Մարի-Էլեն Առնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առնո (այլ կիրառումներ)
Picto infobox masks.png
Մարի-Էլեն Առնո
ֆր.՝ Marie-Hélène Arnaud
Մարի-Էլեն Առնո.jpg
Ծնվել էսեպտեմբերի 24, 1934(1934-09-24)[1][2][3]
ԾննդավայրՄոնմորանսի[3]
Մահացել էհոկտեմբերի 6, 1986(1986-10-06)[1][2][3] (52 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[3]
ՔաղաքացիությունFlag of France (lighter variant).svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել

Մարի-Էլեն Առնո, (ֆր.՝ Marie-Hélène Arnaud, սեպտեմբերի 24, 1934(1934-09-24)[1][2][3], Մոնմորանսի[3] - հոկտեմբերի 6, 1986(1986-10-06)[1][2][3], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[3]), ֆրանսիացի ֆոտոմոդել, կինոդերասանուհի, մոդելավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է համալսարանը փիլիսոփայության բակալավրի աստիճանով, որից հետո սկսել է աշխատել որպես մանեկեն Կոկո Շանելի նորաձևության տանը, արագ կերպով դառնալով վերջինիս սիրելին։ 1950-ականների վերջին՝ երկու տարի աշխատել է Գի Լարոշի նորաձևության տանը, այնուհետ կրկին վերադարձել Շանել։ Որոշ ժամանակ տնօրեն է աշխատել Շանել նորաձևության տանը, ապա հիմնադրել է իր սեփական նորաձևության տունը, որը նրան հաջողություն չբերեց։ Առնոյի լուսանակարները հայտնվել են Elle և Life ամսագրերում, իսկ Ռոբեր Հոսեյնի հետ նրա կարճատև սիրավեպը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1956-1964 թվականներին փորձել է իրեն որպես կինոդերասանուհի, խաղացել է ոչ մեծ դերեր հինգ ֆիլմերում, հիմնականը՝ ռեժիսոր Անդրե Յունեբելի մոտ։ Նրա դերերից ամենակարևորը լեդի Բելտամի դերն է «Ֆանտոմաս » (1964) ֆիլմում։ Առնոն խաղացել է նաև «Ժիժի» (1958) երաժշտական կատակերգության մի դրվագում (տիտրերում նշված չէ)։

Մարի-Էլեն Առնոն մահացել է 1986 թվականի հոկտեմբերի 6-ին, 52 տարեկանում։ Մահացած հայտնաբերվել է իր սեփական լոգարանում, մահվան պատճառը հայտնի չէ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]