Մարիա Վասիլևա
Մարիա Վասիլևա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Սմոլենսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 14, 1957[1][2][4] (73 տարեկան) |
Մահվան վայր | Նոժան սյուր Մարն, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Académie de La Palette? |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, բեմանկարիչ և puppet designer |
Ոճ | կուբիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն[5] և տիկնիկագործություն[5] |
Ուսուցիչ | Անրի Մատիս |
Marie Vassilieff Վիքիպահեստում |
Մարիա Վասիլևա (ռուս.՝ Мария Ивановна Васильева, փետրվարի 12, 1884[1][2][3][…], Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1957[1][2][4], Նոժան սյուր Մարն, Ֆրանսիա), ռուս նկարչուհի։ 23 տարեկան հասակում տեղափոխվել է Փարիզ և դարձել Մոնպառնասի գեղարվեստական համայնքի անբաժանելի մասը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Պետերբուրգի մասնավոր գեղարվեստական դպրոցում։ Թոշակի շնորհիվ 1907 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ հաճախում է Անրի Մատիսի ստուդիա, հաճախում է նաև «La Palette» ակադեմիա։ 1912 թվականին Մոնպարնասի իր արվեստանոցում կազմակերպում է «Ազատ ռուսական ակադեմիան», այնուհետև «Academie Vassilieff»-ը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում եղել է բուժքույր ֆրանսիական Կարմիր խաչում։ 1915-1918 թվականներին Վասիլևան իր արվեստանոցում հիմնել էր էժան ճաշարան («Cantine des artistes»), որտեղ 1998 թվականին ստեղծվել է Մոնպարնասի թանգարանը[6]։ 1916 թվականից սկսել է ստեղծել գրոտեսկային տիկնիկներ Գեզա Բլատտների թատրոնի համար։ Պատերազմից հետո ստեղծել է Ռ. Դե Մարեի շվեդական բալետի բեմական սցենարը։ Մարիա Վասիլևայի ստեղծագործությունները ցուցադրվում էին Փարիզյան աշնանային ցուցասրահներում և Անկախների ցուցասրահում։ Ստեղծել է որմնանկարներ «Café de la Coupole»-ում։ 1930 թվականին փոխադրվում է Ֆրանսիայի հարավ։ 1938 թվականից բնակվել է Կան-սյուր-Մերում։ 1946 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վասիլևան վերադառնում է Փարիզ։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել է Նոժան-սյուր-Մարնի նկարիչների ծերանոցում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա մահից հետո Մարիա Վասիլևայի նախկին արվեստանոցում ստեղծվում է Մոնպարնասի թանգարանը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին Մարիան և Մաքս Ժակոբը Վասիլևայի արվեստանոցում կազմակերպում են երեկո Ժորժ Բրակի պատվին, որը նոր էր վերադարձել պատերազմից (նա վիրավորվել էր և զորացրվել)։ Մոդիլիանին, ով ներկայացել էր երկոյին առանց հրավերի, գտնում է իր նախկին ընկերուհուն` գրող Բեատրիս Հաստինգսին (որից նա բաժանվել էր 1916 թվականին) ընկերախմբում, հանդիպում է նրա սիրեցյալ Ալֆրեդո Պինին։ Մոդելյանին (ով, ինչպես հայտնի է, խիստ հարբում էր) վիճաբանություն է հրահրում և Պինը հանում է ատրճանակը։ Վասիլևան այդ ժամանակ Մոդելյանին դուրս է հրավիրում, բայց այդ տեսարանը նկարում է[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «(фр.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «…биографы Васильевой описывают живописные подробности вечеринок, собиравшихся в мастерской на авеню дю Мэн, собиравших весь цвет тогдашней парижской артистической жизни». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Васильева Мария Ивановна Արխիվացված 2010-01-14 Wayback Machine
- Васильева Мария Ивановна Արխիվացված 2017-05-27 Wayback Machine
- Marie Vassilieff
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Վասիլևա» հոդվածին։ |
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Սմոլենսկ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 1957 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուս արվեստագետներ
- Ռուս բեմանկարիչներ
- Ռուս նկարչուհիներ
- Ռուս քանդակագործներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Ֆրանսիացի նկարչուհիներ