Մոնպարնասի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնպարնասի թանգարան
Marie VStudio.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ
Հիմնադրված է1998
Կոորդինատներ: 48°50′36″ հս․ լ. 2°19′15″ ավ. ե. / 48.84333° հս․. լ. 2.32083° ավ. ե. / 48.84333; 2.32083
Կայքmuseedumontparnasse.net

Մոնպարնասի թանգարան (ֆր.՝ Musée du Montparnasse), թանգարան Փարիզի Մոնպառնաս 15-րդ թաղամասում` 21 Avenue du Maine հասցեում: Հիմնադրվել է 1998 թվականին նկարչուհի Մարիա Վասիլևայի արվեստանոցի տեղում: 2013 թվականի սեպտեմբերի 31-ին թանգարանը փակվել է[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1998 թվականի մայիսի 28-ին: Տեղակայված է եղել 1900-ական թվականների սկզբի պատմական պահպանվող տարածքում` ռուս նկարչուհի Մարիա Վասիլևայի արվեստանոցի տեղում: Հասարակական հիմունքներով թանգարանը հիմնադրել են Ռոջերը Պիկը և Ժան-Մարի Դրոն:

Թանգարանն այցելուներին ներկայացրել է ամբողջ աշխարհից Մոնպարնաս եկած նկարիչների կյանքն ու ստեղծագործությունները սկսած 20-րդ դարից, ինչպես նաև կազմակերպել է Մոնպարնասի նկարիների աշխատանքների ցուցադրություններ:

Տարիներ շարունակ, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում Մարիա Վասիլևան գրանցված իր մասնավոր ակումբն օգտագործել է որպես արվեստագետների համար ճաշարան, որտեղ այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Ամեդեո Մոդիլիանին, Խայիմ Սուտինը, Պաբլո Պիկասոն և այլք, տրամադրել են էժան սնունդ և ըմպելիք [2]:

Որոշ ժամանակ անց այն դարձավ շատերի համար համախմբման վայր, և 1913 թվականին Վասիլևայի ճաշարանը այնպիսի ճանաչում էր գտել, որ նկարիչ, քանդակագործ և կինոռեժիսոր Ֆերնան Լեժեն Ժամանակակից արվեստի թեմայով երկու դասախոսություններ տվեց այնտեղ:

Որպես անդամակցության ծրագրի մաս` թանգարանն առաջարկում էր ամիսը մեկ անգամ երեկոյան հանդիպում, որտեղ անդամները հավաքվում էին և վայելելում տարբեր մշակութային միջոցառումներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Musée du Montparnasse Shut by the City of Paris»։ Artnet News։ January 26, 2015։ Վերցված է 6 July 2016 
  2. «Musée du Montparnasse»։ Արխիվացված օրիգինալից-ից 31 December 2014-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]