Մարի Քոլվին
Մարի Քոլվին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1956[1] |
Ծննդավայր | Օյսթեր Բեյ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 22, 2012[2] (56 տարեկան) |
Մահվան վայր | Հոմս, Սիրիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան և Oyster Bay High School? |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | The Sunday Times? |
Ամուսին | Juan Carlos Gumucio? |
Պարգևներ և մրցանակներ |
Մարի Քեթրին Քոլվին (անգլ.՝ Marie Catherine Colvin, հունվարի 12, 1956[1], Օյսթեր Բեյ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 22, 2012[2], Հոմս, Սիրիա), ամերիկացի լրագրող, բրիտանական The Sunday Times պարբերականի արտասահմանյան թղթակից[4] 1985 թվականից մինչև իր մահը. Քոլվինը զոհվել է Սիրիայում, Հոմսի պաշարման ժամանակ։
Նրա մահից հետո Սթոունի Բրուք համալսարանը նրա պատվին հիմնել է Մարի Քոլվին միջազգային լրագրության կենտրոնը։ Նրա ընտանիքը ևս հիմնել է Մարի Քոլվինի հիշատակի հիմնադրամը, որի նպատակն է նվիրաբերություններ կատարել` ի պատիվ Մարիի մարդասիրության[5]։ 2016 թվականի հուլիսին Քոլվին ընտանիքի ներկայացուցիչները դատի են տվել Սիրիայի կառավարությանը` պնդելով, որ նրանք ապացույցներ ունեն առ այն, որ Սիրիայի կառավարությունն է պատվիրել նրա սպանությունը, ինչի արդյունքում 2019 թվականի սկզբին Սիրիայի կառավարությունը մեղավոր է ճանաչվել լրագրողի սպանության համար, և Քոլվինի ընտանիքին տրվել է 302 միլիոն դոլար փոխհատուցում[6]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Քոլվինը ծնվել է Աստորիայում, Քուինսում, Նյու Յորքում և մեծացել է Արևելյան Նորվիչում, Օյսթեր Բեյ քաղաքում (Նասաու շրջան, Լոնգ Այլենդ)։ Նրա հայրը, Ուիլյամ Ջ. Քոլվինը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ծովային հետևակի վետերան էր և Նյու Յորքի պետական դպրոցների անգլերենի ուսուցիչ։ Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել դեմոկրատների վարած քաղաքականությանը Նասաուում։ Մայրը` Ռոզմարի Մարրոն Քոլվինը, Լոնգ Այլենդի պետական դպրոցների դպրոցական խորհրդատու էր։ Ուներ երկու եղբայր և երկու քույր` Վիլյամը, Մայքլը, Էյլինը և Քեթրինը[7]։ 1974 թվականին ավարտել է Օյսթեր Բեյի միջնակարգ դպրոցը[8]։ Ավագ դպրոցի առաջին տարիներն անցկացրել է արտասահմանում` մասնակցելով փոխանակման ծրագրի Բրազիլիայում և հետագայում ընդունվել է Եյլի համալսարան։ Եղել է մարդաբանության ոլորտի մասնագետ, սակայն նաև դասընթաց է անցել Պուլիցերյան մրցանակակիր գրող Ջոն Հերսիի հետ։ Սկսել է գրել նաև Yale Daily News ուսանողական թերթի համար, և «որոշել է լրագրող դառնալ», ինչպես ասել է նրա մայրը։ 1978 թվականին ավարտել է համալսարանը` մարդաբանության ոլորտի բակալավրի աստիճանով[9][10]։ Եյլի համալսարանում սովորելու ժամանակ Քոլվինը հայտնի էր որպես ուժեղ անհատականություն և շատ արագ հայտնի է դարձել կամպուսում որպես «աղմուկ ստեղծող»[11]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլվինը որոշ ժամանակ աշխատել է Նյու Յորքի արհմիությունում` մինչև Եյլի համալսարանն ավարտելուց մեկ տարի անց United Press International (UPI) լրատվական գործակալությունում լրագրողական կարիերան սկսելը[12]։ Նախ աշխատել է գործակալության Թրենթոնի բաժնում, այնուհետև` Նյու Յորքում ու Վաշինգտոնում։ 1984 թվականին Քոլվինը նշանակվել է UPI-ի փարիզյան բյուրոյի համակարգող, այնուհետև 1985 թվականին տեղափոխվել է The Sunday Times[13]:
