Մարի Դորո
Մարի Դորո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1882[1] |
Ծննդավայր | Duncannon, Փերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1956[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Duncannon Presbyterian Cemetery[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Elliott Dexter? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարի Դորո (անգլ.՝ Marie Doro, ի ծնե Մարի Կատերին Ստյուարտ (անգլ.՝ Marie Katherine Steward), մայիսի 25, 1882[1], Duncannon, Փերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 1956[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), համր կինոյի ամերիկյան դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Դորոն ծնվել է Փենսիլվանիայի Դանկանոն քաղաքում՝ Ռիչարդ Հենրի Ստյուարտի և Վիրջինիա Ուիվերի ընտանիքում։ Ամերիկյան պետական գործիչ Պատրիկ Հենրիի անմիջական հետնորդն է։ Երիտասարդ տարիքում Դորան երգում էր տարբեր երաժշտական երգչախմբերի բեմադրություններում։ Դերասանական կարիերան սկսել է 1903 թվականին Սան Ֆրանցիսկոյի թատերական բեմում, իսկ Նյու Յորք տեղափոխվելուց հետո հայտնվել է հայտնի թատերական պրոդյուսեր Չարլզ Ֆրոմանի հովանու ներքո։ Նրա օգնությամբ հաջող կարիերա է սկսել Բրոդվեյում ՝ միաժամանակ ելույթ ունենալով նաև Լոնդոնում[3]։
Դորոյի թատերական կարիերան ավարտվել է 1915 թվականին, որից հետո տեղափոխվել է կինոէկրաններ՝ հաջորդ ութ տարվա ընթացքում հայտնվելով տասնհինգ ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից են «Դրիադա» (1916), «Նորա Ֆլինի սերը» (1916), «Օլիվեր Թվիստ» (1916) և «Բեատրիս» (1921) ֆիլմերը։ Հոլիվուդում իր կարիերայի ընթացքում Դորան ամուսնացել է դերասան Էլիոթ Դեքստերի հետ, որից բաժանվել է 1922 թվականին[4][4]։
1920-ականների սկզբին Դորոն հիասթափվում է Հոլիվուդից և վերադառնում Բրոդվեյ։ Այնտեղ նա ներկայանում է ընդամենը մեկ բեմադրության մեջ, և 1924-ին լքում է ԱՄՆ-ն՝ հաստատվելով Եվրոպայում։ Այնտեղ դերասանուհին մասնակցում է Իտալիայում և Մեծ Բրիտանիայում մի քանի ֆիլմերի նկարահանումներին։
ԱՄՆ վերադառնալուց հետո Մարի Դորոն վարում է պալատական ապրելակերպ, խուսափում է նույնիսկ ընկերների և ծանոթների հետ շփումներից։ Նրա օտարումը հասնում էր այն աստիճանի, որ նա իր բնակության հյուրանոցները փոխում էր շաբաթական չորս անգամ[5]։
Մարի Դորոն մահացել է 1956 թվականին՝ Նյու Յորքում 74 տարեկանում և թաղվել Փենսիլվանիայի Դանկանոն քաղաքում։ Նա 90.000$ է հատկացրել ԱՄՆ դերասանների հիմնադրամին։
1960 թվականին կինոարտադրության մեջ ունեցած ներդրումների համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։ Ներկայումս նրա մասնակցությամբ 15 կինոնկարներից պահպանվել են միայն չորսը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Ամերիկյան էստրադայի մեծ աստղերը Profile #48 by Daniel C. Blum, c.1954
- ↑ 4,0 4,1 «Marie Doro now is Mrs. Elliott Dexter». The Bisbee Daily Review. 1915 թ․ դեկտեմբերի 24.
- ↑ «Find Your Way Coaching». Find Your Way Coaching. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Slide, Anthony, Nitrate Won’t Wait: A History of Film Preservation in the United States (McFarland, 2000), p. 5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Դորո» հոդվածին։ |
|
Դորո Մարի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մայիսի 25 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1956 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Հոլիվուդ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի