Մոնմորանսի (համայնք, Ֆրանսիա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մոնմորանսի | |||
ֆր.՝ Montmorency[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Վալ-դը-Ուազ և arrondissement of Sarcelles? | ||
Մակերես | 5,37 կմ² | ||
ԲԾՄ | 61 մետր, 43 մետր, 186 մետր, 124 մետր | ||
Բնակչություն | ▼21 677 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95160[3] | ||
Պաշտոնական կայք | ville-montmorency.fr(ֆր.) | ||
| |||
Մոնմորանսի (ֆր.՝ Montmorency), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Անգեն լճի ափին՝ Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 20 կիլոմետր դեպի արևելք[4]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 20 576[5]:
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է հետևյալ ձևերով. Mons Morientiacum՝ 377 թվականին[6], Morenciagi-curtis՝ 845-ին[7], Mons Maurentiacus՝ 996-ին[8], Mons Maurentius[7] Mons Morenciacus[7], Mons Morenlii՝ 1029-ին[9],Montemorenci՝ 1060-ին[10], Morentiacum villa՝ 1153-ին[7], Mons Morentiacus՝ 1174-ին[7], de Montemorenciaco՝ 1190-ին[11], Montemorrenciacum՝ 1202-ին[7]։
Անվանման հիմքում ընկած է լատինական Mont- արմատը, որ նշանակում է «բարձունք, սար»[8] ·[11]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում բնակավայրը եղել է Ֆրանսիայի արքաների առանձնահատուկ մտերմությանն արժանացած Մոնմորանսի բարոնների տոհմիկ օրրանը։ Հարյուրամյա պատերազմի ժամանակ անգլիացիներն ավերել են այստեղ գտնվող նրանց ամրոցը, և Մոնմորանսիներն իրնց նստավայր են դարձրել մերձակա Էկուան դղյակը։
17-րդ դարում բնակավայրը առողջարանային ու հանգստյան լավագույն վայրի համբավ է ձեռք բերել՝ գրավելով բազմաթիվ նշանավոր մարդկանց։ 1756-ից մինչև 1762 թվականը տևական ժամանակահատվածներով Մոնմորանսի է այցելել Ժան-Ժակ Ռուսսոն, ով այստեղի մենաստանում է ապրել և գրել իր նշանավոր երկերը՝ «Էմիլ»-ը և «Նոր Էլոիզա»-ն:n
Այն բանից հետո, երբ ռուսական ցարին հաջողվել է ժնշել 1830 թվականի լեհական ապստամբությունը, Մոնմորանսիում են ապաստան գտել լեհ անվանի բազում գործիչներ, այդ թվում՝ Ադամ Միցկևիչը, Յուլիան Նեմցևիչը, Ցիպրիան Նորվիդը, Բրոնիսլավ Պիլսուդսկին...
Պատմամշակութային գլխավոր հուշարձանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան-Ժակ Ռուսսոյի թանգարանը (բացվել է 1952 թվականին, 1984 թվականից ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների գույքամատյանում)[12][13]
Սեն Մարտեն վանքը (կառուցվել է 16-րդ դարի կեսերին, գոթիկա ոճով, 1840 թվականից ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների գույքամատյանում)
Դղյակի ջերմատունը (կառուցվել է 1719 թվականին, 1977 թվականից ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների գույքամատյանում)
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շառլ լը Բրեն (1619-1690), նկարիչ, Փարիզի Արքայական ակադեմիայի հիմնադիրներից (1648), 1668 թվականից՝ ռեկտոր
- Ժան-Ժակ Ռուսսո (1712-1778), ֆրանսիացի մեծահամբավ լուսավորիչ, գրող, փիլիսոփա, երաժիշտ
- Անդրե Գրետրի (1741-1813), կոմպոզիտոր
- Ժերմեն Դելավին (1790-1868), դրամատուրգ
- Հայնրիխ Հայնե (1797-1856), գերմանացի նշանավոր բանաստեղծ
- Ռիխարդ Վագներ (1813-1883), գերմանացի մեծահամբավ կոմպոզիտոր
- Էլիզա Ռաշել (1821-1858), հրեական ծագմամբ ֆրանսիացի անվանի ողբերգակ դերասանուհի
- Լեոնորա Սոտո ի Ռիգերա (1878-1957), հանրաճանաչ կատակերգակ դերասան Լու դը Ֆյունեսի մայրը
- Կամիլ Պիսսարո (1830-1903), անվանի իմպրեսիոնիստ նկարիչ
- Լիդիա Չերվինսկայա (1907-1988), ռուս բանաստեղծուհի
- Մարի-Էլեն Առնո (1934-1986), ֆրանսիացի ֆոտոմոդել, կինոդերասանուհի, մոդելավորող
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 13 397 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 9999-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 74,6 տոկոս՝ 1999 թվականի 72,8 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 3398 անձանցից 1440-ը սովորողներ էին, 1030-ը՝ թոշակառուներ, 928-ը չէին աշխատում այլ պատճառներով[14]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 8678 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 26 303 եվրո[15]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները (INSEE):

Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնմորանսիին բնորոշ է մեղմ կլիման, որի վրա նկատելի է ոչ շատ հեռու գտնվող օվկիանոսի ազդեցությունը։ Արևային ժամերի միջին տարեկան քանակը մոտավորապես 1720 է[16].
Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգ | Սեպտ | Հոկտ | Նոյ | Դեկտեմբ | Տարեկան |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամսվա առավել. ջերմ. (°C) | 6 | 8 | 12 | 15 | 19 | 22 | 25 | 24 | 21 | 16 | 10 | 7 | 15,3 |
Ամսվա նվազագույն ջերմ. (°C) | 2 | 2 | 4 | 6 | 10 | 12 | 14 | 14 | 12 | 9 | 5 | 3 | 7,8 |
Միջին ջերմաստ. (°C) | 4 | 5 | 8 | 10 | 14 | 17 | 19 | 19 | 17 | 12 | 7 | 5 | 11,3 |
Source : Infoclimat[17] ·L’aéroport Roissy-Charles-de-Gaulle, distant de 15 kilomètres, à l’est en plaine constitue la station de référence pour le département du Val-d’Oise.</ref>. |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնմորանսիի ագլոմերացիոն ընդհանրական համայնքը 2015 թվականի հունվարի 17-ի դրությամբ[18] բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[18]
Կել, Բադեն-Վյուրթեմբերգ, (Գերմանիա), 1967 թվականից
Նացֆորդ (Մեծ Բրիտանիա), 1978 թվականից
Պուլտուսկ (Լեհաստան), 2010 թվականից
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- R. Biais – G. et G. Dornier, Connaître et aimer Montmorency, Éditions du Valhermeil, Auvers-sur-Oise, 1993
- Michel Rival, Le Refoulons ou le chemin de fer d’Enghien à Montmorency, Éditions du Valhermeil, Auvers-sur-Oise, 1989
- Jean Aubert, Les Grandes Heures de Montmorency et ses environs, Éditions Horvath, Lyon, 1983, 1975
- Brigitte Bedos, Histoire de Montmorency – Le Moyen Âge, 1979
- Ch. Rowe, Montmorency en 1900, Bibliothèque européenne, 1974, réédition en 1990
- Charles Lefeuve, Histoire de la vallée de Montmorency. Le tour de la vallée, 1856, réédition du Cercle historique et archéologique d’Eaubonne et de la vallée de Montmorency en 1984
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լևանոր հրապարակը
-
Միջնադարյան պարսպի մի հատվածը
-
Սեն Վիկտոր փողոցը
-
Ռուսսոյի հուշարձանը
-
Ժան-Ժակ Ռուսսոյի թանգարանի այգետնակը, որտեղ սովորաբար աշխատել է մեծ լուսավորիչը
-
«Ճերմակ նժույգ» բացօթյա սրճարանը
-
Համայնքապետարանը
-
Ժան Բերտռուայի առանձնատունը
-
Դուքս Դինոյի դղյակը
-
Գրանժե փողոցը
-
Լիցեյը
-
Փողոց հին քաղաքամասում
-
Սեն Մարտեն վանքը
-
Ժան-Ժակ Ռուսսոյի թանգարանը
-
Դղյակի ջերմատունը
-
Les Atlantes ընկերության վարչական շենքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
- ↑ Данные национального института статистики и экономических исследований INSEE
- ↑ Mentionné dans le code théodosien
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
- ↑ 8,0 8,1 |titre=Dictionnaire étymologique des noms de lieu en France |éditeur= Librairie Guénégaud | nom1=Albert Dauzat |nom2=Charles Rostaing |langue=français | année=1979 | lieu=Paris |isbn=2-85023-076-6|passage=466a}}.
- ↑ Société historique et archéologique du Gâtinais, Fontainebleau, - Volumes 37 à 38 - Page 73
- ↑ Joseph Depoin, Recueil des chartes et documents de Saint-Martin-des-Champs, in « Archives de la France Monastique », Paris, Ligugé, 1912, t. 1, charte 6, Signum de Thetbaldi de Montemorenci.
- ↑ 11,0 11,1 Ernest Nègre, Toponymie générale de la France, Librairie Droz, Genève, |lien=https://books.google.fr/books?id=rsNpi7IVulEC&pg=PA574&lpg=PA574&dq=saint+Maurentius&source=bl&ots=dRLjJfi8Qd&sig=AdZsTOgx7yh1JewJIqdcjDupCpo&hl=fr&sa=X&ei=YseyVJ3oJOmc7Aa7goGwBA&ved=0CDoQ6AEwBzgU#v=onepage&q=saint%20Maurentius&f=false}}.
- ↑ «La bibliothèque d'études rousseauistes». le site du musée Jean-Jacques Rousseau. Վերցված է 6 novembre 2012-ին..
- ↑ «Société d'histoire de Montmorency et de sa région». le site du comité des travaux historiques et scientifiques (Cths). Վերցված է 6 novembre 2012-ին..
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково) - ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС. - ↑ Météo France - Climatologie Արխիվացված 2007-10-28 Wayback Machine.
- ↑ «Normales et records pour la période 1981-2010 à Roissy/Charles-de-Gaulle». le site de l'association InfoClimat. Վերցված է 10 janvier 2015-ին..
- ↑ 18,0 18,1 ministère des Affaires étrangères (ed.). «Atlas français de la coopération décentralisée et des autres actions extérieures». Վերցված է 18 janvier 2015-ին..
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջը
- Chemins mémoire (Официальный сайт на le fort Монморанси)
- Археология и история муниципалитета Монморанси
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնմորանսի (համայնք, Ֆրանսիա)» հոդվածին։ |
|