1986 թվականից եղել է թերթի թղթակիցը Մերձավոր Արևելքում, իսկ 1995 թվականից` արտաքին գործերի թղթակիցը։ 1986 թվականին նա առաջին անգամ հարցազրույց է վերցրել Լիբիայի ղեկավար Մուամմար ալ-Կադդաֆիից` «Էլդորադոյի կիրճի գործողությունից» հետո[14]։ Կադդաֆին այդ հարցազրույցում ասել է, որ ինքը տանն է եղել, երբ ամերիկյան ինքնաթիռները հրթիռակոծում էին Տրիպոլին 1986 թվականի ապրիլին, և որ ինքն օգնել է փրկել կնոջն ու երեխաներին, երբ «տունը մեր շուրջը փլվում էր»։ Կադդաֆին նաև ասել է, որ ԱՄՆ-ի ու Լիբիայի միջև հաշտությունն անհնար էր, քանի դեռ Ռեյգանը գտնվում է Սպիտակ տանը։ «Ես նրան (Ռոնալդ Ռեյգանին) ասելիք չունեմ, ասել է նա,- քանի որ նա խելագար է։ Նա հիմար է։ Նա իսրայելական շուն է»։
1988 թվականին Քոլվինը հայտնվել է Channel 4 ալիքի After Dark հաղորդմանը` Անտոն Շամասի, Ջերալդ Քաուֆմանի, Մոշե Ամիրավի, Նադիա Հիջաբի և այլոց հետ։
Մասնագիտանալով Մերձավոր Արևելքում` նա նաև լուսաբանել է Չեչնիայի, Կոսովոյի, Սիերա Լիոնեի, Զիմբաբվեի, Շրի Լանկայի և Արևելյան Թիմորի հակամարտությունները։ 1999 թվականին Արևելյան Թիմորում նրան է վերագրվել Ինդոնեզիայից աջակցություն ստացող ուժերի կողմից շրջափակված համալիրում 1500 կանանց ու երեխաների փրկությունը։ Հրաժարվելով լքել նրանց` լրագրողը մնացել է ՄԱԿ-ի ուժերի կազմում և իր թերթում ու հեռուստատեսությամբ շարունակել է լուսաբանել իրադարձությունները։ Նրանք տարհանվել են չորս օր անց։ Նա Կոսովոյում ու Չեչնիայում կատարած լուսաբանումների համար արժանացել է Միջազգային կանանց մեդիա հիմնադրամի Արիություն` լրագրության մեջ մրցանակին[15][16][17]։ Նա սցենարներ է գրել մի շարք ֆիլմերի համար և եղել է դրանց համապրոդյուսերը։ Ֆիլմերից է «Արաֆաթը։ Առասպելից այն կողմ, BBC-ի համար»[18]։ 2005 թվականին ներկայացվել է Bearing witness ֆիլմում։
2001 թվականի ապրիլի 16-ին Քոլվինը կորցրել է ձախ աչքի տեսողությունը Շրի Լանկայի բանակի կողմից արձակված նռնականետի պայթյունից, երբ անցնում էր Թամիլ Իլամի ազատագրման վագրերի կողմից վերահսկվող տարածքներից դեպի կառավարության կողմից վերահսկվող տարածքներ. դրանից հետո նա աչքի վրա վիրակապ էր կրում[19][20]։
Նրա վրա հարձակվել են Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմը լուսաբանելիս անգամ «լրագրող, լրագրող» կանչից հետո[21][22][23][24]։ Նա Channel 4 News-ի Լինդսի Հիլսումին ասել է, որ չարագործը «գիտեր, թե ինչ է անում»[25]։ Չնայած լուրջ վնասվածքներին` Քոլվինը, որն այդ ժամանակ 44 տարեկան էր, կարողացել է 3000 բառանոց հոդված գրել և հասցնել վերջնաժամկետին[26]։ Նա իր թամիլ ուղեկցողների հետ ավելի քան 30 մղոն է անցել Վաննիի ջունգլիներով, որպեսզի խուսափի կառավարական զորքերից. նա հայտնել է թամիլյան հյուսիսային շրջանի հումանիտար աղետի մասին, այդ թվում նշելով կառավարության կողմից պարենի, դեղերի շրջափակման և պատերազմի 6 տարիների ընթացքում արտասահմայան լրագրողների մուտքի խոչընդոտների մասին[24][25]։ Ավելի ուշ Քոլվինը հետտրավմատիկ սթրեսային խանգարում է տարել, որի պատճառով հոսպիտալացվել է։ Նա նաև Շրի Լանկայի պատերազմի վերջին օրերի վկան ու միջնորդն է եղել և հաղորդել է այդ փուլում թամիլների հանդեպ իրականացվող ռազմական հանցագործությունների մասին[24]։ Նրա վիրավորումից մի քանի օր անց Շրի Լանկայի կառավարությունը հայտարարել է, որ թույլ կտա արտասահմանցի լրագրողներին լինել ապստամբների կողմից վերահսկվող գոտիներում։ Կառավարության տեղեկատվության վարչության տնօրեն Արիա Ռուբասինգհեն հայտարարել է, որ «լրագրողները կարող են գալ, մենք նրանց չենք արգելի այդտեղ գտնվել, սակայն նրանք պետք է լիովին գիտակցեն ու ընդունեն իրենց կյանքին սպառնացող վտանգը»[27]։
