Մարի-Էլեն Առնո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առնո (այլ կիրառումներ)
Մարի-Էլեն Առնո ֆր.՝ Marie-Hélène Arnaud | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1934[1][2][3] |
Ծննդավայր | Մոնմորանսի[3] |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1986[1][2][3] (52 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
Մարի-Էլեն Առնո, (ֆր.՝ Marie-Hélène Arnaud, սեպտեմբերի 24, 1934[1][2][3], Մոնմորանսի[3] - հոկտեմբերի 6, 1986[1][2][3], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[3]), ֆրանսիացի ֆոտոմոդել, կինոդերասանուհի, մոդելավորող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է համալսարանը փիլիսոփայության բակալավրի աստիճանով, որից հետո սկսել է աշխատել որպես մանեկեն Կոկո Շանելի նորաձևության տանը, արագ կերպով դառնալով վերջինիս սիրելին։ 1950-ականների վերջին՝ երկու տարի աշխատել է Գի Լարոշի նորաձևության տանը, այնուհետ կրկին վերադարձել Շանել։ Որոշ ժամանակ տնօրեն է աշխատել Շանել նորաձևության տանը, ապա հիմնադրել է իր սեփական նորաձևության տունը, որը նրան հաջողություն չբերեց։ Առնոյի լուսանակարները հայտնվել են Elle և Life ամսագրերում, իսկ Ռոբեր Հոսեյնի հետ նրա կարճատև սիրավեպը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1956-1964 թվականներին փորձել է իրեն որպես կինոդերասանուհի, խաղացել է ոչ մեծ դերեր հինգ ֆիլմերում, հիմնականը՝ ռեժիսոր Անդրե Յունեբելի մոտ։ Նրա դերերից ամենակարևորը լեդի Բելտամի դերն է «Ֆանտոմաս » (1964) ֆիլմում։ Առնոն խաղացել է նաև «Ժիժի» (1958) երաժշտական կատակերգության մի դրվագում (տիտրերում նշված չէ)։
Մարի-Էլեն Առնոն մահացել է 1986 թվականի հոկտեմբերի 6-ին, 52 տարեկանում։ Մահացած հայտնաբերվել է իր սեփական լոգարանում, մահվան պատճառը հայտնի չէ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bott, Danièle (2007). Chanel: Collections and Creations. London: Thames & Hudson. ISBN 9780500513606.
- Cassati, Sandro (2009). Coco Chanel pour l'amour des femmes. Paris: City Editions. ISBN 9782824649542.
- Chaney, Lisa (2012). Chanel: An Intimate Life. London: Penguin. ISBN 9780141036854.
- Cosgrave, Bronwyn (2012). Vogue on: Coco Chanel (Vogue on Designers). London: Quadrille. ISBN 9781849491112.
- Deydier, Catherine (2012 թ․ հուլիսի 30). «1954, N° 5 de Chanel». madame.lefigaro.fr. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- Fraser-Cavassoni, Natasha (2003). Sam Spiegel. Simon and Schuster. ISBN 9780684836195.
- Haedrich, Marcel (1972). Coco Chanel: Her Life, Her Secrets. London: Robert Hale. ISBN 0709134770.
- Le Parisien (2015 թ․ հոկտեմբերի 31). «Toussaint : qui sont les célébrités inhumées dans l'Oise». Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
- Liaut, Jean-Noël (1994). Modèles et mannequins: 1945–1965. Paris: Filipacchi. ISBN 9782850183416.
- Life magazine (1957 թ․ ապրիլի 1). «Double Discovery in Paris: new young designer's new model scores success in three fields». էջեր 89–95.
{{cite magazine}}
: Cite magazine requires|magazine=
(օգնություն) - Orth, Maureen (1992 թ․ փետրվար). «Kaiser Karl: Behind the Mask». Vanity Fair. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
- Picardie, Justine (2013). Coco Chanel: The Legend and the Life. London: HarperCollins. ISBN 9780007319046.
- Wallach, Janet (1999). Chanel: Her Style and Her Life. London: Mitchell Beazley. ISBN 1840002026.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|