ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1970)։ 1961 թվականին ավարտել է Քիշնևի կոնսերվատորիան (Ս․ Լ․ Զարիֆյանի դասարան)։ 1965–1967 թվականին կատարելագործվել է ՄիլանիԼա Սկալա թատրոնում (Իտալիա)[5]։ Մոլդովական օպերայի և բալետի թատրոնում կատարել է մի շարք դերերգեր ռուս, եվրոպական և մոլդավական կոմպոզիտորների օպերաներում։ Չիո Չիոսանի դերերգի լավագույն կատարման միջազգային մրցույթում (1967, Ճապոնիա) արժանացել է առաջին մրցանակի[6]։ Մոլդովական ԱՍՏ–ի պետական մրցանակի (1968) և ՍմՀմ պետական մրցանակի (1974) դափնեկիր էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 436)։