2011 թվականին, երբ նա լուսաբանել է «Արաբական գարունը» Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում, նրան առաջարկել են ևս մեկ անգամ հարցազրույց վերցնել Կադաֆֆիից երկու այլ լրագրողների հետ, որոնց կարող էր ինքն առաջարկել։ Պատերազմի սկսվելուց հետո Կադաֆֆիի հետ առաջին հարցազրույցին Քոլվինն իր հետ վերցրել է ABC-ի լրագրող Քրիստիան Ամանպուրին[28] և BBC News-ի լրագրող Ջերեմի Բոուէնին[29]։ Քոլվինը նշել է, որ կարևոր է լույս սփռել «մարդկության վրա` ծայրահեղ անտանելի իրավիճակներում», հայտարարելով. «Իմ աշխատանքը վկայելն է։ Ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ ինքնաթիռ է հենց նոր հրթիռակոծել գյուղը և արդյոք կրակել են 120 թե 155 մմ-անոց հրետանուց»։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլվինը երկու անգամ ամուսնացել է լրագրող Պատրիկ Բիշոփի հետ. երկու ամուսնությունն էլ ավարտվել են բաժանությամբ։ Նա ամուսնացել է նաև բոլիվիացի լրագրող Խուան Կառլոս Գուկումիոյի հետ, որը Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Բեյրութում El País իսպանական թերթի թղթակիցն էր։ Գուկումիոն կյանքն ավարտել է ինքնասպանությամբ 2002 թվականի փետրվարին, Բոլիվիայում, դեպրեսիայի և ալկոհոլիզմի խնդիրների պատճառով։
Քոլվինն ապրել է Համմերսմիթում, Լոնդոնի Վեսթ արվարձանում[30]։
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարին Քոլվինը մուտք է գործել Սիրիա մոտոցիկլետի հետևի նստատեղին նստած` արհամարհելով Սիրիայի կառավարության փորձերը` առանց թույլտվության արտասահմանցի լրագրողների մուտքն ու նրանց կողմից սիրիական քաղաքացիական պատերազմը լուսաբանելն արգելելու վերաբերյալ։ Քոլվինը տեղակայվել է Հոմս քաղաքի Բաբա Ամր շրջանում, և նրա վերջին հեռարձակումը եղել է փետրվարի 21-ի երեկոյան, որը հեռարձակվել է BBC, Channel 4, CNN և ITN News ալիքներով, արբանյակային հեռախոսով[30]։ Նա պատմել է Հոմսի փողոցներում քաղաքացիական շինությունների ու մարդկանց վրա սիրիական ուժերի կողմից վարվող «անխիղճ» կրակի մասին։ Անդերսոն Հեյս Քուփերի հետ զրույցի ժամանակ Քոլվինը Հոմսի ռմբակոծությունն անվանել է այն վատթարագույն հակամարտությունը, որը նա երբևէ ապրել է[31]։
Քոլվինը մահացել է ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օչլիկի հետ։ Սիրիական կառավարության կողմից իրականացված դիահերձման արդյունքում պարզ է դարձել, որ Մարի Քոլվինը սպանվել է «ինքնաշեն պայթուցիկով, որը լիքն էր մեխերով»[32]։ Սիրիական կառավարությունը պնդում է, որ պայթուցիկը տեղադրվել էր 2012 թվականի փետրվարի 22-ին, ահաբեկիչների կողմից, երբ նրանք դուրս են վազել ԶԼՄ-ների համար նախատեսված շենքից, որը ռմբակոծում էր սիրիական բանակը[22][33][34]։ Այս պնդումը հերքվել է լրագրող Պոլ Կոնրոյի կողմից, որը եղել էր Քոլվինի ու Օչլիկի հետ ու վերապրել էր հարձակումը։ Կոնրոյը հիշել էր, որ Քոլվինն ու Օչլիկը փաթեթավորում էին իրենց սարքավորումները, երբ սիրիական հրետանին հարվածել է իրենց մեդիա կենտրոնին[35]։
Լրագրող Ժան Պիեռ Պերենն ու այլ աղբյուրներ նշել են, որ շինությունը հարձակման է ենթարկվել սիրիական բանակի կողմից. նույնականացումն արվել է արբանյակային ազդանշանների օգնությամբ[36][37]։ Նրանց թիմը քննարկել է դուրս գալու ռազմավարությունը դրանից մի քանի ժամ առաջ[25]։
2012 թվականի փետրվարի 22-ին Հոմսի բնակիչները փողոցներում ողբում էին Քոլվինի ու Օչլիկի մահը։ Քոլվինի հիշատակը հարգել են նաև մեդիաարդյունաբերության մեջ և քաղաքական աշխարհում[38][39]։
