանի Մեծ խաչի ասպետ(2008)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Список пассажиров разбившегося самолета
- ↑ Вторым посторонним лицом в кабине Ту-154 был Мариуш Казана
- ↑ Pochowano kolejne ofiary Արխիվացված 2010-04-23 Wayback Machine(լեհ.)
- ↑ Официальное сообщение о награждении Արխիվացված 2013-10-24 Wayback Machine(լեհ.)
- ↑ Некролог на сайте МИД Польши(լեհ.)
- ↑ Указ о награждении(պորտ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիուշ Կազանա» հոդվածին։ |