Jump to content

Մարիանո Ռոկե Ալոնսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիանո Ռոկե Ալոնսո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1791(1791-08-07)
ԾննդավայրCapiatá, Central Department, Պարագվայ
Մահացել է1853
Մահվան վայրYbytimí, Paraguarí Department, Պարագվայ
Քաղաքացիություն Պարագվայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և զինվոր
Զբաղեցրած պաշտոններՊարագվայի նախագահ
 Mariano Roque Alonso Վիքիպահեստում

Մարիանո Ռոկե Ալոնսո Ռոմերո, (իսպ.՝ Mariano Roque Alonso Romero), պարագվայցիռազմական և քաղաքական գործիչ։

Լինելով Պարագվայի բանակի ղեկավարը, 1841 թ. փետրվարի 9-ից գլխավորել է Ռազմական խունտան, որը կազմավորվել է պարագվայի Գերագույն ցմահ դիկտատոր Խոսե Գասպար Ռոդրիգես դե Ֆրանսիայի մահից հետո։ 1841 թ. մարտի 14-ին Ալոնսո Ռոմերոն և Ֆրանսիայի զարմիկ Կարլո Անտոնիո Լոպեսը միասին ընտրվեցին կոնսուլներ 3 տարով։ Ժամկետի ավարտից հետո 1844 թ. մարտի 13-ին Լոպեսը իրեն հայտարարեց Պարագվայի առաջին նախագահ դիկտատորի լիազորություններով, իսկ Ալոսո Ռոմերոն հեռացավ քաղաքական կյանքից։

Ալոսո Ռոմորոյի պատվին կոչվել է Պարագվայի Կենտրոնական մարզում գտնվող քաղաքներից մեկը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Ռոկե Ալոնսո» հոդվածին։