Քոլվինի անձնական իրերն իր հետ էին։ Դրա մեջ էր մտնում ուսապարկն իր պարունակությամբ և 387 թերթ ձեռագիրը, որը գրել էր նրա վաղեմի ընկեր Ջերալդ Ուիվերը։ Քոլվինի քույրը` Քեփլին Քէթ Քոլվինը, The Sunday Times-ի արտասահմանյան բաժնի այդ ժամանակվա խմբագիր Շոն Ռայանի հետ օգնել են հրատարակել այդ գիրքը[40][41]։
2012 թվականի մարտի 12-ին Նյու Յորք նահանգի Օյսթեր Բեյում տեղի է ունեցել Քոլվինի հուղարկավորությունը, որին ներկա է եղել 300 հոգի, այդ թվում` նրա ընտանիքը, ընկերներն ու նրա հրապարակումների հետևորդները[42]։ Նրան դիակիզել են և նրա աճյունափոշու մի մասը ցանել են Լոն Այլենդում, իսկ մյուս մասը` լցրել Թեմզայի վրա, նրա վերջին տան մոտ[43]։
2016 թվականի հուլիսին Քէթ Քոլվինը դատի է տվել Սիրիական Արաբական Հանրապետությանը` քրոջ սպանության համար, պնդելով, որ ինքն ապացույցներ է ձեռք բերել առ այն, որ Սիրիայի կառավարությունն ուղղակի հրահանգել է սպանել Քոլվինին[44]։ 2018 թվականի ապրիլին սկսել են քննվել նրա ընտանիքի կողմից ներկայացրած փաստաթղթերը[45]։ 2019 թվականի հունվարին ամերիկյան դատարանը որոշել է, որ Սիրիայի կառավարությունը պատասխանատվություն է կրում Քոլվինի մահվան համար և հանձնարարել է վճարել 300 միլիոն դոլար` որպես փոխհատուցում։ Որոշման մեջ նշվել է, որ Քոլվինին «հատուկ հետապնդել են` իր մասնագիտության պատճառով, որպեսզի ստիպեն լռել նրանց, ով հաղորդում է երկրում աճող ընդդիմադիր շարժման մասին։ Իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների սպանությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ այդպիսի իրադարձությունների լուսաբանման վրա ամբողջ աշխարհում։ Ամերիկայի քաղաքացուհու նպատակային սպանությունը, ում համարձակ աշխատանքը ոչ միայն նշանակալի էր, այլև կենսականորեն անհրաժեշտ` պատերազմական գոտիներն ու առհասարակ պատերազմն ընկալելու համար, վրդովեցուցիչ է, այդ պատճառով արդարացված է տուգանքը պատասխանատվությունը կրող պետության հանդեպ»[46][47]։
2018 թվականին թողարկվել է Քոլվինի կյանքի վրա հիմնված «Մասնավոր պատերազմ» ֆիլմը, որի ռեժիսորն է Մեթյու Հեյնեմանը, իսկ սցենարի հեղինակը` Արաշ Ամելը։ Քոլվինի դերը մարմնավորել է Ռոզամունդ Փայկը։ ֆիլմը հիմնված է 2012 թվականին Մարի Բրեների կողմից Vanity Fair պարբերականում տպագրած Marie Colvin’s Private War հոդվածի վրա[48][49][50][51][52]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000` Տարվա լրագրող, Արտասահմանյան մամուլի ասոցիացիա
- 2000` Արիություն լրագրության մեջ, Կանանց միջազգային մեդիա հիմնադրամ
- 2001` Տարվա արտասահմանյան թղթակից, British Press Awards
- 2009` Տարվա արտասահման թղթակից, British Press Awards
- 2012` Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակ, (RAW in WAR)
- 2012` Տարվա արտասահմանյան թղթակից, British Press Awards
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1031904646 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Recalling Her Determined Daughter, a Journalist Killed in Syria
- ↑ https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
- ↑ «Witnesses: Libyan government forces shelling civilian areas of Misrata». cnn.com. 2011 թ․ ապրիլի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Marie Colvin "A Woman of Valor"». Long Island Community Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Syria found liable for US reporter's death». BBC. 2019 թ․ հունվարի 31.
- ↑ Ramos, Víctor Manuel (2012 թ․ մարտի 5). «Marie Colvin's body due back on Long Island Tuesday». Newsday. Long Island. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին. «Born in Astoria, Queens, Colvin, 56, grew up in East Norwich and attended high school in Oyster Bay.»
- ↑ Ramos, Víctor Manuel; Murphy, William (2012 թ․ մարտի 12). «Marie Colvin funeral draws hundreds of mourners». Newsday. Long Island. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Journalist Killed in Syria Attended Yale». NBC Connecticut. 2012 թ․ փետրվարի 22.
- ↑ Sisgoreo, Daniel (2012 թ․ փետրվարի 22). «Colvin '78 killed in Syria». Yale Daily News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Foreign correspondent, Yale alum killed on assignment». Yale Daily News. 2012 թ․ փետրվարի 23.
- ↑ Ricchiardi, Sherry (2000-04). «Highway to the Danger Zone». American Journalism Review. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Barron, James (2012 թ․ փետրվարի 22). «Recalling Her Determined Daughter, a Journalist Killed in Syria». The New York Times.
- ↑ Miller, Judith God has Ninety-Nine Names: Reporting from a Militant Middle East. — New York: Simon and Schuster, 1997. — С. 232. — ISBN 0-684-83228-3
- ↑ Karppi, Dagmar Fors. «Woman Journalist Gets Her Story: In Spite of Grenade Attack, Marie Colvin Files Her Report». Anton News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Walford, Charles (2012 թ․ փետրվարի 22). «Veteran Sunday Times journalist Marie Colvin 'killed in heavy shelling in Syria' just hours after broadcast on ITN News At Ten». Mail Online. London, UK. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Spillius, Alex (2012 թ․ փետրվարի 22). «Marie Colvin killed in Syria: life and times of distinguished war correspondent». The Daily Telegraph. London, UK. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Fatima, Nazish (2012 թ․ փետրվարի 22). «Death of Marie Colvin, American journalist of war». AllVoices.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Peter Popham: Prabhakaran talked of peace. But the man I met was». independent.co.uk. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «War photographer Paul Conroy on working with Marie Colvin, the formidable journalist killed in Syria». independent.co.uk. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Hodgson, Jessica (2001 թ․ ապրիլի 18). «Sunday Times journalist may lose sight». The Guardian. London, UK.
- ↑ 22,0 22,1 Wardrop, Murray (2012 թ․ փետրվարի 22). «Syria: Sunday Times journalist Marie Colvin 'killed in Homs'». The Daily Telegraph. London, UK. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Walt, Vivienne Syria: War Reporter Marie Colvin and Photographer Rémi Ochlik Are Killed(անգլ.) // Time : magazine. — 2012. Архивировано из первоисточника 22 փետրվարի 2012.
- ↑ 24,0 24,1 24,2 Colvin, Marie (2009 թ․ մայիսի 25). «Slain Tamil chiefs were promised safety». The Australian. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 Hilsum, Lindsey (2012 թ․ փետրվարի 22). «My friend, Marie Colvin». World News Blog. Channel 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Colvin, Marie (2009 թ․ մայիսի 24). «Tigers begged me to broker surrender». The Sunday Times. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Sri Lanka To Allow Press Into Areas». Associated Press. 2001 թ․ ապրիլի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Amanpour, Christiane (2011 թ․ մարտի 1). «Col Gaddafi 'brushed off the international pressure'». ABC News.
- ↑ Bowen, Jeremy (2011 թ․ մարտի 1). «Col Gaddafi 'brushed off the international pressure'». BBC News.
- ↑ 30,0 30,1 Walford, Charles; Ramdani, Nabila (2012 թ․ փետրվարի 22). «Veteran American war reporter Marie Colvin killed when Syrian army shells media center just hours after her last TV broadcast». The Daily Mail. London, UK. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Video: Marie Colvin's last call to CNN». CNN. 2012 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Syrie – La vérité sur la mort de la journaliste américaine Marie Colvin». Algeria ISP (French). 2012 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «'Foreign journalists killed' in Homs shelling». Al Jazeera. 2012 թ․ փետրվարի 22. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Veteran war reporter Marie Colvin killed in Syria». Channel 4. UK. 2012 թ․ փետրվարի 22. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Wood, Paul (2016 թ․ հուլիսի 9). «Marie Colvin's Family Blames Assad for Her Death». The Daily Beast. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Priest, Dana (2016 թ․ հուլիսի 9). «War reporter Marie Colvin was tracked, targeted and killed by Assad's forces, family says». The Washington Post. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Ramdani, Nabila; Allen, Peter (2012 թ․ փետրվարի 22). «Marie Colvin: Britain summons Syria ambassador over killing». The Daily Telegraph. London, UK. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Syrian activists pay tribute to journalists Marie Colvin and Remi Ochlik killed in Homs». The Daily Telegraph. London, UK. 2012 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Tributes paid to Sunday Times reporter Marie Colvin». BBC News. 2012 թ․ փետրվարի 22. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
- ↑ Maughan, Philip Marie Colvin: her Yale sweetheart remembers(անգլ.) // New Statesman[en] : magazine. — 2015.
- ↑ Copps, Alan (2015 թ․ փետրվարի 22). «Book boost to Colvin fund». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Walters, Joanna (2012 թ․ մարտի 12). «Marie Colvin: mourners say farewell to 'talented, compassionate' war reporter». The Guardian. London, UK. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Marie Catherine Colvin (1956-2012) - Find a Grave-gedenkplek
- ↑ «War reporter Marie Colvin was tracked, targeted and killed by Assad's forces, family says». The Washington Post. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Syria 'assassinated reporter Marie Colvin'». BBC News. 2018 թ․ ապրիլի 10.
- ↑ correspondent, Owen Bowcott Legal affairs (2019 թ․ հունվարի 31). «US court finds Assad regime liable for Marie Colvin's death in Syria». The Guardian.
- ↑ «Series 2, Episode 16: Paul Conroy». Channel 4 News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Carey, Matthew (2017 թ․ դեկտեմբերի 22). «Director Matthew Heineman On His Oscar-Shortlisted Doc 'City Of Ghosts': "The Hardest Film I've Made By Far"». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Galuppo, Mia (2017 թ․ նոյեմբերի 21). «Tom Hollander Joins Rosamund Pike in 'A Private War'». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ N'Duka, Amanda (2017 թ․ նոյեմբերի 21). «Tom Hollander Enlists In 'A Private War'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Mudano, Mike (2018 թ․ հունվարի 18). «Stanley Tucci Joins Rosamund Pike in Forthcoming Biopic A Private War». Paste (magazine). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Brenner, Marie (2012-08). «Marie Colvin's Private War». vanityfair.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Leith, Denise Bearing Witness: The Lives of War Correspondents and Photojournalists. — Random House Australia[en], 2004. — С. 92f. — ISBN 1-74051-260-X
- Mills, Eleanor Marie Colvin, 1957– // Cupcakes and Kalashnikovs: 100 Years of the Best Journalism by Women. — London, UK: Constable, 2005. — С. 152f. — ISBN 1-84529-165-4
- Hilsum, Lindsey In Extremis: The Life and Death of the War Correspondent Marie Colvin. — Farrar, Straus & Giroux[en], 2018. — С. 400. — ISBN 9780374175597
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- mariecolvin.org
- Colvin, Marie (2012 թ․ փետրվարի 19). «Final dispatch from Homs, the battered city». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
- Nordland, Rod; Cowell, Alan (2012 թ․ փետրվարի 22). «Two Western Journalists Killed in Syria Shelling». The New York Times.
- Jeyaraj, D.B.S. (2012 թ․ փետրվարի 24). «Marie Colvin: The uncrowned Queen of Intrepid Journalists». DBSJeyaraj.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- Nir, Sarah Maslin (2012 թ․ մարտի 13). «At Funeral, Recalling Many Sides of Reporter». The New York Times.
- Bowen, Jeremy (2012 թ․ դեկտեմբերի 22). «The consummate war reporter, Colvin was kind, funny, brave and empathetic». The Guardian.
|